Մեկնաբանություն.Ամբողջ աշխարհը գտնվում է «պատվաստանյութային ապարտեիդի» իրավիճակում. ահազանգում է ԱՀԿ-ն
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i141070-Մեկնաբանություն.Ամբողջ_աշխարհը_գտնվում_է_պատվաստանյութային_ապարտեիդի_իրավիճակում._ահազանգում_է_ԱՀԿ_ն
Այն պայմաններում երբ աշխարհում կորոնավիրուսը շարունակում է զոհեր խլել, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեսիուսն անդրադառնալով կորոնավիրուսի պատվաստանյութի բաշխման ոլորտում ստեղծված իրավիճակին, հայտարարել է.«Ներկայումս ամբողջ աշխարհը գտնվում է «պատվաստանյութային ապարտեիդի » իրավիճակում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 18, 2021 14:42 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.Ամբողջ աշխարհը գտնվում է «պատվաստանյութային ապարտեիդի» իրավիճակում. ահազանգում է ԱՀԿ-ն

Այն պայմաններում երբ աշխարհում կորոնավիրուսը շարունակում է զոհեր խլել, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեսիուսն անդրադառնալով կորոնավիրուսի պատվաստանյութի բաշխման ոլորտում ստեղծված իրավիճակին, հայտարարել է.«Ներկայումս ամբողջ աշխարհը գտնվում է «պատվաստանյութային ապարտեիդի » իրավիճակում:

 Covid-19 հիվանդության համաճարակը լուրջ մարտահրավեր է դարձել աշխարհի բոլոր երկրների համար: Այս հիվանդության նոր ալիքները դժվարացրել են բոլորի գործերը, և բացի բժշկության, դեղագործական և բժշկական սարքավորումների ճգնաժամից, տնտեսական և  սոցիալական անկախատեսելի վնասներ են  պատճառել: 

Այս իրավիճակում   պատվաստանյութի հայտնաբերումը հուսադրել է մարդկանց՝  հիվանդությունը վերահսկելու և նորմալ կյանք վերադարնալու   հարցում,  բայց չնայած բոլոր հույսերին, պատվաստանյութի ոչ  հավասար  բաշխումը և  մեծ ու հարուստ երկրների կողմից  դրան ամբարումը,  պատճառ են դարձել, որ այն հասանելի չլինի բոլոր երկրներին:

ԴՎիճակագրության համաձայն՝ մինչ այժմ աշխարհում ավելի քան երեք միլիոն 400 հազար մարդ մահացել է կորոնավիրուսի հետևանքով: 

ԱՀԿ-ն անդրադառնալով Քովաքս ծրագրին, պատվաստանյութի արդար բաշխման կապակցությամբ, հարուստ երկրներին կոչ է արել այդ ծրագրին բաժնեչափ տրամադրելով օգնել ԱՀԿ-ին պատվաստանյութեր ավելի թույլ երկրներին տրամադրելու հարցում, բայց հարուստ երկրները ոչ միայն ընթացք չեն տվել ԱՀԿ-ի այդ դիմումին, այլև պատվաստանյութը ծառայեցրել են իրենց նպատակներին ու շահերին: Հրապարակված տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում ներարկվել է մոտավորապես 900 միլիոն չափաբաժին պատվաստանյութ, որի 81 տոկոսը  վերաբերում է բարձր և միջին եկամուտ ունեցող երկրներին: Այս վիճակագրությունն էլ ավելի ցավալի է դառնում, երբ պատվաստանյութերի ապարտեիդ և  դեղորայքի ահաբեկչություն են իրականանում աշխարհի հարուստ և հզոր երկրների կողմից:

 ԱՄՆ-ը և եվրոպական որոշ երկրներ, չնայած հավելյալ պատվաստանյութեր ունեն, բայց  պատրաստ չեն համագործակցել և արտահանել կորոնավիրուսի պատվաստանյութերը: Նրանք իրենց բնակչության պատվաստումների ծրագիրն իրականացնելուց  բացի, մեծ քանակությամբ պատվաստանյութ են կուտակել:   ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Բրիտանիան, Ավստրալիան, Կանադան և Ճապոնիան, մինչ այժմ  կորոնավիրուսի պատվաստանյութի ավելի քան երեք միլիարդ չափաբաժին ամբարել են, ինչը շատ ավելին է, քան նրանց ամբողջ բնակչության ունեցած կարիքը:

Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակ Հուա Չանիինգն ասել է.«ԱՄՆ-ն ունի աշխարհի բնակչության ընդամենը 4 տոկոսը սակայն  գնել է  կորոնավիրուսի պատվաստանյութի ընդհանուր չափաբաժնի մեկ քառորդը»:

Amnesty International-ի ղեկավար Ագնես Կալամարը, պահանջելով  անհապաղ արագացնել պատվաստանյութերի բաշխումը ամբողջ աշխարհում, ասել է, որ կորոնավիրուսի բռնկումը բացահայտեց աշխարհի անկարողությունը արդյունավետ և արդար համագործակցության հարցում: Նա հավելել է.«Հարուստ երկրները համարյա մենաշնորհել են պատվաստանյութերի մատակարարումն աշխարհում՝ աղքատ երկրներին թողնելով մարդու իրավունքների ու առողջապահական ճգնաժամի ամենածանր պայմաններում»:

Միջազգային ոստիկանությունը՝ Ինտերպոլը,  վերջերս նախազգուշացրել է  կազմակերպված հանցավոր խմբերի կապակցությամբ, որոնք փորձում են գողանալ Covid-19 պատվաստանյութերի բեռները կամ կեղծ պատվաստանյութեր վաճառել բաց շուկայում:

Իսկ Առևտրի համաշխարհային կազմակերպության ղեկավարն զգուշացնելով հարուստ երկրներին, ասել է.«Եթե հարուստ երկրները  աղքատ երկրներին կորոնավիրուսի պատվաստանյութի մատակարարումը հետաձգեն,  վերջիններս կհայտնվեն ծանր իրավիճակում»:

Չնայած այդ բոլոր դիմումներին, հարուստ և հզոր երկրները չհամագործակցելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ,  իրենց շահերի շրջանակում կիրառելով պատժամիջոցների նման քաղաքական միջոցներ, փաստորեն իրենց տրամադրության տակ են պահել պատվաստանյութի արտադրումն ու օգտագործումը և դեղորայքի ահաբեկչությանը զուգահեռ տարածում են նաև  պատվաստանյութի ապարտեիդը: