Մեկնաբանություն. Միջկրոնական երկխոսություն. Համաշխարհային խաղաղության և անվտանգության նախապայման
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i141136-Մեկնաբանություն._Միջկրոնական_երկխոսություն._Համաշխարհային_խաղաղության_և_անվտանգության_նախապայման
Վերջին տասնամյակի իրադարձությունների և կրոնի անունից ծայրահեղականության և բռնության աճը վկայում է, որ այսօր մարդկությունն ունի աստվածային կրոնների ճշմարտությունների վերաբերյալ իրազեկության մակարդաը բարձրացնելու կարիք:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Մայիս 19, 2021 08:40 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Միջկրոնական երկխոսություն. Համաշխարհային խաղաղության և անվտանգության նախապայման

Վերջին տասնամյակի իրադարձությունների և կրոնի անունից ծայրահեղականության և բռնության աճը վկայում է, որ այսօր մարդկությունն ունի աստվածային կրոնների ճշմարտությունների վերաբերյալ իրազեկության մակարդաը բարձրացնելու կարիք:

Ցավոք,  աղավաղման և կեղծ քարոզչության պատճառով, միջազգային հարաբերություններում անտեսվել են կրոնի ու հոգևորականության իրական արժեքները: Փոխարենը  տարածվել են շեղված հոսանքներն ու ռասիստական  գաղափարախոսությունները, ինչպիսիք են սիոնիզմը, ատելությունն ու բռնությունը, որոնց արդյունքը պատերազմն է, բռնազավթումը, ահաբեկչությունը և կազմակերպված հանցավորությունը:

Իրանի արտաքին գործերի նախարար Զարիֆի այցը Եվրոպա և   Վատիկանում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպումը, հնարավորություն տվեցին ևս մեկ անգամ անդրադառնալու վերոնշյալ խնդիրներին:  

Աշխարհի կաթոլիկների առաջնորդ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպմանը, ԻԻՀ ԱԳՆ նախարար Մոհամամդ Ջավադ Զարիֆը  անդրադարձել է մի շարք կարևոր հարցեր, այդ թվում ՝ միջազգային հանրությանը բարոյական սկզբունքների վերաբերյալ աստվածային կրոնների ընդհանուր տեսակետին:

Հանդիպման ընթացքում, Զարիֆը ներկայացրել է իրավիճակը, որն առաջացել է Իրանի ժողովրդի դեմ միակողմանի և ճնշող պատժամիջոցների հետևանքով, հատկապես առողջապահության և պատվաստանյութերի ոլորտում: Նա անդրադարձել է նաև  Պաղեստինի ժողովրդի  ծանր պայմաններին և պաղեստինցիներին համաշխարհային աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությանը: 

Աստվածային կրոններում գոյություն ունեցող մարդկային արժեքները ռասիզմի, հակադավանաբանության և ծայրահեղականության դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներ են, բայց այդ հսկայական կարողությունը պատշաճ կերպով չի օգտագործվել:

Այս մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է, որ աշխարհի հոգևոր առաջնորդները և գիտնականները դատապարտեն ատելության խոսքը և բռնության գործողություններն ու քայլեր ձեռնարկեն՝ մարդու իրավունքների ոտնահարումները կանխելու համար:

Սա կարևոր է երկու առումով: Նախ, դա ավելի պարզ կդարձնի աստվածային կրոնների տեսակետները, և երկրորդ՝  կրոնի և հոգևոր խեղաթյուրման պայմաններում ավելի պարզ կներկայացնի կրոնի ճշմարտռությունները:

Աշխարհն այսօր բաժանված է երկու խմբի՝ առաջինը ստեղծում և աջակցում է ահաբեկչությունն ու բռնությունը, պատերազմը և ագրեսիան և այն պարտադրում է այլ երկրներին, իսկ երկրորդ խումբը պատերազմի և ահաբեկչության, բռնության ու ծայրահեղականության զոհերն են:

հետևաբար, ներկայուսմ խիստ կարևոր է աստվածային կրոնների, հատկապես իսլամի և քրիստոնեության միջև երկխոսությունը և համակեցությունը, քանի որ դա կարող է օգնել աշխարհում տարածել անվտանգությունը `վերացնելով անվստահությունը, ստեղծել կարեկցանքի մթնոլորտ և ապրել  բոլոր մշակույթների և ազգերի իրավունքների նկատմամբ հարգանքով ու պատերազմ հրահրողներին զրկել այդ հնարավորությունից:

Կրոնական երկխոսությունն ու մշակութային փոխհարաբերությունները, անկասկած, այսօր  անհրաժեշտ են աշխարհին՝ խաղաղությունն ու հանգստությունը ամրապնդելու համար. Երկխոսությունը թույլ կտա լուծել թյուրըմբռնումներն ընդգծելով ընդհանրությունները և խուսափելով պառակտումներից և տարաձայնություններից, ինչպես նաև կարող է դառնալ ծայրահեղականության և բռնության դեմ պայքարի նոր միջոց:

Աշխարհն այսօր ունի  կրոնական փոխգործակցության և մշակութային և կրոնական դիվանագիտության ամրապնդման կարիք: Իսլամ; Կրոնը մտածելն ու ճշմարտությունն իմանալն է: Ճմարտություն, որը կարող է փոխել մարդկային ճակատագիրը և հանգեցնել իրական խաղաղության և անվտանգության, և, ի վերջո,  օգնել հաստատել ավելի լավ մթնոլորտ: