Մեկնաբանություն - Մեկնարկել է ՀԱԿՊ կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i141184-Մեկնաբանություն_Մեկնարկել_է_ՀԱԿՊ_կազմակերպության_արտաքին_գործերի_նախարարների_խորհրդի_նիստը
Մայիսի 19-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը, որի նախագահն է Տաջիկստանի արտաքին գործերի նախարարը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 19, 2021 13:59 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Մեկնարկել է ՀԱԿՊ կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը

Մայիսի 19-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը, որի նախագահն է Տաջիկստանի արտաքին գործերի նախարարը:

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները պետք է ուսումնասիրեն միջազգային և տարածաշրջանային զարգացման իրավիճակն ու հեռանկարները և դրա ազդեցությունն անդամ երկրների անվտանգության վրա:

Օրակարգում է նաև Նյուրնբերգում միջազգային ռազմական տրիբունալի վճռի 75-րդ տարեդարձի առթիվ «Ստարթ» պայմանագրի գործողության երկարաձգման հարցը: 2021 թվականին Տաջիկստանը կրկին ստանձնելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախագահությունը: Երկուշաբթի օրը կայանալիք հանդիպումը կղեկավարի Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրաջէդդին Մեհրալդինը:

Ռուսաստանը, Տաջիկստանը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Բելառուսը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներն են: Սա առաջին տարին չէ, որ Տաջիկստանը ստանձնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նիստի նախագահությունը: Ավելի վաղ կազմակերպության ղեկավար դիրքում էին Դուշանբեի պետական ​​պաշտոնյաները:

2015 թվականին, երբ Տաջիկստանը ստանձնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը, նա հատուկ խնդրանքով դիմեց կազմակերպությանը: 2015 թվականի գագաթնաժողովում Տաջիկստանի կառավարությունն առաջարկել էր, որ կազմակերպության ռազմական խորհուրդը, անդամ պետությունների  զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարների ներկայությամբ, քննարկի  Տաջիկստան-Աֆղանստան սահմանի իրավիճակը:

Փաստորեն, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ցանկացած անդամ, որը նախագահում է կազմակերպությանը, պահանջներ կներկայացնի կազմակերպության պաշտպանելու իր սեփական շահերը: Տաջիկստանը հինգ տարի առաջ  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներին կոչ էր  արել   ապահովել Աֆղանստանի հետ իր սահմանների անվտանգությունը:

Վերջերս Հայաստանի կառավարությունը Ադրբեջանի Հանրապետությունից զիջումներ ստանալու նպատակով փորձել է իր հարցերը արծարծել ՀԱՊԿ-ում: Ադրբեջանցի իրավագիտության և քաղաքական հարցերի փորձագետ Ֆարհադ Մեհդիևն ասել է.«Հայաստանի դիմումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն անպարդյուն կլինի, քանի որ անդամների մեծ մասը բարձր մակարդակի հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ և ելնելով իրենց շահերից, կկանգնեն Բաքվի  կողքին: Երևանի շահերից բխող որոշում կայացնելու վերաբերյալ  ՀԱՊԿ-ից  Հայաստանի ակնկալիքներն  ապարդյուն են»:

Կասկած չկա, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները ինչ-որ չափով փորձում են լուծել իրենց խնդիրները կազմակերպությունում:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ստեղծվել է 1992 թվականին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում, սակայն իր նպատակներին հասնելու և ցանկալի արդյունքների հասնելու գործընթացը կասկածի տակ է: