Մեկնաբանություն.Վիեննայի բանակցությունների չորրորդ փուլը. Առաջընթաց՝ որոշ տարաձայնությունների ստվերի ներքո
(last modified Thu, 20 May 2021 14:26:20 GMT )
Մայիս 20, 2021 18:56 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.Վիեննայի բանակցությունների չորրորդ փուլը. Առաջընթաց՝ որոշ տարաձայնությունների ստվերի ներքո

Վիեննայում կայացած բանակցությունների չորրորդ փուլի ավարտին, Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը հայտարարել է. «Վիեննայում կայացած միջուկային բանակցություններում դրական առաջընթաց է գրանցվել, սակայն չի կարելի ասել, որ աշխատանքն ավարտված է»:

Նշելով, որ  Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի վերականգնման մասին համաձայնագրի շրջանակն ու կառուցվածքը  որոշված են, սակայն որոշ  առանցքային հարցերի շուրջ կա տարաձայնություն, Աբբաս Արաղչին ասել է.«Իրանի դիրքորոշումը  հստակ է, Միացյալ Նահանգները նախ պետք է չեղարկի բոլոր պատժամիջոցները, և ապա Իրանը  միայն համապաստասխան ստուգումներ անցկացնելուց հետո  կվերադառնա ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին»:

Վիեննայում քաղաքական ու փորձագիտական մակարդակում երկշաբաթյա սեղմ բանակցություններից հետո,  չորեքշաբթի երեկոյան ավարտվեց միջուկային բանակցությունների չորրորդ փուլը և բանակցող պատվիրակությունները վերադարձան իրենց մայրաքաղաքներ՝ խորհրդակցությունների համար: Վիեննայի բանակցությունների օրակարգում է Միացյալ Նահանգների՝ ՀԳՀԾ վերադառնալու շրջանակի ճշտորոշելը, և այդ վերադարձի  միակ ճանապարհը ԱՄՆ-ի կողմից հակաիրանական  պատժամիջոցների վերացումն է, այնուհետև Իրանի կողմից դրանք մանրակրկիտ ստուգելը:

ՀԳՀԾ-ից  դուրս գալուց հետո, Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ կիրառեց Իրանի դեմ և  ՀԳՀԾ-ով ստանձնած  իր պարտավորություններին վերադառնալու Իրանի միակ պայմանը գործնական երաշխիքով այդ պատժամիջոցների արդյունավետ վերացումն է: Իրանի բանակցային թիմը նույն շրջանակներում է մասնակցում Վիեննայի բանակցություններին:

Հաշվի առնելով ՀԳՀԾ-ի գործադրման փորձը և այդ համաձայնագրի տնտեսական առավելություններից Իրանի չօգտվելը,  Վիեննայում ՀԳՀԾ-ի վերականգնմանն ուղղված խորհրդակցություններն ամենայն ուշադրությամբ վերահսկվում են  Իրանի իսլամական խորհրդարանի կողմից:

Վիեննայում բանակցությունների յուրաքանչյուր փուլի ավարտին Իրանի Իսլամական խորհրդարանն  Իրանի բանակցային թիմի անդամների կողմից տեղեկանում է  ՀԳՀԾ-ի  վերականգնմանն ուղղված միջուկային բանակցությունների վերջին զարգացումների մասին:

 Իսլամական խորհրդարանի ազգային  անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Աբոլֆազլ Ամուին Iran Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցում,  այն մասին թե Վիեննայում ձեռքբերված ո՞ր համաձայնություն է հաստատվել խորհրդարանի կողմից, ասել է.«Իսլամական խորհրդարանի դիրքորոշումը հայտարարվել է պատժամիջոցների չեղարկմանն ուղղված ռազմավարական քայլերի մասին օրենքի շրջանակում, որն է՝ բոլոր պատժամիջոցների չեղարկումը և համապատասխան ստուգումների անցկացումը: Եվ միայն այդ դեպքում Իրանը կվերադառնա ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին:

Հաշվի առնելով ՀԳՀԾ-ի իրագործման հարցում Եվրամիության և Միացյալ Նահանգների  խոստմնադրժությունն ու թերացումները, ներկայումս Իրանի իսլամական խորհրդարանը միջուկային համաձայնության վերականգման համար արդյունավետ վերահսկողություն է սահմանել Վիեննայի  բանակցային գործընթացի վրա, որպեսզի  պատշաճ կերպով  հարգվեն Իրանի ազգային շահերը և  ժողովրդի ու իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ցանկությունը: 

Իսլամական խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին Iran Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, նշելով, որ Վիեննայում ընթացող միջուկային բանակցությունների ելքը պետք է հանգեցնի գործնական ու արդյունավետ միջոցառումների կիրառմանն ասել է.«Եթե Վիեննայի բանակցությունների ելքը հանգեցնի երկու  տեքստի ստորագրմանը, ապա այս համաձայնությունը ոչ մի արժեք չի կարող ունենալ»:

«Պատժամիջոցները չեղարկելու ռազմավարական գործողության մասին» օրենքը սահմանել է Վիեննայի բանակցությունների ուղին, և Վիեննայում ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն պետք է լինի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշման  շրջանակներում և, ի վերջո, ապահովվեն Իրանի ժողովրդի շահերը: