Պաղեստինի դիմադրության հաղթանակի կապակցությամբ Իրանի առաջնորդի ուղերձը. Հաղթանակի պատճառներն ու հետևանքները
Գազայի և Հորդանան գետի արևմտյան ափի դեմ Իսրայելի հարձակումները վերջապես ավարտվեցին՝ ռեժիմի հերթական նվաստացուցիչ պարտությամբ:
ԻԻՀ գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ուրբաթ երեկոյան տարածած հայտարարության մեջ նշել է, որ վերջին 12 օրերի փորձությունն ավելի վեհացրեց Պաղեստին ժողովրդին, իսկ Սիոնիստական ռեժիմի կողմից հանցագործությունների շարունակումը և հրադադարի կոչը վկայումե ն ռեժիմի պարտության մասին, որն այդ ռեժիմը ստիպված էր ընդունել:
Հեղափոխության Գերագույն առաջնորդի անդրադարձն Իսրայելի երկու պարտություններին, Գազայի 12-օրյա պատերազմի հետևանքները վերլուծելու համար պետք է քննարկել մի քանի տեսանկյունից:
Առաջինը Դիմադրությունն է: Չնայած սիոնիստական թշնամու ռազմական հնարավորություններին, Դիմադրությունը կարողացավ այս պատերազմում ցույց տալ քանակական և որակական մեծ տարբերություն: Դիմադրության խմբերի հրթիռային կարողությունը պատերազմի ամենակարևոր գործոններից էր, որը փոխեց պատերազմի հավասարումները՝ հօգուտ դիմադրության:
Երկրորդ հարցը վերաբերում է Պաղեստինի դիմադրության գործընթացում նոր շրջանի ձևավորմանը: 12-օրյա պատերազմից առաջ պաղեստինյան խմբավորումների դիմադրությունն իրականացվում էր Երուսաղեմում, Գազայի հատվածում կամ Հորդանան գետի ափին տեղակայված առանձին կենտրոններից: Սակայն «Երուսաղեմի սրիօ» ճակատամարտում, այս օրինաչափությունը, ռազմավարական փոփոխություն կրեց, ինչը կարևոր նշանակություն ունեցավ պատերազմի ելքի համար: Այս պատերազմը միավորեց դիմադրության բոլոր խմբերին, ինչը մեծ ու կարևոր նշանակություն ունեցավ Պաղեստինի ճակատագրի և ապագայի համար:
ԻԻՀ առաջնորդն այս կապակցությամբ ասել է. «Ղոդսի և Արևմտյան ափի համագործակյցությունը Գազայի և 48 տարածքների ու ճամբարների հետ, նախանշեց պաղեստինցիների ապագա ուղին: Այս 12 օրերի ընթացքում, բռնապետ ռեժիմը մեծ հանցագործություններ իրականացրեց Գազայում և փաստեց, որ Պաղեստինի միահամուռ պայքարին դիմակայելու հարցում անկարողության պատճառով, այդպիսի նենգ ու խելագար վարքագիծ կարող է ցուցաբերել, ինչի արդյունքում համաշխարհային հանրությունը կարող է դեմ կանգնել իրեն, իսկ հանցագործ ԱՄՆ-ին, որ աջակցեց այդ ռեժիմին, ավելի եղկելի դարձնել: Իսկ հանցագործությունների շարունակությունը և հրադադարի պահանջն այդ ռեժիմի պարտությունն էին, որը վերջինս պարտավոր եղավ ընդունել»:
Ի տարբերություն Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի հետ Դիմադրության խմբերի 22-օրյա, 51-օրյա և 8-օրյա պատերազմների, այս անգամ դիմադրության բոլոր առանցքային խմբերը ամսնակցում էին գործողություններին: Ինչպես ասել է Պաղեստինի իսլամական ջիհադ շարժման գլխավոր քարտուղար Զիադ ալ-Նախալան. «Սա սիոնիստ թշնամու հետ հակամարտության պատմության առանցքային ճակատամարտն էր, որը հանգեցրեց պաղեստինյան խմբավորումների աննախադեպ միավորմանը»:
Վերլուծելով այս մեծ հաջողությունը ՝ լիբանանցի գրող և քաղաքական վերլուծաբան Ղասան Ջավադն ասում է.«Պաղեստինյան Դիմադրությունը Գազայի ինթիֆադայում նոր հավասարումներ է ստեղծել և վերականգնում է կանխարգելիչ ուժն ու սահմանում ուժի հավասարակշռության նոր չափանիշներ՝ հօգուտ դիմադրության խմբերի»:
Երուսաղեմի վերջին պատերազմի արդյունքների կարևորության վերլուծության երրորդ կետը ապագային նայելն ու Պաղեստինյան ժողովրդի դիմադրության դեմ Սիոնիստական ռեժիմի թույլ կողմերի բացահայտումն է: Գազայի ճակատամարտում; 2006 թվականից ի վեր առաջին անգամ պարզ դարձավ, որ իսրայելական օդուժը կորցրել է իր վճռական ուժը, իսկ ցամաքային ուժերը պատրաստ չեն Դիմադրության դեմ չորրորդ սերնդի մարտական գործողությունների կամ պատերազմի: Այդ մասին ավելի վաղ խոսել էր Իսրայելի պատերազմի նախկին նախարար Լիբերմանը, ասելով. «Եթե սա մեր իրավիճակն է ՀԱՄԱՍ-ի հետ պայքարում, ինչպիսի՞ն կլինի այն Հեզբոլլահի և Իրանի հետ պայքարում»:
Սիոնիստներն արդեն ընդունում են, որ Իսրայելը տարածաշրջանում ապագա չունի: Կանխարգելիչի ուժի բացակայությունը, ներքին իրավիճակի թուլացումը, 1948 թ. գրավյալ տարածքներում բնակվող պաղեստինցիներին սիոնիստական հասարակության հետ ձուլելու քաղաքականության պարտությունը և ապագայում հասարակության շրջանում պառակտման հավանկանությունը ռեժիմի պարտության հետևանքներն են:
Այս պարտության հետևանքները վերլուծելիս, վերջում պետք է անդրադառնալ իսլամական աշխարհի միջազգային պատասխանատվությանն Իսրայելի ռեժիմին՝ հանցագործությունների համար պատասխանատվության կանչելու հարցում:
Այս տեսանկյունից իսլամական երկրները լավագույն դիրքում են Պաղեստինի ժողովրդի իրավունքները պաշտպանելու հարցում և նրանցից ակնկալվում է պատշաճ կերպով իրականացնել պատասխանատվությունը: Իրանի առաջնորդն իր ուղերձում նշել է, Վերջում, ԻԻՀ առաջնորդը նշել է. «Գոյությունի ունի մեկ այլ կարևոր պարտականություն՝ սիոնիստ ահաբեկիչ ու անխիղճ ռեժիմը պետք է պատժվի և բոլոր արթուն խղճերը հաստատում են, որ այս 12-օրերի ընթացքում իրականացված հանցագործությունները և կանանց ու երեխաների սպանությունը չպետք է անպատիժ մնա: Ռեժիմի բոլոր ղեկավարները և հատկապես հանցագործ Նեթանյահուն, պետք է միջազգային անկախ դատարանների կողմից պատասխանատվության ենթարկվեն ու պատժվեն: Եվ սա Աստծու կամոք իրականություն կդառնա»: