Մեկնաբանություն. Ստորագրվել է Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման ամսին փաստաթուղթը
Այն պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը գտնվում է սպառնալիքի և լարվածության վիճակում, Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման վերաբերյալ փաստաթղթի նախագծի հաստատման մասին:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է.«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային գծերի գծանշման վերաբերյալ այս համաձայնագրի դրույթները 100 տոկոսով բխում են Հայաստանի շահերից»:
Փաշինյանն ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի խաղաղության վերաբերյալ ինը կետից բաղկացած համաձայնագրի ստորագրումը համարել էր որպես Հայաստանի շահերից բխող փաստաթուղթ: Բայց Հայաստանի ժողովրդի մեծ մասը չի հավատում Փաշինյանի հայտարարությանը:
Փաստաթղթի մասին հայտարարությունից հետո, Երևանում կառավարության շենքի և Ազգային ժողովի առջև տեղի ունեցան բողոքի ցույցեր: Փաշինյանի ընդդիմադիրները դժգոհություն են հայտնել Ադրբեջանի հետ սահմանազատման շվրաբերյալ փաստաթուղթ ստորագրելու նրա պատրաստակամության կապակցությամբ:
Փաշինյանի խոսքերով, համաձայնագրի ամենակարևոր հոդվածը Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային վեճերի լուծումն է և դա հնարավոր է, եթե ադրբեջանական ուժերը լքեն Հայաստանի տարածքը: Չնայած պարոն Փաշինյանի վերջերս արած դիտողություններին, կասկած չկա, որ ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման հետ մեկտեղ, ադրբեջանցի զինվորականներին այլ բան չի մնում, քան լքել Հայաստանի տարածքը: Անկասկած, այս կարեւոր փաստաթղթի ստորագրումը վնասելու է Փաշինյանին և նրա քաղաքական ապագային: Ակնհայտ է, որ այս փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանում իշխանության եկած ցանկացած ուժ, պարտավոր է իրականացնել այն: Հատկանշական է, որ այս փաստաթուղթը ստորագրվել է խաղաղ ժամանակ: Միևնույն ժամանակ, Հայաստանի հաջորդ կառավարությունը պատասխանատվություն չի կրելու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գործողությունների համար: Այնուամենայնիվ, չնայած մի քանի փաստաթղթերի ստորագրմանը, հիմնական հարցն այն է, թե արդյոք Բաքուն և Երևանը վերջապես կհասնե՞ն կայուն խաղաղության:
Ադրբեջանի ժողովրդական ճակատի բարեփոխական խմբակցության ղեկավար Ալի Քարիմլին, «Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջ տալու» վերաբերյալ Ալիևը հայտարարությունն ապարդյուն է որակել:
Քարիմլին ասել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառը Լեռնային Ղարաբաղի հայերի կողմից Ադրբեջանից անջատման փորձն էր, որն արժանացավ Բաքվի կենտրոնական կառավարության հակազդեցությանը և ստեղծված հակամարտության արդյունքում սպանվեցին տասնյակ հազարավոր մարդիկ և տեղահանվեց ավելի քան մեկ միլիոն մարդ: <ենք համաձայն չէինք Ղարաբաղի հայերի կառավարության կազմավորմանն ու Ադրբեջանի հանրապետությունից նրանց առանձնացմանը: Տարբերությունն այն է որ մինչ այժմ Հայաստանը պատասխանատու էր Լեռնային Ղարաբաղում անջատողականներին ապահովելու համար, բայց արդեն որոշ ժամանակ նրանց անվտանգությունը վստահված է Ռուսաստանին»:
Ըստ Ալի Քարիմլիի, որը ժամանակին աշխատել է որպես Ադրբեջանի ներքին գործերի նախարարության և Ազգային ժողովի ղեկավար, չնայած խաղաղության պայմանագրի ստորագրմանը, դժվար թե այս կարեւոր իրադարձությունը ավարտվի նման պայմաններում: Ներկայումս Հայաստանը թույլ է, և չի բացառվում, որ ուժ ձեռք բերելուց հետո կրկին օկուպացնիի Ադրբեջանի տարածքները: