Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրաժարականը Ադրբեջանի հետ սահմանային լարվածության պայմաններում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i141976-Հայաստանի_Հանրապետության_արտաքին_գործերի_նախարարի_հրաժարականը_Ադրբեջանի_հետ_սահմանային_լարվածության_պայմաններում
Երկու կողմերի միջև լարվածությունը շարունակվում է այն պայմաններում, երբ Բաքվի և Երևանի պաշտոնյաները քննարկում են Լեռնային Ղարաբաղի խաղաղության նոր համաձայնագրի ստորագրումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2021 13:48 Asia/Tehran
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրաժարականը Ադրբեջանի  հետ սահմանային լարվածության պայմաններում

Երկու կողմերի միջև լարվածությունը շարունակվում է այն պայմաններում, երբ Բաքվի և Երևանի պաշտոնյաները քննարկում են Լեռնային Ղարաբաղի խաղաղության նոր համաձայնագրի ստորագրումը:

Հայաստանի արտգործնախարարը հրաժարական է տվել ՝ առանց որևէ բացատրություն տալու: Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հաստատել է արտգործնախարարի հրաժարականը: Աննա Նաքդալյանը չի նշել Այվազյանի հրաժարականի մանրամասնութիւններն ու պատճառները: Կասկած չկա, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից արված որոշ հայտարարություններ, շատ հայ քաղաքական գործիչների և նույնիսկ հասարակ մարդկանց տեսանկյունից, հիմնականում նախընտրական բնույթ են կրում:

Փաշինյանը փորձում է բազմաթիվ մեկնաբանություններ կատարելով Ադրբեջանի Հանրապետության հետ նոր համաձայնագրերի ստորագրման վերաբերյալ, բարելավել իր իրավիճակը հայ ընտրողների մոտ:

Հայաստանում ներքին շարժումները և Բաքվի և Երևանի պաշտոնյաների տարբեր հայտարարությունները վկայում են այն մասին, որ իրավիճակը Ադրբեջանում և Հայաստանում նույնն է, ինչ պատերազմի տարիներին և այդ առումով ոչ մի բարելավում տեղի չի ունեցել:

Հայաստանի պաշտոնյաների լավատեսական դիտողությունները կատարվում են այն ժամանակ երբ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային լարվածությունը ոչ միայն չի թուլացել, այլ ավելի  է սրվել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջերս հայտարարություն էր տարածել, որով հայկական բանակին մեղադրեել է  Նախիջևանի շրջանում ադրբեջանական ուժերի վրա հարձակման մեջ: Նույն շրջանում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է վեց հայ զինվորների գերևարման մասին: Ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, ռուս պատմաբան և քաղաքական փորձագետ Օլեգ Կուզնեցովը ընդգծել է.«Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության նախագահ Արայիկ Հարութունյանը, Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության  կառավարության Անվտանգության խորհրդի նախագահ Վիտալի Բալասանյանը և Հայաստանի կառավարության պաշտոնատար անձինք այլ ելք չունեն, քան ենթարկվել Մոսկվայի հրամաններին»:

Այս քաղաքական գործիչները պետք է շատ ամուր կառչեն իրենց տեղերից: Քանի որ, նրանք այլ ապաստան չունեն այս աշխարհում: Այդ պատճառով այդ մարդիկ պետք է կատարեն այն բոլոր հրամանները, որոնք Ռուսաստանը տալիս է խաղաղապահներին:

Ռուս փորձագետի խոսքերը կարող ենք դիտվել որպես փաստ, որի հետ բախվում են Հայաստանի իշխող քաղաքական գործիչները և նրանց այլ բան չի մնում, քան իրականացնել Մոսկվայի պահանջները: Կասկած չկա, որ Երեւանի պաշտոնյաների, հատկապես Փաշինյանի հայտարարությունները կարող են մեկնաբանվել միայն ընտրական նպատակների համատեքստում: Նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի նախագահի կողմից ստորագրված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դադարեցնելու մասին համաձայնագրով Հայաստանը վիճելի հողերի ամբողջ 20 տոկոսը փոխանցել է Բաքվին:Փաստորեն, Հայաստանը ձեռք բերած բոլոր լծակները զիջեց Ադրբեջանի Հանրապետությանը:

Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագիրը ստորագրելուց հետո Հայաստանում մեկնարկեց հակակառավարական ցույցեր, որով  ժողովուրդը պահանջում էր Նիկոլ Փաշինյանին հեռանալ պաշտոնից: Որովհետեւ ի վերջո Հայաստանը և՛ ձախողվեց Ադրբեջանի Հանրապետության դեմ պատերազմում, և՛ հանձնվեց այս երկրի պահանջներին:

Այս պայմաններում Երեւանի պետական ​​պաշտոնյաները, հատկապես Նիկոլ Փաշինյանը, տարբեր տեսակետներ արտահայտելով, փորձում են պահպանել իրենց մենիշխանությունը Հայաստանի իշխանության նկատմամբ: