Մամուլի տեսություն 30-05-2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i142018-Մամուլի_տեսություն_30_05_2021
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուները մեծապես ընդգրկված են նախընտրական արշավում ավելի շատ ձայներ ստանալու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2021 08:41 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 30-05-2021

Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուները մեծապես ընդգրկված են նախընտրական արշավում ավելի շատ ձայներ ստանալու համար:

Քեյհան օրաթերթ

Կորոնավիրուսը չի վերանա, քանի դեռ չի պատվաստվել աշխարհի բնակչության 70 տոկոսը

Կորոնավիրուսի պատվաստումը շատ երկրներում շարունակվում է, բայց Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը կարծում է, որ հարուստ երկրները պատվաստանյութերը գնելով և պահելով  վնասել են պատվաստումների գործընթացը և կանխել աշխարհում կորոնավիրուսի վերացումը:

Հաղորդումների համաձայն, շատ երկրներ դեռ չեն կարողացել պատվաստել իրենց բնակչության նույնիսկ փոքր մասին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բաժնի ղեկավար Հանս Կլուգեն նախազգուշացրել է, որ քանի դեռ աշխարհի բնակչության 70 տոկոսը չի պատվաստվել, կորոնվիրուսը հնարավոր չէ հաղթահարել: «Կորոնավիրուսը կավարտվի, երբ պատվաստումների մակարդակը հասնի առնվազն 70 տոկոսի», - AFP- ին ասել է նա:

 

Ջավան օրաթերթ

ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար. Յուրաքանչյուր քվե մեկ հրթիռ է

Ընտրությունները ոչ միայն նախագահի ընտրության համար են, այլ յուրաքանչյուր քվեաթերթիկ նման է հրթիռի, որը խոցում է ամբարտավան տերությունների սիրտը և Իրանին հաղթանակ բերում  սրբազան պատերազմում: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գերագույն գլխավոր հրամանատարը «Russia Today» ռուսական ցանցին տված հարցազրույցում ասել է.«Իրանի ժողովուրդը հետևելու է գերագույն առաջնորդի խորհրդին՝ ընտրություններին լայն մասնակցության վերաբերյալ:

Գեներալ-մայոր Սալամին ասել է.«Իսրայելը պետք է հասկանա որ խփել փախնելու ժամանակներն անցել են և պաղեստինցիները ուժեղացել են: Ձևավորվել է նոր Պաղեստին: Վերջին պատերազմը Սիոնիստական ​​ռեժիմի հաշվարկներին պարտադրել է հզոր Պաղեստին: Պաղեստինցիները օրեցօր ուժեղանալու են, իսկ իսրայելցիները պետք է իմանան, որ չեն կարողանա ապրել թշնամու հետ, որն այժմ շատ հզոր է»: 

 

Էբթեքար օրաթերթ

Ընտրական թեժ խոստումներ Իրանում

Իրանի նախագահական նախընտրական քարոզչության գործընթացի մեկնարկով, չնայած ընտրական ասպարեզը աղոտ է մրցակցության բացակայության պատճառով, բայց կիբերտարածքում լուրեր են շրջանառվում հաստատված և մերժված թեկնածուների վերաբերյալ: Մեհր Ալիզադեն դեռ փնտրում է բարեփոխիչների աջակցությունը, Մոհսեն Ռեզաին հույսը դնում է էթնիկ խմբերի և կանանց ձայների վրա, իսկ Էբրահիմ Ռեիսին՝  փորձում է սուննիների ուշադրությունը գրավել:

 

Էթեմադ օրաթերթ

Կորոնանվիրուսն ավելացրել է բրիտանացի միլիարդատերերի թիվը

Չնայած կորոնավիրուսի բռնկման հետևանքով առաջացած տնտեսական ցնցումներին, Բրիտանիան միլիարդատերերի արտադրության նոր ռեկորդ է սահմանել: Այս երկրում միլիարդատերերի թվի ավելացման պատճառով կառավարությունը պահանջել է հարկերի բարձրացում գերհարուստների համար:

Sunday Times-ի հաղորդման համաձայն է, 2020 թվականին Բրիտանիայում ապրել է 171 միլիարդատեր, որը  24 տոկոսով ավելի է , քան 2019-ին: Սա վերջին 33 տարվա ամենաբարձր ցուցանիշն է: Ըստ Sunday Times- ի՝ բրիտանացի միլիարդատերերի կարողությունն աճել է ավելի քան մեկ հինգերորդով՝ 2020 թվականին՝ կորոնավիրուսի բռնկման ժամանակ:

 

orakarg.com

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը հրաժարվել է Շուշիում դպրոց կառուցելու ծրագրից

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին հայտնել է, որ կուսակցությունը հրաժարվում է Շուշիում դպրոց կառուցելու ծրագրից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բահչելին ծրագրից հրաժարվելու մասին հայտնել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ։

Նա հավելել է, որ այդ ծրագրին աջակցող իրենց համակիրների կողմից հանգանակված գումարները կվերադարձվեն։

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից Շուշիում դպրոց կառուցելու մտադրության մասին հայտնի էր դարձել 2021 թվականի հունվարի 26-ին։ Փետրվարի 1-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ լրջագույն մտահոգության հայտնելով ծայրահեղ աջ ազգայնական «Թուրքական ազգայնական շարժում» կուսակցության և դրան հարող ծայրահեղական նեոֆաշիստական «Գորշ գայլեր» կազմակերպության մտադրությունների առնչությամբ՝ որոշ նախագծեր իրականացնելու Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում, մասնավորապես՝ Շուշի քաղաքում: Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ նշված էր, որ պանթուրքիզմի և նեոֆաշիզմի գաղափարախոսություն քարոզող և ահաբեկչությունը որպես նպատակների իրականացման հիմնական միջոց օգտագործող արտաքին ուժերի ցանկացած ձևով ներկայությունը Արցախի օկուպացված տարածքներում ծայրաստիճան մեծ վտանգ է ներկայացնում ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության համար:

 

1in.am

Եվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ

Եվրախորհրդարանի նախագահ Դեյվիդ Սասոլին կոչ է արել խստացնել հակառուսական պատժամիջոցները Բելառուսի նկատմամբ նոր խստացումների քննարկումների ֆոնին: Նրա խոսքերը մեջբերում է T-Online- ը:

«Մենք պետք է խստացնենք պատժամիջոցները Ռուսաստանի պաշտոնյաների դեմ, բայց նաև ավելի սերտ կապեր հաստատենք բնակչության և քաղաքացիական հասարակության հետ և աջակցենք ռուս այլախոհներին, հասարակական կազմակերպություններին և անկախ լրատվամիջոցներին», – ասել է Սասոլին:

Նա Ռուսաստանի եւ Եվրամիության միջև հարաբերություններն անվանել է «շատ լարված»:

 

news.am

Սահմանային կետերի ճշտումը կարող է քննարկվել միայն ադրբեջանցիների՝ ՀՀ տարածքը լքելու դեպքում. Մհեր Գրիգորյան

Հայ-ադրբեջանական սահմանային կետերի ճշտումը կարող է քննարկվել միայն ադրբեջանական զորամիավորումների՝ ՀՀ տարածքը լքելու դեպքում։ Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը` պատասխանելով Ադրբեջանի վարչապետի հայտարարության վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին։

-Ադրբեջանի վարչապետը հայտարարել է, թե հայ-ադրբեջանական սահմանային ճգնաժամի լուծման ռուսական առաջարկը ընդունելի է Ադրբեջանի համար։ Ո՞րն է հայկական կողմի դիրքորոշումը։

-Հայաստանի համար ընդունելի են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի լուծման վերաբերյալ ռուսական առաջարկները, և այս մասին հայկական կողմն իր դիրքորոշումը գրավոր կերպով ՌԴ գործընկերներին է ներկայացրել դեռեւս մայիսի 19-ին։ Ըստ այդմ՝ հայ-ադրբեջանական սահմանային կետերի ճշտումը կարող է քննարկվել միայն ադրբեջանական զորամիավորումների՝ ՀՀ տարածքը լքելու դեպքում։ Այս համատեքստում ընդգծել ենք նաեւ մեր գերեվարված զինվորականների վերադարձը։ Հայաստանը նաեւ վերահաստատում է իր առաջարկը՝ զորքերը հայելային կերպով հետ քաշելու և մշտական տեղակայման վայրեր վերադաձնելու, այնուհետև սահմանային կետերի ճշտում իրականացնելու վերաբերյալ։

 

scannews.am

Կգա ժամանակ, երբ դեպի Մարս թռիչքը 100 հազար դոլարից պակաս կարժենա

Կգա ժամանակ, երբ դեպի Մարս տիեզերանավով թռիչքի արժեքը կարող է 100 հազար դոլարից պակաս արժենալ: Այլ խոսքով՝ դա իրեն կկարողանա թույլ տալ արդյունաբերապես զարգացած պետությունների բնակիչների մեծամասնությունը: Այս կարծիքը հայտնել է SpaceX-ի ղեկավար Իլոն Մասքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Twitter-ի օգտատերերից մեկը Մասքին հարց է տվել, թե որքան կլինի Լուսին կամ Մարս թռչելու հրթիռի տոմսի մոտավոր արժեքը՝ հաշվի առնելով SpaceX կրիչի աստիճանների բազմակի օգտագործման սկզբունքը:

«Դա առավելապես կախված կլինի (բեռի) ծավալից: Սակայն ես համոզված եմ, որ երբևիցե Մարսի վրա տեղափոխվելն (հետադարձ տոմսն անվճար է) կարժենա 500 հազար դոլարից պակաս կամ նույնիսկ 100 հազար դոլարից պակաս: Դա բավականին ցածր գին է տնտեսապես զարգացած երկրների մարդկանց մեծամասնության համար, որոնք կարող են վաճառել իրենց տունը Երկրի վրա և տեղափոխվել Մարս, եթե ցանկանում են»,- պատասխանել է ընկերության ղեկավարը:

2018 թվականի մարտին Տեխասի նահանգի Օսթին քաղաքում անցկացված SXSW տեխնոլոգիաների ամենամյա տոնավաճառում Մասքը հայտարարել էր 2022 թվականին Մարսի բնակեցման ծրագիրն սկսելու և այնտեղ 2024 թվականին աստղանավորդներով երկու տիեզերանավ արձակելու պլանների մասին: Ոչ այնքան վաղուց SpaceX ընկերության կողմից ներկայացվել է մարսյան սկաֆանդրի կոնցեպտուալ մոդելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: