Մեկնաբանություն - Անվերջ պատերազմներու մզոհվել են Հազարավոր ամերիկացի երիտասարդներ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i142314-Մեկնաբանություն_Անվերջ_պատերազմներու_մզոհվել_են_Հազարավոր_ամերիկացի_երիտասարդներ
Մայիսի 31-ին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսը ներկա գտնվեցին Վիրջինիա նահանգի Առլինգթոնի ազգային գերեզմանատանը կայացած հիշատակի օրվա արարողությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2021 14:19 Asia/Tehran
  • Մեկնաբանություն -  Անվերջ պատերազմներու մզոհվել են  Հազարավոր ամերիկացի երիտասարդներ

Մայիսի 31-ին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսը ներկա գտնվեցին Վիրջինիա նահանգի Առլինգթոնի ազգային գերեզմանատանը կայացած հիշատակի օրվա արարողությանը:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և սառը պատերազմի տարիներին աշխարհում երկբևեռ համակարգի ի հայտ գալուց հետո, ԱՄՆ-ը շատ պատերազմներ վարեց կոմունիզմի ազդեցությունը կանխելու պատրվակով և միջամտեց տարբեր երկրներում և տարածաշրջաններում, որոնցից ամենակարևորները 1950 թ.-ին Կորեայի և 1960 և 1970-ականներին Վիետնամի պատերազմներն էին: Վիետնամի պատերազմը շրջադարձային պահ է հանդիսանում ԱՄՆ-ի միջամտության մեջ Հարավարևելյան Ասիայում՝ կոմունիստական ​​ռեժիմների գործունեությունը կանխելու համար և դա Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Վաշինգտոնի ամենամահացու ռազմական բախումն էր: Վիճակագրության համաձայն, այս պատերազմում զոհվել է շուրջ 50 հազար ամերիկացի զինվոր: 1973-ին ԱՄՆ-ը դուրս եկավ Հարավային Վիետնամից, չհաղթելով պատերազմում: Այսպիսով, հազարավոր ամերիկացի երիտասարդներ իրականում սպանվեցին ոչնչի համար: 1991-ին Խորհրդային Միության փլուզումից և սառը պատերազմից հետո, Միացյալ Նահանգները նախ հավակնում էր նոր աշխարհակարգի հաստատել, իսկ սեպտեմբերի 11-ից հետո նոր պատերազմներ էր մղում ահաբեկչության դեմ համաշխարհային պայքարի պատրվակով: ԱՄՆ-ը նախ հարձակվեց Աֆղանստանի վրա և տապալեց Թալիբանի վարչակարգը՝ 9/11-ին որպես մեղավոր Ալ-Ղաիդային դիմակայելու և Աֆղանստանում Թալիբանի կառավարությունը տապալելու պատրվակով:

Աֆղանստանի պատերազմն ԱՄՆ-ին արժեցավ 2 տրիլիոն 400 միլիարդ դոլար: ԱՄՆ-ի կողմից Աֆղանստան ներխուժելուց ի վեր սպանվել է ավելի քան 2400 ամերիկացի զինծառայող: Հազարավոր ուրիշները  վիրավորվել են: Այնուհետև, առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության, 2003-ի մարտին ԱՄՆ-ը ներխուժեց  Իրաք: Այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամայեց Իրաքից  դուրս բերել ամերիկյան զորքերը, սպանվել էր շուրջ 5 հազար  զինծառայող,  հազարավորները ծանր վիրավորվել էր: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հետագայում պնդեց, որ Արևմտյան Ասիայում պատերազմների վրա ԱՄՆ-ն ծախսել է մոտ 7 տրիլիոն դոլար: 

ԱՄՆի վարած անվերջ ռազմատենչության քաղաքականության հետևանքով, զոհվել են  հազարավոր ամերիկացի զինվորներ: Պատերազմները, Միացյալ Նահանգների ռազմական զարգացումը  և ռազմական  բյուջեի շարունակական աճը սուր քննադատության են ենթարկվել երկրի ներսում:

«Այն դեպքում, երբ ԱՄՆ ռազմական բյուջեն ավելի մեծ է, քան մնացած 12 երկրների բյուջեն, ժամանակն է լուրջ քննարկել  Պենտագոնի խոշոր ծախսերը և ֆինանսական խարդախությունները», - ասել է սենատոր Բերնի Սանդերսը:

ԱՄՆ-ն այժմ ներքաշված է կորոնավիրուսի և դրա տնտեսական հետևանքների ճգնաժամի մեջ, ինչպիսիք են տնտեսական աճի անկումը, գործազրկությունը, աղքատության և սովի կտրուկ աճը և սոցիալական անկարգությունները: Հաղորդվում էնաև երկրի ենթակառուցվածքների ծանր վիճակի և այն վերակառուցելու անհրաժեշտության մասին:

Միլիտարիզմին և ԱՄՆ Կոնգրեսում հզոր լոբբի ունեցող ռազմարդյունաբերական համալիրների շահերին համահունչ՝ Վաշինգտոնը միշտ շեշտը դրել է ռազմական բյուջեների ավելացման և աշխարհում պատերազմի տարածման վրա: Իհարկե, ամերիկացի զինվորականները վճարում են այդ քաղաքանության գինը` կորցնելով իրենց կյանքը: