Մեկնաբանություն - Իրանի Գերագույն առաջնորդի տեսակետը. Իսլամական Հանրապետության հարատևման գաղտնիքը
Հեղափոխության գերագույն առաջնորդը նշել է. «Մեր մեծ Իմամի մեծ աշխատանքը Իսլամական Հանրապետության գաղափարի և տեսության ստեղծումն էր: Սա կրոնական ժողովրդավարություն է, որը ստացավ Իսլամական հանրապետությ անունը և դարձավ այն համակարգի անվանումը, որն առաջացավ Իրանի ժողովրդի մտքի և կամքի ու Իմամ Խոմեյնու ղեկավարության արդյունքում»:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ուրբաթ օրը Իսլամական հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի մահվան տարելիցի օրը հեռուստատեսային ելույթում հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության գոյատևման փառահեղ և փառավոր գաղտնիքը երկու բառերի մեջ է՝ «Հանրապետություն» և «Իսլամ»:
Երբ Իրանում հաստատվեց Իսլամական համակարգ, իսլամական հեղափոխության թշնամիներն ու չարամիտները հայտարարեցին, որ այս համակարգը շուտով կփլուզվի: Սակայն այն անցկացնում է իր 43-րդ տարին և հաջողության է հասել տարբեր բնագավառներում:
Ժողովրդի մշտական աջակցությունն ու վճռական ներկայությունը տարբեր քաղաքական ասպարեզներում, հատկապես վերջին 42 տարվա ընտրություններին, իսլամական հանրապետության հարատևման և թշնամիների դավադրությունների չեզոքացման հիմքն են:
Ժողովրդի այս աջակցությունն ու ուշադրությունը և իսլամին ապավինելն իսլամական հեղափոխությունը տարբերել է աշխարհի այլ հեղափոխություններից և ըստ իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի մեկնաբանության, աշխարհի մեծ թվով հեղափոխություններ հուզիչ սկիզբ ունեցան և թունավոր վախճան:
Չնայած տարբեր խնդիրներին, խոչընդոտներին և մարտահրավերներին, վերջին 4 տասնամյակների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունը լավ առաջընթաց է գրանցել քաղաքական, պաշտպանական, անվտանգության, տնտեսական և այլ ոլորտներում:
Այս աճող միտումը ցույց է տալիս, որ այնտեղ որտեղ ներկա են եղել մարդիկ, հատկապես երիտասարդները և իսլամը որպես որոշում կայացնելու չափանիշ է ընտրվել, խնդիրները, հատկապես տնտեսական խնդիրները, լուծվել են:
Այսօր, համաշխարհային պատժամիջոցների և քաղաքական ճնշումների գագաթնակետին, Իսլամական Հանրապետությունը, ապավինելով ժողովրդի, հատկապես՝ երիտասարդներին՝ գիտության և բժշկության, համաշխարհային տեխնոլոգիաների, տիեզերական գիտությունների և ամենակարևորը, իրանական պատվաստանյութի արտադրման գործում, վերացրել է խոչընդոտները և լավ արդյունքների է հասել:
Իսլամական հեղափոխության պատմության մեջ ճակատագրական ժամանակ է ձևավորվում և հենց նախագահական ընտրություններին ժողովրդի ներկայությունն է ամրապնդում Իսլամական Հանրապետության հարատևման արմատները: Ժողովուրդը սատարում է Իսլամական Հանրապետության կայացմանը և գոյատևմանը և ուղղակի ու անուղղակի դեր ունօ երկրի կարևոր գործերում և կրոնական ժողովրդավարության համակարգում:
Նախագահական ընտրություններին ժողովրդի առավելագույն մասնակցությունը կարևոր դեր ունի Իսլամական Հանրապետության տեսլականի մեջ և որ ամենակարևորն է, ճիշտ ընտրությամբ կլուծվեն ժողովրդի խնդիրները, հատկապես տնտեսական ոլորտում: Այսօր տնտեսական խնդիրների լուծումը, ինչպիսիք են գնաճը , ժողովրդի ամենառաջնային պահանջներից մեկն է:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, դիմելով 13-րդ նախագահական ընտրությունների թեկնածուներին, ընդգծեց, որ նախագահի պաշտոնը ստանձնած թեկնածուն պետք է առաջնահերթ համարի երկրի տնտեսական խնդիրները:
Նախագահական ընտրությունները և ժողովրդի ներկայությունը այս քաղաքական ասպարեզում կրկնակի կարևոր են և կարող են նպաստել երկրի տնտեսական խնդիրների լուծմանը՝ ներքին կարողությունների ակտիվացման միջոցով:
Արտաքին հարթակում նաև արդյունավետ է Իրանի նկատմամբ օտարերկրյա պետությունների դիրքորոշման հարցում: