Մեկնաբանություն - Ռուսաստանի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բանակցությունները վերսկսվում են
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i142546-Մեկնաբանություն_Ռուսաստանի_միջնորդությամբ_Լեռնային_Ղարաբաղի_խաղաղ_բանակցությունները_վերսկսվում_են
Այն պայմաններում, երբ հայ քաղաքական գործիչները և կուսակցությունները պայքարում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար, Ռուսաստանի միջնորդությամբ վերսկսվել է Լեռնային Ղարաբաղի խաղաղության բանակցությունների նոր փուլը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2021 12:59 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Ռուսաստանի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բանակցությունները վերսկսվում են

Այն պայմաններում, երբ հայ քաղաքական գործիչները և կուսակցությունները պայքարում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար, Ռուսաստանի միջնորդությամբ վերսկսվել է Լեռնային Ղարաբաղի խաղաղության բանակցությունների նոր փուլը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածելով  հայտարարել է. «Մոսկվայում վերսկսվել են եռակողմ բանակցությունները Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչների միջև: Բանակցությունների այս փուլի օրակարգում ընդգրկված են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև սահմանային լարվածության թուլացումը և Ադրբեջանի ուժերի կողմից վեց հայ զինվորների գերեվարումը»:

Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքը և հարակից յոթ շրջանները վերահսկելու անկարողության պատճառով երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած հայկական ուժերի պարտությունից հետո ադրբեջանական կողմը ցանկանում է ուղիղ ցամաքային ճանապարհ ստեղծել Ադրբեջանից  դեպի  Նախիջևանի Ինքնավար Հանրապետության: Միջանցքն անցնում է Հայաստանի Սյունիքի մարզի Զանգեզուրի տարածքով: Այս միջանցքի ստեղծումը նախատեսված է Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի կառավարությունների միջև եռակողմ հրադադարի մասին տասը կետից բաղկացած համաձայնագրով:

Չնայած Լեռնային Ղարաբաղի խաղաղության հայտարարության մեջ այս հաղորդակցական ուղու կառուցման մասին կետին, որոշ փորձագետներ, հատկապես հայ փորձագետները, այս միջանցքի կառուցումը համարում են Հայաստանի կազմալուծման նախապայմանը:  Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ավագ հրամանատար Մոնթե Մալքոնյանը, 1990-ականների սկզբին ասել էր.«Եթե ​​Հայաստանը Լեռնային Ղարաբաղի շրջանը զիջի Ադրբեջանին, մենք կկորցնենք Սյունիքը, որը նեղ տարածքով  բաժանում է  Ադրբեջանը Նախիջևանից: Փաստորեն, եթե մենք կորցնենք Լեռնային Ղարաբաղը, մենք կփակենք մեր երկրի պատմության վերջին էջը»:

Ընդունելով Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմում Հայաստանի կրած պարտությունը ՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շարունակում է քրտնաջան աշխատել երկիրը ղեկավարելու համար:

Պետք է ասել, որ Ադրբեջանը Մոսկվայի բանակցություններին ամսնակցում է մի իրավիճակում, որը, բացի անվստահության հետ կապված խնդիրներից լի է տարբեր մտահոգություններով:

Տպավորություն է, որ ադրբեջանցի զինվորականները մտադիր են Հայաստանի տարածքից բաժանել որոշ հատվածներ, սակայն հա պաշտոնյաները փորձում են պասհպանել  ստատուս քվոն: