Մեկնաբանություն. Լիբանանը փլուզման եզրին. ահազանգում են երկրի խորհրդարանի պատգամավորները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i142786-Մեկնաբանություն._Լիբանանը_փլուզման_եզրին._ահազանգում_են_երկրի_խորհրդարանի_պատգամավորները
Լիբանանի խորհրդարանի պատգամավորները անդրադառնալով կառավարություն չձևավորվելու փաստին, ահազանգել են, որ Լիբանանը կանգնած է փլուզման եզրին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2021 14:49 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Լիբանանը փլուզման եզրին. ահազանգում են երկրի խորհրդարանի պատգամավորները

Լիբանանի խորհրդարանի պատգամավորները անդրադառնալով կառավարություն չձևավորվելու փաստին, ահազանգել են, որ Լիբանանը կանգնած է փլուզման եզրին:

Արդեն  մոտ մեկ ու կես ամսից մեկի տարի կլինի, որ Լիբանանում ճգնաժամ է տիրում: 2020-ի օգոստոսի 4-ին  մեծ պայթյուն տեղի ունեցավ Բեյրութի նավահանգստում: Այդ  մեծ պայթյունից հետո հակակառավարական ցույցեր  տեղի ունեցան Հասան Դիաբի դեմ, իսկ Դիաբը հրաժարական տվեց   վարչապետի պաշտոնից: Լիբանանի նախագահ Միշել Աունը սկզբում Մուստաֆա Ադիբին հանձնարարեց կառավարություն կազմել, բայց մեկ ամիս անց Ադիբը հրաժարական տվեց ՝ ասելով. «Ես անկանում էի, որ կառավարությունը չքաղաքականացվի, բայց այն չիրականացավ»:

Մուստաֆա Ադիբի հրաժարականով, Սաադ ալ-Հարիրիին, ինչպես սպասվում էր,  հերթական անգամ հանձնարարվեց կառավարություն ձևավորել: 2020-ի հոկտեմբերից  ի վեր ութ ամսվա ընթացքում  Ալ-Հարիրին չի կարողացել  կառավարություն կազմել: Լիբանանյան շրջանակներն ասում են, թե  կառավարություն չձևավորվելու պատճառը  երկրում տիրող քաղաքական տարաձայնություններն են հատկապես Սաադ ալ-Հարիրիի և Միշել Աունի միջև: Այս իրավիճակը մեծացրել է լիբանանյան ժողովրդի խնդիրները, հատկապես տնտեսական հարթությունում, և մարդիկ բազմիցս բողոքել են այդ երկրում առկա քաղաքական վեճերի դեմ:

Չնայած կառավարություն ձևավորելու վերաբերյալ  հույսերը կտրուկ նվազել  են, և նույնիսկ արծարծվել  է կառավարություն ձևավորելու պատասխանատվությունից հրաժարվելու Սաադ ալ-Հարիրիի  հարցը, Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերին վերջերս ներկայացրեց երկրում քաղաքական փակուղին հաղթահարելու նախագիծը: Նաբիհ Բերիի ներկայացրած նախագծի համաձայն կազմել կառավարություն , որը բաղկացած կլինի 24 նախարարից՝ 18 նախարարի փոխարեն: Իսկ  վիճելի տեղերի մեկ երրորդը  չի  պատկանելու Լիբանանի որևէ քաղաքական խմբակցության: Փաստորեն, Նաբիհ Բերիի  նախագծում Ալ-Հարիրիի և Աունի միջև վիճելի տեղերի մեկ երրորդը չի պատկանելու որևէ քաղաքական խմբակցության և այդպիսով վերջ կտրվի  կառավարության  ձևավորման փակուղուն:

«Ալ Ջումհուրիա» լիբանանյան թերթը հայտնում է, որ լիբանանյան խմբերը մեծ մասամբ կողմ են Նաբիհ Բերիի նախագծին, և, հավանաբար, պայմանավորվածություն ձեռք կվերվի կառավարություն կազմելու վերաբերյալ: Այնուամենայնիվ  վստահություն չկա,  Սաադ ալ-Հարիրին հավանությու կտա՞ Բերիի նախագծին թե ոչ: Պատճառն այն է, որ ալ-Հարիրին շեշտը դնում է տեխնոկրատական ​​կառավարության ձևավորման վրա՝ առանց հաշվի առնելու լիբանանյան քաղաքական խմբերի մասնաբաժինը: Այս կապակցությամբ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Մարիոն Աունն ասել է, որ Սաադ ալ-Հարիրին չի ցանկանում կառավարություն ձևավորել:

Մյուս կարևոր խնդիրն այն է, որ եթե լիբանանյան խմբերը և անհատները համաձայն չլինեն Նաբիհ Բերիի՝ կառավարություն ձևավորելու  նախագծին,  այդ երկրում ճգնաժամը կարող է շարունակվել այլ կերպ, և կարող է ալ-Հարիրին  հրաժարվել կառավարություն ձևավորելուց: Այս իրավիճակի առկայության դեպքում Լիբանանի անցյալի իրադարձությունները ցույց են տալիս, որ ալ-Հարիրիի գլխավորած Ալ-Մուսթաղբալ հոսանքը և նրա համախոհները, կխափանեն մեկ այլ անձնավորության գլխավորությամբ կառավարության ձևավորումը և մեծ հավանականությամբ սոցիալական անկարգություններ  կձևավորվեն:  Ըստ այդմ, Լիբանանի  խորհրդարանի պատգամավոր Իհաբ Համուդեն նախազգուշացնելով Բերրիի նախագծի  հնարավոր ձախողման  կապակցությամբ՝ ասել է, որ երկիրը խորը ճգնաժամի մեջ է, որից դուրս գալը հնարավոր կլինի միայն կառավարության ձևավորմամբ: