Մեկնաբանություն. Լիբանանը փլուզման եզրին. ահազանգում են երկրի խորհրդարանի պատգամավորները
Լիբանանի խորհրդարանի պատգամավորները անդրադառնալով կառավարություն չձևավորվելու փաստին, ահազանգել են, որ Լիբանանը կանգնած է փլուզման եզրին:
Արդեն մոտ մեկ ու կես ամսից մեկի տարի կլինի, որ Լիբանանում ճգնաժամ է տիրում: 2020-ի օգոստոսի 4-ին մեծ պայթյուն տեղի ունեցավ Բեյրութի նավահանգստում: Այդ մեծ պայթյունից հետո հակակառավարական ցույցեր տեղի ունեցան Հասան Դիաբի դեմ, իսկ Դիաբը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից: Լիբանանի նախագահ Միշել Աունը սկզբում Մուստաֆա Ադիբին հանձնարարեց կառավարություն կազմել, բայց մեկ ամիս անց Ադիբը հրաժարական տվեց ՝ ասելով. «Ես անկանում էի, որ կառավարությունը չքաղաքականացվի, բայց այն չիրականացավ»:
Մուստաֆա Ադիբի հրաժարականով, Սաադ ալ-Հարիրիին, ինչպես սպասվում էր, հերթական անգամ հանձնարարվեց կառավարություն ձևավորել: 2020-ի հոկտեմբերից ի վեր ութ ամսվա ընթացքում Ալ-Հարիրին չի կարողացել կառավարություն կազմել: Լիբանանյան շրջանակներն ասում են, թե կառավարություն չձևավորվելու պատճառը երկրում տիրող քաղաքական տարաձայնություններն են հատկապես Սաադ ալ-Հարիրիի և Միշել Աունի միջև: Այս իրավիճակը մեծացրել է լիբանանյան ժողովրդի խնդիրները, հատկապես տնտեսական հարթությունում, և մարդիկ բազմիցս բողոքել են այդ երկրում առկա քաղաքական վեճերի դեմ:
Չնայած կառավարություն ձևավորելու վերաբերյալ հույսերը կտրուկ նվազել են, և նույնիսկ արծարծվել է կառավարություն ձևավորելու պատասխանատվությունից հրաժարվելու Սաադ ալ-Հարիրիի հարցը, Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերին վերջերս ներկայացրեց երկրում քաղաքական փակուղին հաղթահարելու նախագիծը: Նաբիհ Բերիի ներկայացրած նախագծի համաձայն կազմել կառավարություն , որը բաղկացած կլինի 24 նախարարից՝ 18 նախարարի փոխարեն: Իսկ վիճելի տեղերի մեկ երրորդը չի պատկանելու Լիբանանի որևէ քաղաքական խմբակցության: Փաստորեն, Նաբիհ Բերիի նախագծում Ալ-Հարիրիի և Աունի միջև վիճելի տեղերի մեկ երրորդը չի պատկանելու որևէ քաղաքական խմբակցության և այդպիսով վերջ կտրվի կառավարության ձևավորման փակուղուն:
«Ալ Ջումհուրիա» լիբանանյան թերթը հայտնում է, որ լիբանանյան խմբերը մեծ մասամբ կողմ են Նաբիհ Բերիի նախագծին, և, հավանաբար, պայմանավորվածություն ձեռք կվերվի կառավարություն կազմելու վերաբերյալ: Այնուամենայնիվ վստահություն չկա, Սաադ ալ-Հարիրին հավանությու կտա՞ Բերիի նախագծին թե ոչ: Պատճառն այն է, որ ալ-Հարիրին շեշտը դնում է տեխնոկրատական կառավարության ձևավորման վրա՝ առանց հաշվի առնելու լիբանանյան քաղաքական խմբերի մասնաբաժինը: Այս կապակցությամբ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Մարիոն Աունն ասել է, որ Սաադ ալ-Հարիրին չի ցանկանում կառավարություն ձևավորել:
Մյուս կարևոր խնդիրն այն է, որ եթե լիբանանյան խմբերը և անհատները համաձայն չլինեն Նաբիհ Բերիի՝ կառավարություն ձևավորելու նախագծին, այդ երկրում ճգնաժամը կարող է շարունակվել այլ կերպ, և կարող է ալ-Հարիրին հրաժարվել կառավարություն ձևավորելուց: Այս իրավիճակի առկայության դեպքում Լիբանանի անցյալի իրադարձությունները ցույց են տալիս, որ ալ-Հարիրիի գլխավորած Ալ-Մուսթաղբալ հոսանքը և նրա համախոհները, կխափանեն մեկ այլ անձնավորության գլխավորությամբ կառավարության ձևավորումը և մեծ հավանականությամբ սոցիալական անկարգություններ կձևավորվեն: Ըստ այդմ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Իհաբ Համուդեն նախազգուշացնելով Բերրիի նախագծի հնարավոր ձախողման կապակցությամբ՝ ասել է, որ երկիրը խորը ճգնաժամի մեջ է, որից դուրս գալը հնարավոր կլինի միայն կառավարության ձևավորմամբ: