Մեկնաբանություն. Իրանում կայացավ նախագահի թեկնածուների երկրորդ հեռուստաբանավեճը
Երեքշաբթի օրն Իրանում կայացավ 13-րդ նախագահական ընտրությունների թեկնածուների երկրորդ հեռուստաբանավեճը:
Իրանի 13-րդ նախագահական ընտրությունների թեկնածուները, երկու փուլով պատասխանել են բանավեճի շրջանակներում իրենց առաջադրված 7 հարցերին, ներկայացնելով սեփական տեսակետերն ու կարծիքները:
Առաջին և երկրորդ բանավեճերի բովանդակային համեմատությունը վկայում է, որ երկրորդ բանավեճում գրանցվել են տարբերություններ՝ երկու ասպեկտներում.
Նախ՝ լուսանցքային խնդիրներ բարձրաձայնելուց խուսափելը և քննարկման հիմնական հարցերին անդրադառնալը: Արդյունքում, երկրորդ բանավեճի ընթացքում քննարկվել են ընտրարշավի խնդիրներին ու նպատակներին ավելի մոտ հարցեր:
Երկրորդ՝ Բանավեճի թեմաներն ավելի պարզ էին, և քննարկումների շրջանակն ընդլայնվում էր հարցերին տրված պատասխանների միջոցով: 3-ժամ տևած բանավեճի ընթացքում, ներկայացվեց գաղափարների, ծրագրերի և քննադատությունների թեմաների լայն շրջանակ:
Բանավեճի ընթացքում, մասնակիցները քննարկել են այնպիսի հարցեր, ինչպես՝ արտաքին քաղաքականությունը, ՀԳՀԾ-ն, տնտեսական քաղաքականությանը, ՀՆԱ-ն, գործազրկության, գնաճի, երիտասարդության, բնակարանային ապահովման հետ կապված խնդիրներ: Թեկնածուները ննարկել են նաև կրթության, առողջապահության, բնակչության աճի տեմպերը, ուսուցիչների և աշխատողների զբաղվածության, մշակութային, սոցիալական և էթնիկ և կրոնական փոքրամասնությունների վերաբերող հարցեր:
Այս անգամ, ինչպես և առաջին բանավեճում, հնչեցին սուր քննադատություններ: Ոմանց կարծիքով, բանավեճերը շատ կարևոր են, քանի որ վճռորոշ դեր ունեն թեկնածուների ընտրության հարցում: Բանավեճերը, հատկապես նախագահի թեկնածուների միջև, շատ երկրներում տարածված են: Միացյալ Նահանգները այն երկրներից մեկն է, որտեղ անցկացվում են նախընտրական բանավեճեր: Վերջին ընտրությունների ժամանակ, այդ երկրում կայացած հեռուստաբանավեճերը վերածվեցին սկանդալի:
Այս ոլորտում մեծ փորձ ունի նաև Բրիտանիան: Ընտրական բանավեճեր են անցկացվում նաև այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հարավային Կորեան, Ֆրանսիան և Ռուսաստանը: Որոշ երկրներում, ինչպիսիք են Արգենտինան, ընտրությունների բանավեճերին մասնակցելը պարտադիր է: Թունիսում, թեկնածուներից բացի բանավիճում են նաև լրագրողներն ու թեկնածուների աջակիցները:
Բանավեճի նպատակն է ընտրողին օգնել դատել թեկնածուների տրամաբանելու կարողությունը և ինչ փորձ ունեն նրանք երկիրը կառավարելու հարցում: Սակայն պետք է ասել, որ քաղաքական բանավեճերը սովորաբար սուր բնույթ են կրում: Դրանց ընթացքում, թեկնածուները շատ դեպքերում սեփական ծրագիրը ներկայացնելու փոխարեն, ժխտում են մյուսների տեսակետերը: Սակայն բոլոր թեկնածուները պարտավոր են պահպանել քաղաքական բարոյականությունը, որը պետք է լինի բանավեճի անցկացման պայմանը:
Եվ հիմա Իրանի քաղաքացիները սպասում են՝ տեսնելու, թե ինչպիսին կլինի 13-րդ նախագահական ընտրությունների երրորդ հեռւստաբանավեճը: