Հունիս 09, 2021 19:20 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Կանադայում մուսուլման ընտանիքի սպանությունը՝ Արեւմուտքում իսլամի դեմ պայքարի տարածման խորհրդանիշ

Կանադայի Օնտարիո նահանգի Լոնդոն քաղաքում կանադացի մուսուլման ընտանիքի անդամների դիտավորյալ սպանությունից հետո, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն խոստացել է պայքարել ծայրահեղ աջակողմյան խմբերի դեմ ՝ հարձակումը որակելով ահաբեկչական գործողություն:

Ծայրահեղ աջ խմբավորումների դեմ պայքարի մասին  Կանադայի վարչապետի հայտարարությունը արվում է այն պայմաններում, երբ Կանադայում բնակվող  մուսուլման ընտանիքի դեմ հարձակումն ըստ էության ահաբեկչական և հանցավոր գործողություն է իսլամի  և մուսուլմանների դեմ բռնությունը սաստկացնելու նպատակով:

Երկուշաբթի օրը կանադական լրատվամիջոցները հաղորդեցին, որ հարձակում է տեղի ունեցել  կանադա-պակիստանցի մահմեդական ընտանիքի հինգ անդամների վրա, որոնցից 4-ը սպանվել են,  հինգերորդ անդամը՝  վիրավորվել: Կիրակի երեկոյան Կանադայի մի քաղաքացի բեռնատարով վրաերթի էր ենթարկել մի մուսուլման ընտանիքի անդամներին, որոնք անցնում էին Օնտարիո նահանգի Լոնդոն քաղաքի փողոցներից մեկը:

Հարձակման հեղինակ 20-ամյա Նաթանիել Ուելմանը, ով իրականացրել է հարձակումը, հետախուզվում է Կանադայի անվտանգության ուժերի կողմից: Օնտարիոյի ոստիկանությունը հայտնել է, որ հարձակումը եղել է կանխամտածված է, և զոհերը թիրախ են դարձել մուսուլման լինելու պատճառով:

Ըստ Կանադայի մուսուլմանների ազգային խորհրդի՝ 2015-ից 2019 թվականների ընթացքում մահմեդականների վրա տեղի է ունեցել ավելի քան 300 հարձակում, որոնցից ավելի քան 30-ը ենթարկվել են ծանր ֆիզիկական բռնություն:

2017 թվականին Քվեբեկում մզկիթի վրա հարձակման ժամանակ զոհվել են վեց աղոթարար մուսուլման:

Փաստորեն, Արըմուտքում, այդ թվում ՝ Կանադայում, իսլամաֆոբիան ամեն օր նոր չափեր է ստանում, իսկ հակաիսլամիզմի ձեւավորումը հանգեցրել է իսլամի ու մուսուլմանների դեմ գործնական առճակատումների:

Իսլամաֆոբիայի պլանավորման ալիքը տարբեր ձևերով է արտահայտվել, իսկ իսլամի և մուսուլմանների շփոթված և աղավաղված կերպարը ներկայացնելիս՝ բազմաթիվ սահմանափակումներ և հոգեբանական և իրավական ճնշումներ է պարտադրել մուսուլմանների վրա արևմտյան երկրներում:

Արեւմուտքի շատ բարձրաստիճան պաշտոնյաների դիրքորոշումներն ու գործողություններն ուղղված են իսլամաֆոբիայի տարածմանը և մուսուլմանների դեմ բռնության խթանմանը: Մասնավորապես, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը  իսլամաֆոբիայի և ԱՄՆ-ում մուսուլմանների նկատմամբ ատելության կողմնակից է: 

Համատարած իսլամաֆոբիայի քարոզչությունը, ինչպես նաև հակաիսլամական և հակամահմեդական գործողությունների գործընթացը այժմ նոր չափեր են ստացել, իսկ արևմտյան լրատվամիջոցների կողմից իսլամի և մուսուլմանների բացասական կերպարը ներկայացնելու փորձը բացասական մթնոլորտ է ստեղծել այս երկնային կրոնի և նրա հավատացյալների դեմ այս երկրներում, որոնք հավակնում են ազատություն և մարդու իրավունքներ:

Իսլամաֆոբիայի քարոզչությունը կարևոր դեր է խաղացել այնպիսի հանցագործությունների իրականացման մեջ, ինչպիսին է Կանադայում վերջերս տեղի ունեցած սպանդը՝ ծայրահեղ աջ երիտասարդի կողմից:

Ծայրահեղ աջ խմբավորումների դեմ պայքարելու մասին Կանադայի վարչապետի խոստումն անիմաստ   է համարվում, այդ երկրի մուսուլմանների զայրույթը զսպելու հարցում, որոնք ամեն օր իրենց նկատմամբ ավելի ու ավելի շատ բռնությունների ականատես են  լինում: 

 

 

 

Պիտակ