Մեկնաբանություն. Հայաստանում կայացան արտահերթ խորհրդարանական ընտրությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i143786-Մեկնաբանություն._Հայաստանում_կայացան_արտահերթ_խորհրդարանական_ընտրությունները
Հայաստանում տեղի ունեցած քաղաքական վայրիվերւմներից հետո, հունիսի 20-ին տղեի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում հաղթեց իշխող կուսակցությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 21, 2021 08:51 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Հայաստանում կայացան արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Հայաստանում տեղի ունեցած քաղաքական վայրիվերւմներից հետո, հունիսի 20-ին տղեի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում հաղթեց իշխող կուսակցությունը:

Ընտրությունները նշանակվեցին այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ուժերի հետ պայմանավորվածություն ձեռք բերեց՝ ճգնաժամը հաղթահարելու համար արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին:

Պետք է ասել, որ այս ընտրությունները վճռորոշ նշնակություն ունեին Հայաստանի համար: 2018թ ժողովուրդը դուրս եկավ փողոց՝ պաշտպանելու Նիկոլ Փաշինյանին: Արդյունքում նա ընտրվեց վարչապետի պաշտոնում: Սակայն ղարաբաղյան պատերազմի զինադադարի մասին հայտարարությունից հետո, Փաշինյանի դեմ դժգոհության մեծ ալիք բարձրացավ:

Փորձագետների կարծիքով, 2018թ Փաշինյանի իշխանության գալը նաև էյֆորիայի արդյունք էր: Սակայն այս ընտրությունները նույն իրավիճակում  չեն անցել և մարդիկ իրենց կարծիքն են հայտնել քաղաքականության վերաբերյալ: Փաշինյանի ընդդիմադիրները 2.5 տարի անց դուրս եկան փողոց՝ Ղարաբաղյան պատերազմում կրած պարտության պատճառով  նրան պաշտոնցի հեռացնելու մտադրությամբ: Սակայն չնայած ընդդիմադիրների հակաքարոզչությանը, Փաշինյանը դեռևս ունի մեծ թվով կողմնակիցներ:

Ըստ ՀՀ Սահմանադրության, վարչապետն ունի ամենակարևոր դերակատարությունը երկրի կառավարման գործում: Վարչապետին  և նախագահին ընտրում են խորհրդարանի պատգամավորները:

Ընտրությունների արդյունքում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Հայաստան» դաշինքը ստացան ձայների մեծամասնությունը: Հատկանշակն է, որ անցած աշնանը Ռոբերթ Քոչարյանը հայտարարեց մեծ քաղաքականություն վերադառնալու մասին: Այդ կապակցությամբ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նշում է, որ Քոչարյանի հաջողությունը կախված է նրանից, թե Փաշինյանը որքան ժամանակ հեղինակություն կունենա ժողովրդի շրջանում:

Այն կուսակցությունը կամ դաշինքը, որ կարողանա ստանալ 54 մանդատ, կկարողանա ընտրել վարչապետին, որը կձևավորի նոր կառավարությունը: