Մամուլի տեսություն 21-06-2021
Չինաստանի իշխող կուսակցության պաշտոնական լրատվամիջոցը ուսումնասիրելով արտասահմանում ԱՄՆ ռազմական անցյալը, հայտարարել է, որ Վաշինգտոնը, որն իրեն համարում է մարդու իրավունքների պաշտպան, զանգվածային սպանությունների մեքենա է:
Քեյհան օրաթերթ
Գրեք ԱՄՆ, կարդացեք զանգվածային ոչնչացման մեքենա
Չինաստանի իշխող կուսակցության պաշտոնական լրատվամիջոցն ուսումնասիրելով արտասահմանում, հատկապես Արևմտյան Ասիայում, ԱՄՆ ռազմական ներկայության անցյալը, Վաշինգտոնին, որը հայտարարում է, թե պաշտպանում է մարդու իրավունքները, նմանեցրել է «զանգվածային սպանության մեքենայի»:
Չինական Global Times- ը ներկայցրել է արտասահմանում ԱՄՆ ռազմական ներկայության մասին մի զեկույց և դրանց բխող հետևանքները աշխարհի այլ երկրների համար:
Չինաստանի իշխող կուսակցության պաշտոնական լրատվամիջոցը հայտնում է, որ Միացյալ Նահանգները զորք է տեղակայել ավելի քան 150 երկրներում, ներառյալ մոտավորապես 165,000 արտերկրյա անձնակազմ և հարյուրավոր ռազմաբազաներ բոլոր մայրցամաքներում: Բայց չնայած հակամարտության գոտիներում խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի պնդումներին, այս երկրի թողածը քաղաքացիական զոհերն են, որոնց ճշգրիտ վիճակագրություն չի հայտարարվել և կան մեծ թվով ընտանիքներ, որոնք անտեսված են:
Աֆթաբե Յազդ օրաթերթ
Ալի Բիգդելի. Եկեք չմոռանանք, որ ռուսները շատ խորամանկ են
Միջազգային հարցերի փորձագետ Ալի Բիգդելին ասում է. «Ռուսաստանն ու ԱՄՆ-ը վիճում են Չինաստանի աճող հզորության շուրջ, ամերիկացիներն ակնկալում են, որ ռուսները կզսպեն Չինաստանին: Պուտին-Բայդեն հանդիպման շրջանակում, ամերիկացիները ռուսների կարիքն ունեն մի քանի ճակատներում, բայց ԱՄՆ-ի իմպերիալիստական բնույթը ստիպել է նրանց պարզապես հետապնդել իրենց պահանջները Մոսկվային՝ նրանց վրա ճնշում գործադրելով»:
Բիգդելին ընդգծել է, որ ռուսներն այնքան համբերատար են, որ կարողանան դաշտը չլքել ամերիկացիների դիմաց, բայց նրանք տրամաբանական չեն համարում ռուսների հետ խաղալը:
Քեյհան օրաթերթ
Իրանի ժողովուրդը երկրի տարբեր քաղաքներում տոնեց Ռեիսիի հաղթանակը
Թեհրանի Իմամ Հոսեյն հրապարակում տեղի ունեցավ Իրանի նորընտիր նախագահ Այաթոլլահ Սեյեդ Էբրահիմ Ռեիսիի կողմնակիցների հավաքը ՝ նշելու ընտրություններում նրա հաղթանակը: Այաթոլլա Ռեիսիի հաղթանակը տոում էին հազարավոր քաղաքացիներ:
Արարողությանը մեկնարկեց «Բարև ապագային» երգի կատարմամբ և ներկաները ցուցանակներ ու գրություններ կրելով, ողջունեցին հեղափոխական, արդյունավետ և հակակոռուպցիոն կառավարության ժողովրդական ընդունելությունը:
Ջավան օրաթերթ
Վիեննան կասկածում է առանց երաշխիքի համաձայնագրին
Փաստերը ցույց են տալիս, որ Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են ՀԳՀԾ-ի վերակենդանացման գործարքին: Իսկ իրանցի պաշտոնյաները, ընդամենը վեց տարի անց, եկել են այն եզրակացության, որ իրենց ավելի շատ երաշխիքներ են պետք` ԱՄՆ-ին ստիպելու՝ գործադրել միջուկային համաձայնությունը: New York Times- ը հայտնում է, որ Թեհրանը ԱՄՆ-ից պահանջել է գրավոր երաշխիք տալ, որպեսզի չկարողանա հեշտությամբ հեռանալ ՀԳՀԾից և խուսափել իր ստանձնած պարտավորություններից: Սակայն Սպիտակ տան մի պաշտոնյա ասել է, որ ոչ մի իրական ժողովրդավարություն չի կարող տալ այն, ինչ Իրանն է ցանկանում:
lragir.am
Քանի մանդատ կունենան խորհրդարան անցած ուժերը
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է բոլոր ընտրատեղամասերի արդյունքները: Ըստ այդմ՝ խորհրդարանը կունենա 105 պատգամավոր և հետևյալ տեսքը`
Քաղաքացիական Պայմանագիր – 72 մանդատ
Հայաստան – 27 մանդատ
Պատիվ ունեմ – 6 մանդատ:
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը
Իրավահավասարության և կանանց պաշտպանության խնդիրը կդառնա Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի գլխավոր թեմաներից մեկը։ Հունգարիայի նախագահությամբ նստաշրջանը մեկնարկում է այսօր, Ստրասբուրգում։ Քննարկումները կրկին կանցկացվեն հիբրիդային ձևաչափով՝ նիստերի դահլիճում խորհրդարանականների սահմանափակ ներկայությամբ։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Կքննարկվեն նաև քովիդ-պատվաստումների հետ կապված տարբեր փաստաթղթերի ներմուծման իրավական հետևանքները, պանդեմիայի առաջացրած սոցիալ-տնտեսական ճգնաժամի հետևանքները։
yerevan-times.com
Ուկրաինայի ԱԳՆ «Թուրքական Բայրաքթարները օգտագործելու ենք Ռուսաստանի դեմ, եթե…»
Ուկրաինայի ԱԳՆ-ի ղեկավար Անդրեյ Կուլեբան հայտարարել է, որ Թուրքիայից գնած Բայրաքթար ԱԹՍ-ները պաշտոնական Կիևը օգտագործում է Ռուսաստանին զսպելու համար։
«Այդ ԱԹՍ-ները անհրաժեշտ են Ռուսաստանին զսպելու համար։ Դրանք այնքանով են զսպում ռուսներին, որ Ռուսաստանը պետք է մի քանի անգամ մտածի, ապա միայն նոր լայնմամասշտաբ գործողություն սկսի Ուկրաինայի դեմ։
Եթե հանկարծ Ռուսաստանը նման բան որոշի, ապա մեն գործի կդնենք թուրքական Բայրաքթարնեը»,-ասել է ուկրաինացի պաշտոնյան։
news.am
Ադրբեջանում Թուրքիայի բազան Ռուսաստանի համար վտանգավոր մարտահրավեր կդառնա
ՆԱՏՕ-ի երկիր Թուրքիան հայտարարել է Ադրբեջանում նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին ռազմաբազայի ստեղծման մասին: Սակայն, այդ մասին հաղորդելով, Թուրքիայի առաջնորդ Էրդողանը հասկացրեց, որ առանց Մոսկվայի թույլտվության այդ բազան այնտեղ չի հայտնվի: Բայց մի՞թե թուրքերը ի վերջո չեն կարողանա կառուցել իրենց բազան Անդրկովկասում Ռուսաստանի կամքին հակառակ կամ օգտագործել այդ հարցը սակարկությունների համար: Ակնհայտ է, որ ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանն ավելի շատ առաջնորդվում է Թուրքիայի կարծիքով, քան` Ռուսաստանի, գրում է «Վզգլյադ»-ը:
Հինգշաբթի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ մեկ օր առաջ ստորագրված «Շուշիի հռչակագրին» համահունչ Ադրբեջանի տարածքում կարող է թուրքական ռազմաբազա հայտնվել: «Այս թեման կարող է ստանալ իր զրագացումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ խորհրդակցությունների ընթացքում: Եվ մեր բանակցությունների ընթացքում այն եւս կարող է յուրովի իրականացվել»,- հայտարարել էր Էրդողանը` ամփոփելով Ադրբեջան կատարած իր երկօրյա այցի արդյունքները:
Այնուամենայնիվ, Թուրքիայի ղեկավարն անմիջապես վերապահում էր արել, որ առաջնահերթ խնդիրը շարունակում է մնալ անվտանգության երաշխիքների ապահովումն Ադրբեջանի ամբողջ սահմանի երկայնքով` ակնհայտորեն նկատի ունենալով դրա հայկական հատվածը:
Ադրբեջանցի փորձագետ Թոֆիկ Աբասովը հիշեցնում է, որ Ադրբեջանի Սահմանադրությունը սկզբունքորեն արգելում է օտարերկրյա զորքերի մշտական տեղակայումը: «Բացի այդ, Ադրբեջանի ռազմական դոկտրինը, որը հաստատվել էր դեռ 2010 թվականին, նույնպես չի նախատեսում օտարերկրյա հենակետերի տեղակայում: Ադրբեջանը խստորեն հետեւում է իր կուրսին` բլոկին դուրս լինելուն»,- հավաստիացրել է Աբասովը: Նա հիշեցրել է, որ Շուշիի հռչակագիրը միայն ռազմատեխնիկական համագործակցություն է ենթադրում, բայց այնտեղ բազաների մասին ոչինչ չի ասվում:
Այսօր թուրքական զորքերը տեղակայված են երեք մայրցամաքների ավելի քան 10 երկրում: Թուրքական հենակետերը տեղակայված են Իրաքում, Սիրիայում, Սոմալիում, Լիբանանում եւ Կատարում: Այս գործունեության մեջ երկիրը զիջում է միայն ԱՄՆ-ին: Հինգշաբթի հայտնի դարձավ, որ թուրքական զինուժը կմնա Աֆղանստանում այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի մյուս երկրների զորքերը դուրս գան այնտեղից: Էրդողանը համաձայնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, որ թուրք զինվորները փոխարինեն ամերիկացի զինվորներին Քաբուլի օդանավակայանի հարակից դիրքերում:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, դատելով անուղղակի տվյալներից, թուրք զինվորականներն արդեն մեկ տարի է, ինչ չեն լքում այս հանրապետությունը, քանի որ ղարաբաղյան պատերազմի նախօրեին երկու երկրների զորքերը համատեղ մանեւրներ անցկացրեցին: Հոկտեմբերին մամուլը հայտնեց, որ Ադրբեջանում 600 թուրք ռազմական հրահանգիչ է տեղակայված: Նրանց առաջադրանքները ներառում էին ոչ միայն Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման համակարգումը, այլ նաեւ հետախուզությունը: Գաբալայի ավիաբազայում աշխատում էր 120 թռիչքային անձնակազմ, 50 հրահանգիչ աշխատում էր Եվլախի ռազմական օդանավակայանում եւ եւս 20 ԱԹՍ` Դալյարի օդանավակայանում: Բացի այդ, տարեսկզբից Աղդամ քաղաքում գործում է ռուս-թուրքական դիտորդական կենտրոնը, որտեղ երկու երկրների սպաները համատեղ վերահսկում են հրադադարի ռեժիմը Ղարաբաղի նախկին առաջնագծում: