Մեկնաբանություն. Իրանի պատվիրակությունը մասնակցում է Աստանայի բանակցությունների 16-րդ նիստին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i145056-Մեկնաբանություն._Իրանի_պատվիրակությունը_մասնակցում_է_Աստանայի_բանակցությունների_16_րդ_նիստին
Այսօր Ղազախստանի Նուրսուլթան քաղաքում մեկնարկել է Սիրիայի հարցով Աստանայի գործընթացի բարձր մակարդակով բանակցությունների 16-րդ փուլը, որին մասնակցում են Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Սիրիայի կառավարության և ընդդիմության, ՄԱԿ-ի, Հորդանանի, Լիբանանի և Իրաքի ներկայացուցիչները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2021 06:53 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իրանի պատվիրակությունը  մասնակցում է Աստանայի բանակցությունների 16-րդ նիստին

Այսօր Ղազախստանի Նուրսուլթան քաղաքում մեկնարկել է Սիրիայի հարցով Աստանայի գործընթացի բարձր մակարդակով բանակցությունների 16-րդ փուլը, որին մասնակցում են Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Սիրիայի կառավարության և ընդդիմության, ՄԱԿ-ի, Հորդանանի, Լիբանանի և Իրաքի ներկայացուցիչները:

Երկօրյա հանդիպման ընթացքում բանակցողները կքննարկեն Սիրիայի վերջին իրավիճակը, միջազգային մարդասիրական օգնության գործընթացը, Ժնևում Սիրիայի Սահմանադրական կոմիտեի գործունեությունը վերսկսելու հեռանկարը և վստահության ամրապնդման միջոցառումները, ներառյալ գերիների փոխանակումը, պատանդների ազատումը և անհետ կորածների որոնողական աշխատանքները:

Իրանի պատվիրակության Սիրիա կատարած այցը և արդյունավետ դերը Աստանայի բանակցություններում, վկայում են Թեհրանի համար ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանային անվտանգության հաստատման կարևորության  մասին:

 Սիրիայում զարգացումների ֆոնին  Իրանի արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում կայունության, տարածքային ամբողջականության և հավաքական անվտանգության պահպանումն է:

Արևմտյան Ասիայի հարցերով փորձագետ Ասղար Զարային, նշելով, որր Իրանը շարունակում է աջակցել Դիմադրության ուժերին,ա սում է. «Սխալ է մտածել, որ  գեներալ Սոլեյմանիի նահատակությունը կարող է նվազեցնել Իրանի Իսլամական Հանրապետության ազդեցությունն ու տարածաշրջանում Դիմադրության ուժերին անգործության մատնել: Այսօր Դիմադրության առանցքը կախված չէ մի անձից: Իրականում մենք տարածաշրջանում  տեսնում ենք մի տեսակ դիսկուրս, որը կայուն է և թույլ չի տա օտար ուժերին միջամտություն և օկուպացիա իրականացնել:

Սիրիական ճգնաժամի լուծումը միանշանակ բոլոր ահաբեկչական խմբավորումներին դիմակայելն է՝ այդ երկրի կառավարության ղեկավարությամբ: Սիրիայում վերջերս կայացած ընտրությունները նույնպես ցույց տվեցին, որ այս երկրի ղեկավարությունը վայելում է ժողովրդի լայն աջակցություն և ստանձում  լիարժեք քաղաքական պատասխանատվություն:

Նման պայմաններում, Ղազախստանի Նուրսուլթան քաղաքում Աստանայի բանակցությունների նոր փուլի անցկացումը ևս մեկ հնարավորություն է համակարգելու  սիրիական ճգնաժամը կարգավորելու ջանքերը, և ակնկալվում է, որ այս հանդիպումը բանակցային կողմերին ավելի կմոտեցնի ընդհանուր տեսակետի:

Այս կապակցությամբ, Ժնևի բանակցություններում Սիրիայի կառավարության բանակցային խմբի  նախկին անդամ, քաղաքական և ռազմավարական վերլուծաբան Ուսամա Դանուրեն ասում է. «Իրանը, որպես Աստանայի գործընթացի երեք երաշխավորներից մեկը, առանցքային դեր ունի մի քանի ոլորտներում: Իրանը ամուր տնտեսական և քաղաքական կապեր ունի Թուրքիայի հետ և ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի և Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն ու լիակատար գործընկերն է: Այդ պատճառով Իրանը, ահաբեկչության դեմ պատերազմին իր լիարժեք մասնակցությամբ հանդերձ, կարող է ունենալ նաև միջնորդական դեր, որն ընդունված է բոլոր կողմերի կողմից»:

Հարցն այն է, թե արդյո՞ք կան սիրիական ճգնաժամի անհապաղ լուծումներ: Որոշ վերլուծաբաններ դժվարանում են որ նման լուծումների հասնելը բարդ է:

Քաղաքական վերլուծաբան Ֆարիդ Սաադունը կարծում է, որ Սիրիայում ճգնաժամը կշարունակվի առնվազն առաջիկա մի քանի տարիներին, իսկ Աֆղանստանից ԱՄՆ-ի դուրս գալը  կարող է տարածաշրջանում քաղաքական փոփոխությունների հիմք դառնալ:

Սիրիայում քաղաքական իրավիճակը քննարկելիս պետք է ասել, որ ներկա պահին այդ երկրում կայունությունը վերականգնելու ավելի լավ ենթահող կա:

Այս տեսանկյունից, Սիրիայի հարցով Աստանայի  գործընթացի  նոր փուլի անցկացումն ամրապնդումէ  այն հավանականությունը, որ  առաջիկայում, Սիրիայում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ  Գիր Պեդերսոնի ջանքերով:տեղի ունենա Սիրիայի Սահմանադրական կոմիտեին անդամակոց կողմերի նոր հանդիպում: