Մեկնաբանություն- Ռուսաստանի նոր քայլը դոլարից կախվածությունը դադարեցնելու ուղղությամբ
Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է երկրի ազգային հարստության ֆոնդում դոլարի ամբողջական վերացման մասին, որի մեջ մտնում էր շուրջ 65 միլիարդ դոլար, և փոխարկվել է այլ արժույթների:
Ավելի վաղ, ՌԴ ֆինանսների նախարար՝ Անտոն Սիլուանովը հայտարարել էր, որ զրոյի կհասցնի դոլարի մասնաբաժինը երկրի ազգային հարստության ֆոնդում, որը 35% է կազմում:
Ռուսաստանի ազգային հարստության ֆոնդն այդ երկրի ակտիվների մի մասը պահելու համար ստեղծված ֆոնդ է, որում անհրաժեշտության դեպքում պահվում են նավթի և գազի վաճառքից ստացված լրացուցիչ եկամուտները: Ներկայումս հիմնադրամն ունի 185 միլիարդ 900 միլիոն դոլարի համարժեք գումար:
Դոլարից կախվածությունը նվազեցնելու և ի վերջո կրճատելու Ռուսաստանի նոր քայլը միտված է հակազդել ԱՄՆ-ի պատժամիջոցների ճնշմանը և Վաշինգտոնի կողմից դոլարի՝ որպես Մոսկվայի վրա ճնշում գործադրելու գործիք օգտագործմանը:
ԱՄՆ-ը միշտ դոլարն օգտագործել է որպես միջոց և հիմնական միջազգային արժույթ` այլ երկրների վրա ճնշում գործադրելու համար:
Վաշինգտոնը բազմիցս շահագործել է ընկերությունների, բանկերի և միջազգային ֆինանսական համակարգի կախվածությունը դոլարից՝ այլ երկրներին ստիպելու կատարել իր պահանջները կամ թույլ չտալ նրանց որդեգրել քաղաքականություն և անել գործողություններ, որոնք չեն բխում Միացյալ Նահանգների շահերից: Սա հակազդեցություն առաջացրեց հակառակորդ երկրների և անգամ Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցների մոտ, հանգեցնելով գլոբալ կոնսենսուսի աստիճանական ձևավորմանը ԱՄՆ-ի կողմից դոլարի՝ որպես այլ երկրների դեմ տնտեսական, առևտրային և ֆինանսական ճնշումներում գործիք օգտագործելը կանխելու անհրաժեշտության մասին:
2021-ի հունիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրեց, որ ԱՄՆ-ի կողմից դոլարի օգտագործումը որպես քաղաքական և տնտեսական պատերազմի արտահայտություն վնասել է իր դիրքը որպես միջազգային պահուստային արժույթ: Նա շեշտեց, որ ըստ միջազգային հաստատությունների, շատ երկրներում, այդ թվում ՝ ԱՄՆ-ի դաշնակից երկրներում, դոլարի՝ որպես պահուստային արժույթի պահանջարկը նվազում է:
Հիմնականում, միջազգային վճարումներում դոլարից կախվածության նվազումը եղել է ռուսների պատասխան միջոցներից մեկն ընդդեմ ԱՄՆ-ի թշնամական գործողությունների, և այդ կապակցությամբ Ռուսաստանի ու այլ երկրների միջև 2013-2018 թվականներին ձեռք բերված պայմանավորվածություններն այս մոտեցման հաջողության պատճառներից մեկն են համարվում:
Այս ժամանակահատվածում Ռուսաստանի առևտրում դոլարի մասնաբաժինը նվազել է 388 միլիարդով, իսկ եվրոյի մասնաբաժինը աճել է 21,9 տոկոսով՝ համարժեք 151 միլիարդ դոլարի:
Որպես ԱՄՆ-ի երկու միջազգային մրցակիցներ՝ Ռուսաստանը Չինաստանի հետ միասին, հետևում են վերջին տարիներին փոխադարձ առևտրի ապադոլարիզացիային և զգալի հաջողությունների են հասել այս ոլորտում:
Այլ երկրներին հարված հասցնելու համար դոլարը չարաշահելով, միգուցե կարճ ժամանակահատվածում իրագործվեն ԱՄՆ-ի նպատակները, սակայն այդ քաղաքականության երկարաժամկետ կիրառումը վնասելու է Միացյալ Նահանգներին: Թվում է, որ այժմ, բացի Ռուսաստանից և Չինաստանից, որոշ այլ երկրներ, հետևելով նման օրինաչափությանը, սկսել են կրճատել դոլարի մասնաբաժինը իրենց տնտեսական և առևտրային բորսաներում, ինչը, անշուշտ, կհարվածի դոլարի համաշխարհային դիրքին: