Մեկնաբանություն- Սիոնիստական ռեժիմի հետ համահունչ, ՆԱՏՕ-ի gլխավոր քարտուղարի հակաիրանական հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i145566-Մեկնաբանություն_Սիոնիստական_ռեժիմի_հետ_համահունչ_ՆԱՏՕ_ի_gլխավոր_քարտուղարի_հակաիրանական_հայտարարությունը
Բրյուսելում Սիոնիստական ռեժիմի արտգործնախարար Յայիր Լապիդի հետ հանդիպմանը, Իրանի պաշտպանական ու սպառազինական կարողության մասին անհիմն հայտարարություն անելով, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն առանց անդրադառնալու տարածաշրջանում և աշխարհում Իսրայելի միջուկային սպառնալիքին, մտահոգիչ է բնութագրել Իրանի հրթիռային պաշտպանալան ուժն ու խաղաղ միջուկային գործունեությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2021 08:42 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Սիոնիստական ռեժիմի հետ համահունչ, ՆԱՏՕ-ի gլխավոր քարտուղարի հակաիրանական հայտարարությունը

Բրյուսելում Սիոնիստական ռեժիմի արտգործնախարար Յայիր Լապիդի հետ հանդիպմանը, Իրանի պաշտպանական ու սպառազինական կարողության մասին անհիմն հայտարարություն անելով, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն առանց անդրադառնալու տարածաշրջանում և աշխարհում Իսրայելի միջուկային սպառնալիքին, մտահոգիչ է բնութագրել Իրանի հրթիռային պաշտպանալան ուժն ու խաղաղ միջուկային գործունեությունը:

Երկուշաբթի օրը կայացած հանդիպմանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն Իրանին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու մեջ, այնդ եպքում, երբ Սիոնիստական ռեժիմի զավթողականությունը և այդ ռեժիմի կողմից միջուկային սպառազինության դաշինքը և զինաթափման պայմանագրերը չհարգելը   տարածաշրջանի գլխավոր մտահոգությունն է դարձել:

Չնայած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությանը, ՄԱԳԱՏԷ-ի բոլոր զեկույցների համաձայն, Իրանի միջուկային աշխատանքները խաղաղանպատակ են: Ելնելով իր կրոնական համոզմունքներից և ուսուցումներից, ԻԻՀ երբեք զանգվածային ոչնչացման և միջուկային զենքերի արտադրման չի ձգտել:

Քաղաքական հարցերի փորձագետ Մոհամմադռեզա Նոռուզփուրն ասել է.«ՆԱՏՕ-ն մյուսներին խորհուրդ տալուց առաջ, նախ պետք է վերականգնի իր հեղինակությունը՝ Աֆղանստանում և այլ շրջաններում ռազմական ոճրագործություններում մասնակից լինելու պատճառով»:

Բրյուսելում ԻԻՀ դեսպանության հայտարարության մեջ՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությանն ասված է.«Այս ապակողմնորոշիչ և անպատասխանատու հայտարարությունները խեղաթյուրում են իրողությունները և չեն բարձրացնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հեղինակությունը»: ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի Աֆղանստան ներխուժումից 20 տարի անց, այդ երկիրը շարունակում է տառապել պատերազմներից, բռնություններից, անապահովությունից և թմրանյութերի վաճառքից: Գոնե վերջին երկու տասնամյակում տարածաշրջանում ՆԱՏՕ-ի քաղաքականությունը անապահովության և բռնության տարածման գլխավոր գործոնն է հանդիսացել:

Փաստորեն, եթե Իրանի ժամանակին ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու համար մուտք չգործեր Սիրիա և Իրաք, անշուշտ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն այսօր այլ իրավիճակում էին լինելու: Իրանի իսլամական հանրապետության տեսանկյունից, անվտանգության սպառնալիքներին դիմակայելու միակ միջոցը տարածաշրջանային հնարավորություններին ապավինելն է: Պետք է ասել, որ Իրանը, որպես միջուկային զենքի չտարածման պայմանագրի և Կենսաբանական զենքի կոնվենցիայի հավատարիմ կողմ, ՆԱՏՕ-ի խորհուրդների կարիքը չունի և կատարելապես հարգում է իր հանձնառությունները:

Այնուամենայնիվ, անհերքելի փաստն այն է, որ Սիոնիստական զավթիչ ​​ռեժիմը՝ շուրջ 300 միջուկային մարտագլխիկներով և հրաժարվելով ստորագրել միջուկային զենքի չտարածման պայմանագիրը, իրական սպառնալիք է համարվում տարածաշրջանային անվտանգության համար: Այս սպառնալիքը արդյունքն է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հովանավորության և այն քաղաքական երկընտրանքի, որն ակնհայտ է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հայտարարություններում: