Մեկնաբանություն - Սաադ Հարիրին հրաժարվել է ձևավորել Լիբանանի կաբինետը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i145884-Մեկնաբանություն_Սաադ_Հարիրին_հրաժարվել_է_ձևավորել_Լիբանանի_կաբինետը
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հուլիսի 15-ին հրաժարվել է ձևավորել նոր կառավարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2021 13:44 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Սաադ Հարիրին հրաժարվել է ձևավորել  Լիբանանի կաբինետը

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հուլիսի 15-ին հրաժարվել է ձևավորել նոր կառավարությունը:

Մեկ ամիս է մնացել օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում սարսափելի պայթյունի տարելիցիցն, որը Լիբանանում հանգեցրեց երկարատև քաղաքական փակուղու: Պայթյունից հետո Հասան Դիաբի դեմ հակակառավարական ցույցեր սկսվեցին, և նա հրաժարական տվեց Լիբանանի վարչապետի պաշտոնից: Բայց որպես վարչապետի հանձնակատար, նրա առջև խնդիր էր դրված շարունակել աշխատել մինչև նոր կաբինետի ձևավորումը:

Մուսթաֆա Ադիբը, որին առաջին անգամ հանձնարարվեց  կազմել կաբինետը, մեկ ամիս անց հայտարարեց, որ չի կարողանա դա անել, իսկ  Լիբանանի նախագահ Միշել Աունի կողմից Սաադ ալ-Հարիրին 2020-ի հոկտեմբերին նշանակվեց այդ հանձնառությունը կատարելու համար: 9 ամիս անց վերջապես Ալ-Հարիրին նույնպես հրաժարվեց այդ հանձնարարությունից:

Ալ-Հարիրիի կաբինետ չձևավորելու հիմնական պատճառը Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ  նրա տարաձայնություններն են: Միշել Աունը կարծում է, որ վարչապետը պետք է կազմավորի կաբինետը նախագահի համաձայնությամբ, բայց Ալ-Հարիրին նախագահությունը համարում է հանդիսավոր պաշտոն:

Վերջին օրերին բազմաթիվ տեղեկություններ են տարածվել այն մասին, որ ալ-Հարիրին ցանկանում է դուրս գալ կաբինետից: Ալ-Հարիրին հինգշաբթի հանդիպեց Լիբանանի նախագահի հետ և  ներկայացրեց 24 փորձագետից բաղկացած կաբինետի ցանկը, բայց Աունը պահանջել է փոփոխություններ կատարել առաջարկվող ցուցակում, որը Ալ-Հարիրին հրաժարվեց ընդունել: Ալ-Հարիրի իր հրաժարականի հայտարարության մեջ ասել է.«Մենք չենք կարողանա հաշտվել նախագահի հետ: Այդ պատճառով ես դուրս եմ գալիս կառավարությունից»:

Լիբանանի նախագահ Միշել Աունը նաև ասել է, որ َՀարիրին պատրաստ չէ քննարկել կառավարության ցուցակի մեջ որևէ փոփոխություն, և որ նախագահի հետ համաձայնագիրը մերժելը ցույց է տալիս, որ նա արդեն որոշել է հեռանալ պաշտոնից: Ալ-Հարիրիի կաբինետից հեռանալն անսպասելի քայլ չէր, բայց և ալ-Հարիրին նոր անուններ հանձնելով նախագահին, ապա հրաժարվելով, փորձեց մի կողմից Միշել Աունին պատասխանատու համարել Լիբանանում քաղաքական փակուղային իրավիճակի շարունակման համար, իսկ մյուս կողմից հասարակական կարծիքը հրահրել Աունի դեմ:  

Ալ-Հարիրիի հրաժարականից հետո Լիբանանը կրկին ականատես եղավ  ժողովրդական ցույցերի, և Լիբանանի հարյուրավոր քաղաքացիներ ցույցեր անցկացրին երկրի տարբեր մասերում ՝ փակելով հիմնական ճանապարհներն ու փողոցները: 

Քաղաքական այս պահվածքով Ալ-Հարիրին նաև հայտարարեց, որ ինքը չի առաջադրի «Ալ-Մոսթաղբալ» շարժման անդամներից որևէ մեկին Լիբանանի վարչապետի պաշտոնում, փորձեց աղտոտել Միշել Աունի քաղաքական իմիջը և նաև խանգարել առաջիկա տարիներին վերստին ստանձնել նախագահությունը և մյուս կողմից, կաբինետ չձևավորելով նա փորձեց  կանխել Լիբանանի քաղաքականության ասպարեզում իր  ներկայության ավարտը: