Մամուլի տեսություն 18-07-2021
ԱՄՆ-ի բանակի միացյալ շտաբի հրամանատարները խիստ անհանգստացած են, որ Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու վերաբերյալ Թրամփի պահանջը կարող է լայնամասշտաբ պատերազի պատճառ դառնալ Մերձավոր Արևելքում (Արևմտյան Ասիա):
Քեյհան օրաթերթ
«Նախագահական ընտրություններում Թրամփի պարտությունից հետո Նեթանյահուն փորձեց ճնշում գործադրել նրա վրա, որպեսզի հարձակվի Իրանի վրա, բայց միացյալ շտաբի պետերը դա կանխեցին», - ասվում է ամերիկյան թերթի զեկույցում:
New Yorker- ը հայտնում է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտվելուց հետո Սիոնիստական ռեժիմի նախկին վարչապետը փորձել է ճնշել Դոնալդ Թրամփին՝ հարձակվել Իրանի վրա: Բայց ԱՄՆ միացյալ շտաբի հրամանտարներերը արգելել են դա: New Yorker– ը գրել է. «ԱՄՆ-ի բանակի միացյալ շտաբի ղեկավար Մարկ Միլին խիստ մտահոգված էր այն փաստով, որ պնդելով Իրանի դեմ ռազմական գործողությունների վրա, Թրամփը կարող է լայնածավալ պատերազմ հրահրել Մերձավոր Արևելքում (Արևմտյան Ասիա)»:
Էբթեքար օրաթերթ
Իրանի դատական իշխանության ղեկավար. Դատական համակարգը կպայքարի կոռուպցիայի դեմ բոլոր ոլորտներում
Դատական իշխանության ղեկավարն ասել է. «Տնտեսական կոռուպցիայի դեմ պայքարը անհրաժեշտ է, բայց դատական համակարգը կդիմակայի բոլոր ոլորտներում կոռուպցիայի դրսևորումների դեմ»:
Արման Մելի օրաթերթ
Ասղար Ֆարհադին կրկին դարձավ «հերոս»
Կաննի կինոփառատոնն ավարտվեց շաբաթ օրը: «Ոսկե արմավենին» շնորչհվեց Ջուլիա Դյուկորնոյի «Տիտանը» ֆիլմին:
Կաննի 74-րդ կինոփառատոնն անցկացվեց կորոնավիրուսի համավարակի պայմաններում:
Այս տարի «Հերոս» ֆիլմով փառատոնին մասնակցեց նաև իրանցի կինոռեժիսոր Ասղար Ֆարհադին: Այս անգամ նա արժանացավ Կաննի կինոփառատոնի Գրան Պերիի մրցանակին «Հերոս» ֆիլմի համար: Ավելի վաղ «Վաճառողը» ֆիլմով Կաննի Լավագույն սցենար մրցանակը շահած Ասղար Ֆարհադին այժմ կարող է առաջադրվել Օսկարի և այլ խոշոր կինոմրցանակների:
Էթեմադ օրաթերթ
Մահացու ջրհեղեղներ Բելգիայում, կառավարությունը հասարակական սուգ է հայտարարել
Բելգիայի կառավարությունը հուլիսի 20-ը հայտարարել է հասարակական սգո օր՝ երկրում ավերիչ ու մահացու ջրհեղեղի զոհերի հիշատակիը հարգելու նպատակով: Բելգիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 20-ի: Անհետ կորած է ևս 20 քաղաքացի:
Համշահրի օրաթերթ
Ամերիկյան թերթը բացահայտել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ եվրոպական ծրագիրը
The Wall Street Journal- ը հայտնում է, որ եվրոպացի պաշտոնյաները երեք քայլից բաղկացած ծրագիր են ներկայացրել` ընդլայնելով «Իրանի միջուկային ծրագրի զարգացումից խուսափելու ժամանակաշրջանը»:
The Wall Street Journal- ը ուրբաթ օրը հաղորդել է, որ եվրոպացիները մտադիր են Իրանից պահանջել պահեստում պլոմբել առաջադեմ ցենտրիֆուգները, ինչպես նաեւ վերացնել այս սարքերի համար օգտագործվող էլեկտրոնային ենթակառուցվածքը:
Ըստ The Wall Street Journal-ի, Իրանը հայտարարել է, որ թույլ չի տա ոչնչացնել իր առաջադեմ ցենտրիֆուգները:
armenpress.am
ԵՄ-ն ցանկանում է առավել ակտիվ ներգրավվել տարածաշրջանում կայունություն հաստատելու գործին. Շառլ Միշել
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նիկոլ Փաշինյանը ողջունել է Եվրոպայի խորհրդի նախագահի այցը մեր երկիր և նշել, որ սա վերջին մեկուկես ամսվա ընթացքում իրենց երկրորդ հանդիպումն է, ինչը վկայում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների դինամիկ զարգացման մասին: Վարչապետի պաշտոնակատարը բարձր է գնահատել ԵՄ-ի կողմից Հայաստանին 2,6 մլրդ եվրոյի ներդրումային փաթեթի տրամադրման որոշումը և նշել, որ այն նոր խթան կհանդիսանա մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի ակտիվ իրագործմանը, ինչպես նաև տնտեսության ու ենթակառուցվածքների զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ներկայումս ՀՀ կառավարությունը ԵՄ գործընկերների հետ աշխատում է նախատեսվող ծրագրերի օրակարգի մշակման և դրանք արդյունավետ կյանքի կոչելու ուղղությամբ:
Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին և վերահաստատել այն խաղաղ հանգուցալուծելու ուղղությամբ ավելի վաղ Անվտանգության խորհրդի նիստում իր հնչեցրած առաջարկությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի իշխանությունների կողմից վերջին շրջանում ավելի ինտենսիվ կերպով հնչեցվող ագրեսիվ հռետորաբանության փաստը, որը հիմք է տալիս մտածելու, որ Ադրբեջանը պատրաստ չէ կատարելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների ու պատանդների ամբողջական վերադարձի ապահովումը, ինչպես նաև հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ քայլերի իրականացումը:
araratnews.am
ՍԴ-ի որոշումը ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ
2021 թվականի հուլիսի 17-ին, դռնբաց նիստում Սահմանադրական Դատարանը հրապարակեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով որոշումը:
Սահմանական Դատարանը որոշեց, ընտրությունների արդյունքները թողնել ուժի մեջ: Սույն որոշումը վերջնական է:
Սահմանադրական դատարանը մերժեց չորս ուժերի դիմումները. ընտրությունների արդյուքները մնում են անփոփոխ, Նիկոլ Փաշինյանը առանց Ազգային ժողովի քվեարկության կնշանակվի վարչապետ՝ որպես խորհրդարանական մեծամասնության թեկնածու:
lragir.am
Բաքու-Նախիջեւան կապը վերսկսվում է․ Իրանով
Բաքվի լրատվամիջոցները հայտնում են, որ հուլիսի 17-ից վերսկսվում են Բաքու-Նախիջեւան-Բաքու ավտոբուսային ուղևորափոխադրումները, որոնք դադարեցվել էին անցյալ գարնանը համաճարակի պատճառով: Իրանական կողմի հետ պայմանավորվածությամբ, հարևան Իրանի տարածքով ավտոբուսների հետագա տեղաշարժի համար ուղևորները կհանձնեն ՊՇՌ թեստ, հաղորդում են լրատվամիջոցները:
Փաստորեն, Բաքուն համաձայնվել է Իրանի առաջարկին`շարունակել օգտագործել իր տարածքը` Բաքուն Նախիջևանի հետ կապելու համար: Ավելի վաղ Թեհրանը Ադրբեջանին առաջարկել էր Զանգիլանից Նախիջեւան ճանապարհներ կառուցել, այդ թվում ՝ երկաթուղային, Իրանի տարածքով, այլ ոչ թե Մեղրիով:
Դրան զուգահեռ Իրանը պատրաստակամություն էր հայտնել օգնելու Հայաստանին Հյուսիս-հարավ մայրուղու մի հատվածի կառուցման հարցում, որը Սեւ ծովը կկապի Պարսից ծոցին: Հայաստանի ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ասել էր, որ Իրանի ու ԵՄ-ի հետ քննարկում է Սյունիքի մարզում ճանապարհների, թունելների ու կամուրջների կառուցման հարցը: Եվրամիությունը դրա համար պատրաստ է տրամադրել է 600 միլիոն եվրո:
Միջազգային աջակցությունը Հայաստանին հնարավորություն է տալիս ինքնիշխան վերահսկողություն հաստատել հայ-իրանական սահմանին:
yn.am
Գերմանիայում ջրհեղեղից հետո ավելի քան 1000 մարդ է կորել
Գերմանիայի Արվայլեր շրջանում մոտ 1,3 հազար մարդ անհետ կորել է ուժեղ ջրհեղեղի հետևանքով: Այս մասին հայտնում է շրջանի վարչակազմի կայքը։ Ավելի վաղ Գերմանիայի իշխանությունները հայտնել էին, որ Գերմանիայի արևմտյան մասում ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 70 մարդ։ Ընդհանուր առմամբ, տարերքի դեմ պայքարում օգնություն են ցուցաբերում ավելի քան 1000 հրշեջներ, ոստիկաններ և ստորաբաժանումների այլ աշխատակիցներ: Իր հերթին Անգելա Մերկելը հայտարարել է, որ ջրհեղեղի հետ կապված թվերը շոկ են առաջացրել իր մոտ: