Հազարավոր կուբացիներ բողոքի ցույցեր են կազմակերպել ԱՄՆ-ի միջամտությունների դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i146096-Հազարավոր_կուբացիներ_բողոքի_ցույցեր_են_կազմակերպել_ԱՄՆ_ի_միջամտությունների_դեմ
Շաբաթ օրը, Կուբայի մայրաքաղաք Հավանայում, հազարավոր կուբացիներ բողոքի ցույցեր են կազմակերպել արտաքին միջամտությունների դեմ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 19, 2021 12:19 Asia/Tehran
  • Հազարավոր կուբացիներ բողոքի ցույցեր են կազմակերպել ԱՄՆ-ի միջամտությունների դեմ

Շաբաթ օրը, Կուբայի մայրաքաղաք Հավանայում, հազարավոր կուբացիներ բողոքի ցույցեր են կազմակերպել արտաքին միջամտությունների դեմ:

Ցուցարարները դատապարտել են իրենց երկրի ներքին հարցերին օտարների միջամտությունները: Ցույցերին  մասնակցել են Կուբայի նախկին նախագահ Ռաուլ Կաստրոն, ներկայիս նախագահ Միգել Դիազ Կանելը և Կուբայի մի շարք այլ պաշտոնյաներ: Կուբացիները վանկարկել են «Ես Ֆիդելն եմ» կարգախոսը:

Կուբայի ժողովրդի  զանգվածային բողոքի ցույցերն ուղղակիորեն հակազդեցություն  են ԱՄՆ-ի միջամտությանը Կարիբյան ծովում գտնվող այս կղզու ներքին գործերին, որը տասնամյակներ շարունակ գտնվում էր Վաշինգտոնի բացահայտ և ծպտյալ ճնշման ներքո:

Հուլիսի 11-ին, կուբացիները փողոցներ դուսր եկան՝ բողոքելու պատվաստման դանդաղ տեմպերի  կառավարության անգործության դեմ: 

Ցուցարարները բողոքել են նաև Կուբայում ասօրյա անհրաժեշտության ապրանքների և էլեկտրականության պակասի և քաղաքացիական ազատությունների սահմանափակումների դեմ: Կուբայի կառավարությունը, որը վերջին երկու տարիներին գտնվում էր տնտեսական ճգնաժամի մեջ, այս դժվարության հիմնական պատճառներն է համարում ԱՄՆ-ի պատժամիջոցներն ու կորոնավիրուսը:

Չնայած Կուբայի նախագահ Դիազ-Քանելը իրական է բնութագրել ժողովրդի բողոքը, սակայն միաժամանակ  իր ելույթում  նախազգուշացրել է Կուբայի դեմ քաղաքական ապակայունացնող գործողություններին Վաշինգտոնի միջամտության մասին, որոնք սրվել են պանդեմիայի ժամանակ:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ի վարձկանները  սոցցանցերի միջոցով շահարկել են բողոքները: Իհարկե Կուբայի նախագահը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի միջամտությունն այդ երկրի ներքին գործերին այլևս չի հանդուրժվելու:  Դիազ Քանելն ԱՄՆ-ին մեղադրել է, որ պատմության ընթացքում փորձել է ապակայունացնել Կուբան, իսկ պանդեմիայի ժամանակ իրավիճակն ավելի է սրվել: 

ԱՄՆ-ը, որպես Կուբայի ամենամեծ թշնամին, որը 1960ական թվականներից մինչ օրս միշտ հակադրվել է Կուբայի կառավարությանը  և փորձել է տապալել կամ առնվազն թուլացնել  այն, Կուբայի դեմ իրականացրել է մի շարք ապակայունացնող քայլեր, ինչպես՝ ամենաերկարաժամկետ բոյկոտը:

Թրամփը 2020 թվականի սեպտեմբերին ստորագրած հրամանագրով  Կուբայի դեմ առևտրական պատժամիջոցները երկարաձգեց մինչև 2021 թվականի սեպտեմբերի 14-ը: Թրամփի կառավարության պատժամիջոցների համաձայն, ամերիկյան ընկերություններին արգելված է Կուբայի հետ առևտրական որևե հարաբերություն իրականացնել:

Ջո Բայդենը , երկուշաբթի օրն առանց անդրադառնալու Կուբայի ժողովրդի դեմ Վաշինգտոնի միակողմանի և անօրինական պատժամիջոցներին, միջամտողական արտահայտություններով հովանավորել է այդ երկրում տեղի ունեցող անկարգությունները և հայտարարել, որ ԱՄՆ-ը Կուբայի ժողովրդի կողքին է՝ Հավանայի կառավարության կողմից պարտադրված տնտեսական խնդիրների հաղթահարման հարցում:  

 Բայդենն ըստ երևույթին մոռացել է, որ Կուբայի տնտեսական անբարենպաստ իրավիճակի պատճառը ,ԱՄՆ-ի դաժան պատժամիջոցների շարունակվելն է և առերևույթ համակրանքից դրդված, սակայն իրականում Կուբայի կառավարությանը թուլացնելու նպատակով, հովանավորում է ցուցարարներին:

Ի հակազդեցություն այդ քայլին, Կուբայի խորհրդարանը մի հաղորդագրությամբ պահանջել է դադարեցնել փափուկ հեղաշրջման կամ գունավոր հեղափոխության ջանքերը, ինչպես նաև դադարեցնել Կուբայում ընթացիկ կեղծ պայքարը որն ԱՄՆ-ի կողմից աջակցվող քաղաքական հոսանքների և ԶԼՄ-ների  գործողությունների մի մասն է:

Հազարավոր կուբացիների շաբաթ օրվա ցույցերը պացուցեցին, որ Կուբայի ժողովուրդը հակառակ տիրող տնտեսական ճնշումներին ու  առկա խնդիրներին, որոնք հիմնականում ԱՄՆ-ի դաժան պատժամիջոցների, հետևանքն են, սատարում են Կուբայի կառավարությանը  և դեմ են իրենց երկրում արտաքին միջամտությանը: