Կուբայի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցներն ուղղված են Հավանայի կառավարությունը թուլացնելուն
Հինգշաբթի երեկոյան ԱՄՆ կառավարությունը Կուբայի կառավարությանը մեղադրեց երկրում վերջին բողոքները ճնշելու մեջ: Հայտարարության մեջա սված է, որ Կուբայի պաշտպանության նախարար Ալվարո Լ Ռե Պիր Միրան և ՆԳ նախարարը ենթարկվել են պատժամիջոցների՝ բողոքի ցույցերը ճնշելու պատճառով:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը իր կայքում թարմացրել է օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) կողմից պատժամիջոցների ենթակա ֆիզիկական անձանց և սուբյեկտների ցանկը և դրան ավելացրեց վերոնշյալ անձանց անունները: ԱՄՆ-ն տարբեր պատրվակներով բազմիցս պատժամիջոցներ է կիրառել Կուբայի հետ կապված անձանց և կառույցների նկատմամբ: Նախագահ Ջո Բայդենի խոսքով` պատժամիջոցները Հավանայի նկատմամբ պատժիչ միջոցառումների սկիզբն են:
Բայդենի վարչակազմի քայլը հաջորդում է Կուբայում բողոքի ցույցերը խթանելու ԱՄՆ քաղաքական և քարոզչական ջանքերի ձախողմանը: Վաշինգտոնին զայրացրել է Կուբայի քաղաքական և սոցիալական կայունությունը, չնայած բազմաթիվ դիվերսիոն գործողություններին: Հատկանշական է, որ Բայդենի կառավարությունը երկակի մոտեցում է ցուցաբերել Կուբայի նկատմամբ, որը կարելի է անվանել գազարի և մահակի քաղաքականություն: Ամերիկյան Hill կայքի փոխանցմամբ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է վերանայել և փոխել Վաշինգտոնի քաղաքականությունը Կուբայի նկատմամբ և քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ:
Բայդենի գրասենյակը ստեղծել է երկու մասնագիտացված աշխատանքային խմբեր ՝ Կուբայի նկատմամբ իր քաղաքականությունը փոխելու համար, որոնց նպատակն է աշխատել ֆինանսական փոխանցումները, հատկապես ԱՄՆ-ից Կուբա փոխանցումները դյուրացնելու ուղղությամբ: ԱՄՆ կառավարությունը Բարաք Օբամայի օրոք նույնպես դյուարցրել էր ԱՄՆ-ից Կուբա փոխանցումներ, սակայն Դոնալդ Թրամփի օրոք իրավիճակը փոխվել էր:
Կուբայի դեմ ԱՄՆ նոր քաղաքականությաններառում է կառավարության վրա ճնշում գործադրելը և պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառեը: Ըստ ԱՄՆ պաշտոնյայի, Բայդենի վարչակազմը մտադիր է համատեղ ջանքեր գործադրել ՝ Կուբայի ռեժիմի վրա համաշխարհային ճնշում գործադրելու, խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության և բռնաճնշումների համար պատասխանատուների նկատմամբ պատժամիջոցներ կիրառել և կուբացիներին օգնել ունենալ ինտերնետ հասանելիություն:
ԱՄՆ-ը միշտ ձգտել է միջամտել Կուբայի ներքին գործերին և ճնշում գործադրել այդ երկրի կառավարության վրա: Այս քայլը Վաշինգտոնի ընդհանուր քաղաքականության մի մաս է, որը փորձում է թուլացնել և տապալել Լատինական Ամերիկայի երկրների, ներառյալ Կուբայի ձախ կառավարություններին, քանի որ վերջիններղ վարում են Վաշինգտոնից անկախ քաղաքականություն: 1959-ի հեղափոխությունից ի վեր ԱՄՆ-ը Ֆիդել Կաստրոյի գլխավորությամբ, տնտեսական պատժամիջոցներ կիրառեց Կուբայի նկատմամբ և գործադրելց տարբեր տնտեսական ճնշումներ և ռազմական սպառնալիքներ:
Լատինական Ամերիկայի հարցերով փորձագետ Հադի Ալամի Ֆրիմանն անդրադառնալով Կուբայի վերջին ցույցերում ԱՄՆ դերին,ա սում է. «Կուբայի ճգնաժամում Միացյալ Նահանգների հիմնական դերը պատժամիջոցներ սահմանելն է: Վաշինտոնը շուրջ 60 տարի փորձում էին տապալել Կաստրոյին»:
Սակայն վեց տասնամյակ Կուբան դիմակայել է Վաշինգտոնի անմարդկային և անօրինական գործողություններին: Միևնույն ժամանակ, Հավանայի դեմ Վաշինգտոնի թշնամական դիրքորոշումը քննադատվել է միջազգային կառույցների կողմից: Այդ կառույցները մի քանի բանաձևերում ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել պատժամիջոցները Կուբայի շրջափակումը, սակայն Միացյալ Նահանգները միշտ անտեսել է այս պահանջը և շարունակել ճնշումը Կուբայի վրա: