Մամուլի տեսություն 26-07-2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i146704-Մամուլի_տեսություն_26_07_2021
Ռուսաստանի ռազմածովային ուժերի օրն Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի մարտական ​​նավատորմը շքերթով անցավ այդ երկրի հզոր նախագահ Վլադիմիր Պուտինի առջևով, ի ցույց դնելով իր հզորությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2021 14:35 Asia/Tehran

Ռուսաստանի ռազմածովային ուժերի օրն Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի մարտական ​​նավատորմը շքերթով անցավ այդ երկրի հզոր նախագահ Վլադիմիր Պուտինի առջևով, ի ցույց դնելով իր հզորությունը:

Քեյհան օրաթերթ

ԿՀՎ գործակալը դարձավ օլիմպիական չեմպիոն

Հինգ տարի առաջ մահացավ ամերիկացի չեմպիոն մարզիկը: Դեյվ Սիմոնը,  պարզապես վազորդ էր: Սակայն մահից հետո, բացահայտվեց նրա կյանքի խորհրդավոր մասը: Նա պրոֆեսիոնալ վազորդ էր, բայց նաև ԿՀՎ գործակալ: Սիմոնը մասնակցել է 1956 թվականին Մելբուռնի Օլիմպիական խաղերին, բայց նրա հիմնական առաքելությունը 1960 թվականի Հռոմի Օլիմպիական խաղերն էին: 100 մետր վազքի մրցույթում նա նվաճեց արծաթե մեդալ: Նրան ԿՀՎ-ի կողմից հանձնարարվել էր խրախուսել նախկին սովետական ​​մարզիկներին ապաստան փնտրել Արևմուտքում: Գործողությունը կոչվում էր «Աերոդինամիկ», և դրա նախապատրաստական ​​աշխատանքները կատարվել էին տարիներ առաջ՝ նախկին խորհրդային մարզիկներին լրտեսելու միջոցով: «Աերոդինամիկ» օլիմպիական գործողությունը շատ ավելի մեծ գործողության մաս էր: Գործողությունների հիմնական թիրախն ու դաշտը Ուկրաինան էր, որտեղ պետք է տարածվեին հակասովետական ​​տրամադրություններ: 

 

Շարղ օրաթերթ

Էրդողանի սկանդալայաին այցը  Հյուսիսային  Կիպրոս

Ինչպես սպասվում էր, Կիպրոսում թուրքական ռազմական գործողությունների 47-րդ տարեդարձի օրը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի այցը Հյուսիսային Կիպրոս արժանցավ Հունաստանի և Կիպրոսի և միջազգային հակազդեցությանը: Կիպրոսի թուրքական հատված կատարած այցի ընթացքում, Էրդողանը աջակցություն հայտնելով Կիպրոսի մասնատմանը և «երկու երկրների միջև լուծմանը»,  հայտարարել է, «Բանակցությունների նոր գործընթացի վերսկսումը հնարավոր է միայն երկու երկրների միջև: Դրա համար նույնպես պետք է ընդգծել ինքնիշխանությունն ու հավասար կարգավիճակը: Առանց երկու ժողովուրդների և երկու անկախ պետությունների ընդունման, բանակցությունները չեն կարող առաջընթաց արձանագրել: Կիպրոսի կղզու ճգնաժամի լուծումը ինքնիշխանության հարցի քննարկման ժամանակ կիպրոսցի թուրքերի հավասար իրավունքի ճանաչումն է: Երկու երկրների լուծումը մերժելը նշանակում է անտեսել Կիպրոսի թուրքերի իրավունքները ինքնիշխանության, անկախության և իրավունքների ոլորտում»:

 

Խորասան օրաթերթ

Իրանի հզորության ցուցադրումը՝  Սանկտ Պետերբուրգ  քաղաքում

Ռուսաստանի ռազմածովային ուժերի օրն Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի մարտական ​​նավատորմը շքերթով անցավ այդ երկրի հզոր նախագահ Վլադիմիր Պուտինի առջևով, ի ցույց դնելով իր հզորությունը:: 20 երկրների 50 ռուսական նավերի և օտարերկրյա ռազմանավնների հետ միասին, Իրանը ցույց տվեց իր կարողությունն ու ռազմածովային ուժը: Իրանը տեխնոլոգիական այսպիսի բարձր մակարդակի է հասել ռազմական նավեր կառուցելու ոլորտում,  որ կարող է գերծանր «Մակրան» ռազմանավը և ավելի փոքր «Սահանդ»  կործանիչն ուղարկել դժվար առաքելություն կատարելու դեպի Ատլանտյան օվկիանոս և առանց խարսխվելու 100 օր նավարկելուց հետո, ապահով հասել նպատակակետին:

 

Իրան օրաթերթ

Կորոնավիրուսի մահացու թռիչքը Իրանում

Իրանը դարձել է կորոնավիրոիսի կարմիր գույնը: Կորոնավիրուսի «դելտա», փոխանցման շատ ավելի բարձր հզորությամբ, քան բրիտանականը,  այս անգամ տարածվել է երկրի հարավային շրջաններում: Հիվանդությունը վերահսկելու և իրանցիների կյանքը փրկելու իրենց պարտականություններին համապատասխան ՝ առողջապահության ոլորտի պատասխանատուները առաջնահերթ խնդիր են դրել պատվաստման գործընթացի ավաելի արագ կատարումը և մյուս կողմից ժողովրդի ուշադրությունն են հրավիրում առողջապահական արձանագրությունների պահպանման վրա: Սակայն պատվաստանյութը չի կարող պայքարել հիվանդության դեմ և 100 տոկոսով պաշտպանելու փոխարեն, միայն նվազեցնում է հիվանդության ծանրությունը: Առողջապահական արձանագրությունները հարգելը  կորոնավիրուսային հիվանդությունից փրկվելու  լավագույն միջոցներից մեկն է:

 

lragir.am

Կառավարական զորքեր են մտցվել Թունիսի մայրաքաղաք

Հուլիսի 25-ի երեկոյան կառավարական բանակի ստորաբաժանումեր են մտցվել Թունիսի մայրաքաղաք: Այդ մասին հաղորդել Է Al Mayadeen հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ զորքերը դիրքեր են զբաղեցրել քաղաքի կենտրոնում, մասնավորապես, Ժողովրդական ներկայացուցիչների ասամբլեայի (ԺՆԱ, միապալատ խորհրդարան) եւ ազգային հեռուստաընկերության կենտրոնակայանի շենքերի մոտ:

Միջոցները ձեռնարկվել են նախագահ Քայիս Սայիդի որոշումից անմիջապես հետո, որը հայտարարել Է ԺՆԱ-ի գործունեության դադարեցման, բոլոր պատգամավորների խորհրդարանական անձեռնմխելիության վերացման եւ վարչապետ Խիշամ Մաշիշիի պաշտոնաթողության մասին: Ինչպես հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը, ԺՆԱ-ի աշխատանքը դադարեցված Է 30 օրով: Բացի դրանից, նախագահը ցուցում Է տվել արգելել ուղեւորությունները բոլոր պատգամավորների եւ մի շաք պետական պաշտոնյաների համար:

Մինչդեռ ԺՆԱ-ի նախագահ, «Ան Նահդա» իսլամական կուսակցության առաջնորդ Ռաշիդ Գանուշին թունիսցիներն կոչ է արել «գործելու խաղաղ՝ ժողովրդավարության վերականգնման համար»։ Քայիսի որշումներն ընդունվել են այն բանից հետո, երբ հուլիսի 25-ին Թունիսի մի շաք խոշոր քաղաքներում կայացել են ցույցեր, որոնց մասնակիցները պահանջել են խորհրդարանի արձակում, քաղաքական ռեժիմի փոխում, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկում նրանց, ովքեր մեղավոր են հանրապետության համաճարակաբանական եւ սոցիալ-տնտեսական իրադրության վատթարացման հարցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

ԱՄՆ-ում յոթ օրում 430 մարդ Է զոհվել հրաձգության հետ կապված միջադեպերում. ABC

Հրաձգության հետ կապված միջադեպերն առնվազն 430 մարդու կյանք են խլել ԱՄՆ-ում հուլիսի 17-ից մինչեւ հուլիսի 23-ն ընկած ժամանակամիջոցում: Այս գնահատումները հուլիսի 25-ին ներկայացրել Է Միացյալ Նահանգների ABC հեռուստաընկերությունն այն տվյալների հիման վրա, որոնք հավաքել Է Gun Violence Archive հետազոտական կազմակերպությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բերված տեղեկատվության համաձայն՝ երկրում հիշյալ յոթ օրվա ընթացքում տեղի են ունեցել նման կարգի առնվազն 915 միջադեպեր: Զոհվել Է առնվազն 430 մարդ, վիրավորվել՝ 1 007 մարդ: Հեռուստաալիքն արձանագրում Է, որ այն դեպքերի թիվը, որոնց մասին խոսք Է գնում, վերջին ամիսներին արագորեն աճում Է: Կազմակերպության հաշվարկներով՝ 2020 թվականին ԱՄՆ-ում հրաձգության հետ կապված զանազան միջադեպերում զոհվել Է շուրջ 43 հազար մարդ: Դա առավելագույն ցուցանիշն Է Gun Violence Archive-ի մասնագետների կողմից տվյալ դիտարկումների անցկացման ժամանակամիջոցում: Ընթացիկ տարում հրազենի կիրառման հետեւանքով երկրում կյանքից զրկվել Է 24 հազար մարդ, այդ թիվը շարունակում Է աճել:

ABC-ի գնահատումների համաձայն՝ այս տարի ամփոփիչ ցուցանիշը կարող Է ավելի մեծ լինել, քան անցյալ տարի: Gun Violence Archive կազմակարպությունը հիմնվել Է 2013 թվականին: Կազմակերպությունն ամեն օր հրապարակում Է վիճակագրական տվյալներ այն տեղեկատվության հիման վրա, որն ստանում Է մոտավորապես 6,5 հազար աղբյուրներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

«Սալես» հրատարակչությունը կնպաստի Իրանում հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունների հանրահռչակմանը

Հայ-իրանական գրական կապերն ամրապնդելու, երկու երկրների ժամանակակից գրողներին թարգմանելու, հրատարակելու նպատակով Հայաստան է ժամանել Իրանի «Սալես» հրատարակչության տնօրեն Մոհամմադ Ալի Ջաֆարիյեն: Նա կարծում է, որ հայերն ու իրանցիները բազմաթիվ ընդհանրություններ ունեն և արվեստի, գրչի ժողովուրդներ են, ուստի անհարժեշտ է համագործակցել, զարգացնել դարավոր գրական կապերը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մոհամմադ Ալի Ջաֆարիյեն հիշեցրեց, որ իրենց երկրում մեծ է իրանահայ համայնքը, և հայ գրականությունը մշտապես ուշադրության կենտրոնում է: Համագործակցությունը ձևավորվել է դեռ յոթ կամ ութ տարի առաջ, սակայն Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիի շնորհիվ այն նոր թափ է ստացել:

«Մենք մտադիր ենք զարգացնել գրական ոլորտում երկու երկրների համագործակցությունը: Նախատեսում ենք թարգմանել, Իրանի ընթերցասեր հասարակությանը ներկայացնել հայ ժամանակակից գրողներին: Նույն սկզբունքով էլ Հայաստանում կհանրահռչակենք Իրանի ժամանակակիցներին: Այցի շրջանակում ձգտում ենք նոր ծանոթություններ, կապեր հաստատել և համաձայնություններ ձեռք բերել: Փորձում ենք ծանոթանալ ոլորտի ներկայացուցիչների հետ, լսել բոլորի առաջարկությունները»,-պատմեց նա ու տեղեկացրեց, որ Հայաստանի գրողների միությունում արդեն իսկ հանդիպել է ժամանակակից գրողների, հրատարակիչների:

Զրուցել են «Անտարես» հրատարակչության ներկայացուցիչների հետ և պարզել, որ «Անտարեսը» հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունների շարք է լույս ընծայում. նախատեսում են ընտրել տասը լավագույն աշխատանք՝ Իրանում հրատարակելու նպատակով:

1in.am

Վատիկանը գաղտնազերծել է իր ունեցվածքն աշխարհում

Պատմության մեջ առաջին անգամ Վատիկանը տեղեկություններ է հրապարակել իր ունեցվածքի մասին: Այս մասին կիրակի՝ հուլիսի 25-ին, հայտնում է The Guardian- ը:

Վատիկանի գույքի մասին տեղեկատվությունը պարունակվում է երկու փաստաթղթում. Սուրբ Աթոռի 2020 թվականի համախմբված ֆինանսական հաշվետվությունում և Սուրբ Աթոռի գույքի գրասենյակի (APSA) առաջին հանրային բյուջեում:

Ինչպես նշում է հրատարակությունը, APSA դեպարտամենտը մի տեսակ հաշվապահական հաշվառման բաժին է, որը ղեկավարում է անշարժ գույքն ու ներդրումները, վճարում է աշխատավարձերը և հանդես է գալիս որպես Սուրբ Աթոռի գնման բաժին և կադրերի բաժին:

APSA- ի կողմից հրապարակված 30 էջանոց փաստաթղթի համաձայն՝ Վատիկանը Իտալիայում ունի 4 051 անշարժ գույք, իսկ արտերկրում՝ շուրջ 1 120 օբյեկտ՝ չհաշված Վատիկանի դեսպանատները ամբողջ աշխարհում:

Միևնույն ժամանակ, Վատիկանի իտալական գույքի միայն 14% -ն էր վարձակալության հանձնվել շուկայական գներով, մինչդեռ մնացած մասը վարձակալված էր զեղչված գներով, շատերը՝ եկեղեցու սպասավորներին:

Նշվում է, որ Վատիկանի օբյեկտների մոտ 40% -ը կազմում են ինստիտուցիոնալ շենքերը՝ դպրոցներ, վանքեր և բժշկական հաստատություններ:

Բացի այդ, APSA- ն ներդրումային անշարժ գույք ունի Լոնդոնում, Ժնևում, Լոզանում և Փարիզում: