Մամուլի տեսություն 09-08-2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i147750-Մամուլի_տեսություն_09_08_2021
Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Այաթոլլա Ռայիսիի իշխանության գալով, սկսվել է իրանական քաղաքակրթության վերածնունդը:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Օգոստոս 09, 2021 09:16 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 09-08-2021

Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Այաթոլլա Ռայիսիի իշխանության գալով, սկսվել է իրանական քաղաքակրթության վերածնունդը:

Քեյհան օրաթերթ

Ասիա Թայմզ. Սկսվել է Իրանական քաղաքակրթության վերածնունդը

 Ռայիսիի կառավարության իշխանության  գալուց հետո, թվում է, թե Իրանը մտադիր է արտաքին հարաբերություններում վերադառնալ իր պատմական և քաղաքակրթական արմատներին և հենվել դրանց վրա` նոր դարաշրջան սահմանելու համար:

Ասիա թայմզը գրել է.«Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին, որպես Իրանի 8-րդ նախագահը, երդում տվեց: Շատ վերլուծաբաններ կարծում են, որ նոր նախագահի պաշտոնում Իբրահիմ Ռայիսիի իշխանության գալով, տարբեր պատճառներով, Իրանի Իսլամական Հանրապետությունը թեւակոխել է նոր դարաշրջան: Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին վերջերս ունեցած ելույթում որոշ չափով անդրադարձավ դրան: ՀԳՀԾ-ի համաձայնագրի կնքմանը հանգեցրած բանակցություններից առաջ, Այաթոլլահ Խամենեին բազմիցս ընդգծել է, որ Արևմուտքը չի կատարում իր խոստումներն ու պարտավորությունները, և պարզ դարձավ, որ Արեւմուտքի հանդեպ վստահությունը ճանապարհ չի հարթում: Շատ վերլուծաբաններ կարծում են, որ նոր կառավարության Իրանի արտաքին քաղաքականության նոր մոտեցումը  ընդհանուր առմամբ պարզ է և Իրանը ավելի քիչ ուշադրություն կդարձնի արևմտյան երկրներին: Փոխարենն Իրանը փորձելու է  խորը և լայն կապեր հաստատել աշխարհի այլ տարածաշրջանների և երկրների հետ»:

 

Շահրվանդ օրաթերթ

ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին  պատվաստվել է   իրանական պատվաստանյութով

«Քովո Իրան Բարաքաթ» իրանական պատվաստանյութով պատվաստվելուց հետո, ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին բարձր է գնահատել ժողովրդի կյանքը պաշտպանելուն ուղղված բժիշկների ջանքերը և ասել .«Կորոնավիրուսի դեմ համընդհանուր պատվաստումն  Իրանի կառավարության առաջնահերթությունն էն»:

 

Խորասան օրաթերթ

Տղա, որը դարձավ մի նահանգի պատմություն

Հնարավո՞ր է արդյոք Բարսան պատկերացնել առանց Մեսսիի և Մեսսիին՝ առանց Բարսայի

Մենք ապրում ենք 2021 թ. կորոնավիրուսի պայմաններում և  այժմ դժվար է հավատալ, որ 21 տարի անց այժմ մենք պետք է վերոնշյալի ականատեսը լինենք: Բայց դա ճիշտ է, և Մեսսին արցունքոտ աչքերով ներկա գտնվեց Բարսայում. վերջին ասուլիսին և  մինչ մի քանի րոպե անընդհատ քաջալերվում էր սահմանափակ թվով ներկա ակումբի ընկեռների կողմից առանց աղմուկի նա հրաժեշտ տվեց կատալոնացիներին: Տարօրինակ ու դառը հրաժեշտ:

 

Ջավան օրաթերթ

Զաքանին  խոստացել  է Թեհրանում իրականացնել 8 մեգանախագիծ

Թեհրանի վեցերորդ խորհրդի անդամների կողմից Ալիռեզա Զաքանին ընտրվել է մայրաքաղաքի նոր քաղաքապետ: Ներկայացնելով իր տնտեսական և սոցիալական ծրագրերը, նա հայտարարել է, որ նախատեսում է Թեհրանում իրականացնել ութ մեգանախագիծ:

Ալիռեզա Զաքանին, ով նախկինում խորհրդարանական հետազոտական ​​կենտրոնի ղեկավարն էր և Ղոմ քաղաքի ներկայացուցիչը, երեկ մայրաքաղաքի վեցերորդ խորհրդի անդամների 18 ձայնով և Թեհրանի այլ թեկնածուների հետ մրցակցության պայմաններում,  ընտրվեց մայրաքաղաքի նոր քաղաքապետ:

 

Արման Մելի օրաթերթ

Իրանական նավթի հոտն անհանգստացրել է Մոսկվային 

ՄԱԿ -ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը պատասխանել է Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՄԱԿ -ում Իրանի ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադիի թվիթին ասելով, որ հուսով են, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից և իրանական նավթի արտահանման վերսկսումից հետո Թեհրանը կմիանա ՕՊԵԿ Պլյուսի ջանքերին ՝ նավթի համաշխարհային շուկայում կայունություն պահպանելու համար:

 

yerevanlur.am

Ուրուգվայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Բուստիժո Բոնասսոնի գլխավորած պատվիրակությունը 2021 թվականի օգոստոսի 16-18-ը կլինի Հայաստանում:

 ՀՀ վարչապետի որոշմամբ հանձնարարականներ են տրվել ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության, ՀՀ ֆինանսների նախարարություններին, ինչպես նաև ՀՀ ոստիկանությանը Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Բուստիժո Բոնասսոնի գլխավորած պատվիրակության այցը կազմակերպելու առնչությամբ:

 

araratnews.am

ՀՀ ԱԽ գրասենյակի ղեկավարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

 

Այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի է ունեցել ԱԽ գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանի հանդիպումը Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, դրա շուրջ վերջին զարգացումները և ՀԱՊԿ շրջանակներում առկա մեխանիզմների օգտագործման հնարավորությունները իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացում:

Զրուցակիցները անդրադարձել են նաև ս.թ. սեպտեմբերին Տաջիկստանում կայանալիք ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում քննարկվելիք փաստաթղթերի նախագծերի համաձայնեցման, ինչպես նաև Կազմակերտությունոմ Հայաստանի առաջիկա նախագահության առաջնահերթությունների նախապատրաստման ընթացքին:

 

armenpress.am

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի երկխոսությունը սպառազինությունների վերահսկողության շուրջը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Ճապոնիայի Նագասակի քաղաքի ամերիկյան ատոմային ռմբակոծության 76-րդ տարելիցին ողջունել Է սպառազինությունների վերահսկողության շուրջը երկխոսության՝ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ձգտումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ողջունում եմ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի Դաշնության համոզվածությունն այն բանում, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել եւ այն չի կարելի թույլ տալ,- նշել Է գլխավոր քարտուղարը:- Ես նաեւ ողջունում եմ սպառազինությունների վերահսկողության շուրջը երկխոսության՝ նրանց ձգտումը»: Գուտերիշը պաշտպանել Է «Միջուկային զենքի արգելման պայմանագրի բոլոր մասնակիցներին»՝ հույս հայտնելով, որ երկխոսության միջոցով կհաջողվի «խստացնել նորմաները միջուկային սպառազինությունների նկատմամբ»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խսքով՝ նույնիսկ Նագասակիի ռմբակոծությունից 76 տարի անց աշխարհը շարունակում Է գոյություն ունենալ «միջուկային սնկի ստվերում»:

«Միջուկային զենքի կիրառման վտանգն այժմ նույնքան բարձր Է, որքան սառը պատերազմի առավելակետին»,- կարծում Է նա: Միջուկային զենքի արգելման պայմանագիրն ընդունվել Է 2017 թվականի հուլիսի 7-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի անդամ 122 պետությունների օգնությամբ բանակցությունների արդյունքներով, որոնց չեն մասնակցել միջուկային տերությունները, ներառյալ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան:

Փաստաթղթի տեքստին համապատասխան դրա մասնակիցները պարտավորվում են «երբեք եւ ոչ մի կարգի հանգամանքներում» չմշակել, չփորձարկել, չարտադրել եւ չկուտակել միջուկային զենք, ինչպես նաեւ չկիրառել այն եւ չսպառնալ դրա կիրառմամբ: Համաձայնագրին միացած երկրներին նաեւ կարգելվի իրենց տարածքում տեղակայել այլ պետությունների միջուկային զենք:

armenpress.am

Չինաստանում ավելի քան 30 պաշտոնյաների են պատժել COVID-19-ի բռնկման պատճառով

Չինական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, ՉԺՀ-ում COVID-19-ի տարածումը կանխելու աշխատանքում արձանագրված թերությունների համար տարբեր աստիճանի պատասխանատվության են ենթարկվել 30 կադրային աշխատողներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պաշտոնյաների մի մասը՝ առանձին քաղաքների փոխքաղաքապետերի, քաղաքային շրջանների ղեկավարների եւ առողջապահության տեղական կոմիտեների, բուժհաստատությունների մակարդակով, զրկվել են իրենց պաշտոններից, ասվում Է հաղորդագրություններում: Երկրի իշխանությունները դեռ չեն կարողանում կասեցնել վարակի տարածումը երկրի ներսում:

Օգոստոսի 8-ին, ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեի տվյալներով, Չինաստանում հայտնաբերվել Է կորոնավիրուսային ախտահարման 125 նոր դեպք, որոնցից 94-ը՝ երկրի ներսում. 41-ը՝ Հենանի նահանգում, 38-ը՝ Ցզյանսուի նահանգում, 12-ը՝ Հունանի նահանգում եւ 3-ը՝ Հուբեյի նահանգում:

Սկզբում վարակի տարածման նոր բռնկումն սկսվել Է ընթացիկ տարվա հուլիսին՝ Մյանմայի հետ սահմանին գտնվող Յուննանի հարավային նահագի Ժույլի քաղաքում: Այնուհետեւ ախտահարված մարդիկ են հայտնաբերվել Ցզյանսուի արեւելյան նահանգի Նանկին քաղաքում: Վիրուսի փոխանցողները դարձել են քաղաքային օդանավակայանի աշխատողները, որոնք զբաղվում են միջազգային չվերթներ իրականացնող հանրանավերը մաքրելով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: