Մեկնաբանություն. Վառելիքի սուբսիդավորման կրճատում Լիբանանում և համաժողովրդական բողոքի ակցիաների նոր փուլ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i148062-Մեկնաբանություն._Վառելիքի_սուբսիդավորման_կրճատում_Լիբանանում_և_համաժողովրդական_բողոքի_ակցիաների_նոր_փուլ
Լիբանանում վառելիքի սուբսիդավորումը վերացնելու Լիբանանի կենտրոնական բանկի տնօրենի որոշումը բողոքի մեծ ալիք է բարձրացրել այդ երկրում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2021 08:43 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Վառելիքի սուբսիդավորման կրճատում  Լիբանանում և համաժողովրդական բողոքի ակցիաների նոր փուլ

Լիբանանում վառելիքի սուբսիդավորումը վերացնելու Լիբանանի կենտրոնական բանկի տնօրենի որոշումը բողոքի մեծ ալիք է բարձրացրել այդ երկրում:

Լիբանանում իրավիճակը լարված է: Արդեն երկու շաբաթ է անցնում այն օրվանից, երբ Նաջիբ Միղաթին ներկայացվեց Լիբանանի նոր կառավարությունը ձևավորելու համար, սակայն դեռևս կառավարություն չի ձևավորվել: Այն դեպքում, երբ Լիբսանանի տնտեսական վիճակը գնալով վատանում է: Համաշխարհային բանկի տվյալներով, այս երկրրում տիրում է համաշխարհային ամենաբարդ տնետսական ճգնաժամերցի մեկը: Այդ իրավիճակում, Լիբանանի կենտրոնական բանկի տնօրեն Ռիազ Սալամեն հայտնել է վառելիքի սուբսիդավորումը վերացնելու որոշման մասին: 

Լիբանանի կենտրոնական բանկն օգոստոսի 11-ին հայտարարեց, որ վառելիքի սուբսիդավորումը դադարեցվել է և դոլարի գնի հիմամբ շուկայում վառելիքի ապահովման համար անհրաժեշտ ֆինանսական աղբյուրներ են ապահովվելու: Ավելի վաղ, Լիբանանի կենտրոնական բանկը պետական սուբսիդավորմամբ վառելիքի ներմուծումը կատարում էր 3900 լիրա դոլարի փոխարժեքով, սակայն ազատ շուկայում անցած օրերի ընթացքում դոլորի փոխարժեքը անցել է 20 հազար լիրայի սահմանները: Այլ խոսքով՝ Լիբանակի կենտրոնական բանկի որոշման հետևանքով, վառելիքի գինը 5 անգամ կթանկանա:

Կարևոր կետն այն է, որ այս որոշումը միայն վառելիքի գինը չի ավելացնում, այլ ուղղակիորեն ազդում է մյուս անհրաժեշտ ապրանքների, այդ թվում նաև հացի գնի վրա և գործնականում Լիբանանի ժողովրդի կենցաղային պայմաններն ավել են վատանալու: Հետևաբար այս խնդիրը հող է ստեղծել Լիբանանում ժողովրդական բողոքների նոր փուլի ձևավորման համար, քանի որ այս որոշման արդյունքում, բնակիչների եկամտի մեծ մասը կծախսվի վառելիքի գնման համար: 

Լիբանանցիները դուրս են եկել փողոցներ և փակելով դրանք, բողոքեցին կենտրոնական բանկի այս որոշման դեմ: Լիբանանի սոցիալական ցանցերի օգտատերերը կենտրոնական բանկի այս որոշումը համարում են լիբանանցիների երեսին հասցված «կենցաղային ծանր ապտակ» և ժողովրդի կյանքին ուղղված մեծ վտանգ:

Այս որոշման հետևանքները և հատկապես ժողովրդի արագ արձագանքը՝ պողոտաներում բողոքի ցույցերի տեսքով, պատճառ դարձան, որ Լիբանանի նախագահ Միշել Աունը կանչել է Ռիազ Սալամեին՝ բացատրություն պահանջելու համար: Լիբանանի հարցերի համակարգող վարչապետ Հասան Դիաբը ֆինանսների նախարար Ղազի Վազնիին հղած նամակում նրան կոչ է արել Կենտրոնական բանկի տնօրեն Ռիազ Սալամեին զգուշացնել, որ վառելիքի սուբսիդավորման դադարեցման նրա որոշումը խախտում է խորհրդարանի վավերացրած օրենքը և ֆինանսական ապահովման գործը ու  հակասում սուբսիդիաների ռացիոնալացման կառավարության քաղաքականությանը:

Մյուս կետն այն է, որ Ռիազ Սալամեն այն պայմաններում է որոշել դադարեցնել վառելիքի սուբսիդավորումը, երբ տարածվեցին լուրեր՝ նոր կառվարությունը ձևավորող վարչապետի ու նախագահի համաձայնության մասին: Ռիազ Սալամեն մարտի 14-ի դեպքերին ու Սաադ Հարիրիին մոտ  կանգնած անձանցից է:

Արձագանքելով այս քայլին Լիբանանի ազգային ազատ շարժման առաջնորդ  Ջեբրան Բասիլը Ռիազ Սալամեի այս քայլը դավադրություն է համարել ու գրել է, որ այն ժամանակ, երբ ֆինանսական ապահովման գործի ժամկետն ավարտվեց նոր կառավորւթյունը զբաղված էր կառավարության ձևավորման գործով և Կենտրոնական բանկի տնօրենը որոշեց վառելիքի սուբսիդավորման դադարեցմամբ պայթեցնել երկրիը: 

Վերջին կետն այն է, որ չնայած վառելքի սուբսիդավորումը մեծ խնդիր է Լիբանանի կառավարության համար, սակայն ներկա պայմաններում սուբսիդավորման դադարեցման համար ընդունված որոշումը նշանակում է պատանդ վերցնել ժողովրդի կյանքը և ծառայեցնել այս երկրի քաղաքական որոշ խմբերի ու անձանց քաղաքական նպատակներին: