Մամուլի տեսություն 16-08-2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i148286-Մամուլի_տեսություն_16_08_2021
Իրանական թերթերի մեծ մասն այսօր անդրադարձել է թալիբների կողմից Աֆղանստանի մայրաքաղաքի գրավմանը և Քաբուլի կառավարության տապալմանը:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Օգոստոս 16, 2021 09:04 Asia/Tehran

Իրանական թերթերի մեծ մասն այսօր անդրադարձել է թալիբների կողմից Աֆղանստանի մայրաքաղաքի գրավմանը և Քաբուլի կառավարության տապալմանը:

Իրան օրաթերթ

Թալիբները Քաբուլում են

Թալիբները երկու շաբաթ տևած մարտերից հետո հաղթանակած շարժվեցին դեպի Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ, սակայն հայտարարեցին, որ մտադիր չեն այն գրավել: Սակայն սա պատահական չէր: Աբդուլահ Աբդուլահի բանակցությունները ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ և Աբդուլահի հանդիպումը աֆղանական որոշ քաղաքական գործիչների հետ և Աշրաֆ Ղանիին  համոզելու հրաժարական տալ, նրանց համար նշան էր: Թալիբները Քաբուլ մտնելուց ժամեր անց , նախագահական նստավայրում Աֆղանստանի առաջնորդների հետ բանակցել են, այնուհետև ստեղծել են անցումային կառավարություն ՝ Աֆղանստանի ներքին գործերի նախկին նախարար Ալի Ահմադ Ջալալիի գլխավորությամբ, իսկ Աբդուլլահ Աբդուլլահը նախագահում է Ազգային հաշտեցման խորհուրդը:

Էթեմադ օրաթերթ

Երեկ կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվեց Իրանում. Աննախադեպ թիվ վերջին 538 օրվա ընթացքում: Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 620 մարդ: Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ հայտնաբերվել է 36,736 նոր դեպք, իսկ 620  մարդ մահացել է մեկ գիշերվա ընթացքում: 6-օրյա արձակուրդը նույնպես անարդյունավետ է եղել հիվանդության տարածվածությունը կանխելու համար, քանի որ թհրանացիները արձակուրդներին մեկնում են հյուսիսային նահանգներ:

 

Աֆթաբե Յազդ օրաթերթ

Թալիբները՝  Դոհայի, Մոսկվայի և Անկարայի եռանկյունու առանցքում

ԱՄՆ-ի և Թալիբանի բանակցությունները, ոչ Վաշինգտոնում, ոչ Թալիբանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, կամ նույնիսկ Պակիստանում, այլ  Կատարի Դոհայում, որ անցկացնում են  Մոսկվայի և Անկարայի կողմից, կարող են պարունակել բազմաթիվ ուղերձներ: Սպիտակ տունը ցանկանում է Աֆղանստանի ականապատված ճահճացած հողերը հանձնել այլ համաշխարհաին գործընկերներին: Արդյունքում,  Իրանի հետ ցամաքային սահմանը կարող է դառնալ անհայտ և բարդ հավասարման մի մասը և մտահոգությունները շեղել թալիբների վերահսկողության տակ գտնվող Աֆղանստանից: Մինչդեռ, Աֆղանստանի ներկայի կապակցությամբ Պակիստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, ԱՄՆ -ի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և Եվրամիության, ինչպես նաև ՆԱՏՕ -ի մտահոգության  բացակայությունն ավելի մտահոգիչ է թվում:

 

Էթեմադ օրաթերթ

Լիբանանը լիակատար փլուզման շեմին է՞

Կվերջանա՞ արդյոք աղետը, որն սկսվեց Բեյրութի նավահանգստի ոչնչացմանմ կհանգի Լիբանանի ամբողջական փլուզմամբ:

Լիբանանը իրարահաջորդ ճգնաժամերից ազատվելու համար հրաշքից ավելի կարիք ունի: Փորձագետների կարծիքով, լիբանանյան ճգնաժամը պարզապես նշելը նշանակում է թվարկել մի շարք քաղաքական, անվտանգության, տնտեսական և սոցիալական խնդիրների և դժվարությունների, որոնցից յուրաքանչյուրը կարող է տապալել կառավարությանը և առաջացնել մեծ ճգնաժամ մի երկրում: Լիբանանի քաղաքական պաշտոնյաներից և փորձագետներից գրեթե ոչ մեկը չի համարձակվում հուսադրող խոսքեր ասել այս ճգնաժամի վերաբերյալ:

Եթե ​​նախկինում այս մարդկանց նախադասությունների մեջ կար անհուսության և անհանգստության զգացում, ապա այսօր դա հոռետեսության և վախի զգացում է, որն առկա է բոլոր նախադասություններում:

 

news.am

Թրամփ. Այն, ինչ Բայդենն արեց Աֆղանստանի հետ, կլինի ամենամեծ պարտություններից մեկն ԱՄՆ պատմության մեջ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Աֆղանստանում դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի գործողությունները պատմության մեջ կմնան որպես Միացյալ Նահանգների ամենամեծ պարտություններից մեկը:

«Այն, ինչ Ջո Բայդենն արեց Աֆղանստանի հետ, լեգենդար է: Դա կլինի պատմության ամենամեծ պարտություններից մեկը: Ժամանակն է, որպեսզի Ջո Բայդենը խայտառակ կերպով հրաժարական տա Աֆղանստանում կատարվածը թույլ տալու համար, ինչպես նաեւ` COVID- ի հսկայական ալիքը, սահմանային աղետը, էներգետիկ անկախության փլուզումը եւ մեր խեղված տնտեսությունը: Դա մեծ գործ չի լինի, քանի որ նա օրինական կերպով չի ընտրվել»,- ասվում է Թրամփի հայտարարության մեջ:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ իրավիճակն Աֆղանստանում այսպես է զարգացել Սպիտակ տան «ոչ կոմպետենտության» պատճառով:

«Թալիբան» շարժման գրոհայինները կիրակի առանց կռվի մտան Քաբուլ եւ սկսեցին գրավել կառավարական ուժերի կողմից լքված կառավարական հաստատությունները: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին լքել է երկիրը: Ավելի ուշ թալիբները հայտարարեցին Աֆղանստանի մայրաքաղաքի բոլոր թաղամասերում վերահսկողություն սահմանելու մասին:

armenpress.am

Թալիբները հայտարարել են, որ մտադիր չեն կոալիցիոն կառավարություն կազմե

 «Թալիբան» արմատական շարժումը, որն օգոստոսի 15-ին գրավել Է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը, մտադիր չԷ կազմել կոալիցիոն կառավարություն: Այդ մասին բրիտանական The Times թերթին հայտարարել Է թալիբների մի բարձրաստիճան ներկայացուցիչ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք պատերազմ ենք մղել ոչ այն բանի համար, որպեսզի որեւեիցե մեի հետ բաժանենք իշխանությունը»,- մեջբերում Է հրատարակությունը «Թալիբան» շարժման՝ անունը չհայտնած մասնակցի խոսքը: Ըստ նրա՝ թալիբները չեն պլանավորում ժամանակավոր կառավարության կազմում ներառել այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների եւ կհամաձայնվեն սոսկ «լիակտարար իշխանության»:

«Թալիբան» շարժման զինյալներն, օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ սկսել են զբաղեցնել կառավարական ուժերի լքած պետական հիմանարկությունները: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել Է երկրից: Ավելի ուշ թալիբները հայտարարել են Աֆղանստանի մայրաքաղաքի բոլոր շրջանների նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

news.am

Զախարովա. Աշխարհը սարսափով է հետեւում Վաշինգտոնի հերթական պատմական էքսպերեմենտի արդյունքին

Զարմանալի է, բայց՝ փաստ. Աֆղանստանում դիմակայություն է ընթանում երկու ուժերի միջեւ, որոնցից երկուսն էլ ԱՄՆ մտածողական գործընթացի արդյունք են: Այս մասին գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram ալիքում:

«Աշխարհը սարսափով է հետեւում Վաշինգտոնի հերթական պատմական էքսպերեմենտի արդյունքին», - ասել է նա:

Ինչպես արդեն հաղորդվել էր, թալիբները երկրի գրեթե բոլոր խոշոր քաղաքների գրավումից հետո սկսել են գրոհել Քաբուլը: Թալիբները հայտարարել են, որ մայրաքաղաքն ուժով չեն վերցնի:

 

armenpress.am

Օգոստոսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի անկախության 75-ամյակին նվիրված միջոցառմանը և հանդես եկել ելույթով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարությունից հայտնում են, որ Արմեն Գրիգորյանն իր ելույթում, մասնավորապես, ասել է.

Հնդկաստանն իր պետականությամբ և մշակույթով մշտապես կարևորագույն տեղ է զբաղեցրել համաշխարհային քաղաքակրթության մեջ: Եվ այսօր էլ մենք ականատես ենք լինում Հնդկաստանի հասարակության նշանակալի նվաճումներին, որոնք դրական ներգործությունն են ունենում համընդգրկուն առաջընթացի վրա։

Հայ և հնդիկ ժողովուրդների հարաբերությունները և պատմական կապերը սկիզբ են առնում հազարամյակների խորքից: Դրանք աշխուժացել են հատկապես 17-19-րդ դարերում, երբ Հնդկաստանի մի շարք խոշոր քաղաքներում կազմավորվել են զգալի թվով հայկական համայնքներ, որոնք ակտիվ դերակատարում են ունեցել Հնդկաստանի հասարակական, քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում:

Հեռանկարային է նաև երկու երկրների միջև համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, ռազմական, պաշտպանական, դեղագործության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, կրթության և մշակույթի և այլ ոլորտներում:

araratnews.am

Հայաստան է ժամանել Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն: Այսօր կկայանա Հայաստանի և Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը:

Նախատեսված են Բուստիժոյի հանդիպումները Հայաստանի վարչապետի, Ազգային ժողովի նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: