Մեկնաբանություն - Նոր զեկույց Աֆղանստանում ԱՄՆ -ի 20 -ամյա անարդյունք պատերազմի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i148430-Մեկնաբանություն_Նոր_զեկույց_Աֆղանստանում_ԱՄՆ_ի_20_ամյա_անարդյունք_պատերազմի_վերաբերյալ
Բրաունի համալսարանի Ուոթսոնի հասարակական և միջազգային հարաբերությունների ինստիտուտը իր նոր զեկույցում նշել է, որ Աֆղանստանում ԱՄՆ -ի պատերազմի արժեքը, որը սկսվել է 2001 թվականի աշնանը և կավարտվի մի քանի օրից, կազմել է 2.26 տրիլիոն դոլար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2021 13:07 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Նոր զեկույց Աֆղանստանում ԱՄՆ -ի 20 -ամյա անարդյունք պատերազմի վերաբերյալ

Բրաունի համալսարանի Ուոթսոնի հասարակական և միջազգային հարաբերությունների ինստիտուտը իր նոր զեկույցում նշել է, որ Աֆղանստանում ԱՄՆ -ի պատերազմի արժեքը, որը սկսվել է 2001 թվականի աշնանը և կավարտվի մի քանի օրից, կազմել է 2.26 տրիլիոն դոլար:

Ֆինանսավորումը տրամադրվել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության և պետդեպարտամենտի կողմից: Մյուս կողմից, այս ընթացքում Աֆղանստանի պատերազմում զոհվել է 241 հազար մարդ:

Զեկույցը հրապարակվում է այն պայմաններում, երբ Աֆղանստանից ամերիկյան զորքերի շտապ դուրսբերման Ջո Բայդենի հրամանի գործադրումից հետո, այդ երկրում  ԱՄՆ -ի պատերազմի գործը փակվում է ամենավատ ձևով, Սա Վաշինգտոնի համար հերթական խայտառակությունն է Աֆղանստանի պատերազմում: Բայդենի վարչակազմը հայտարարել էր, որ գործընթացը կավարտվի մինչև 2021 թվականի սեպտեմբերի 11 -ը, սակայն ԱՄՆ -ն և այլ ռազմական ուժեր շատ ավելի արագ դուրս եկան Աֆղանստանից: 2021 թ.-ի սեպտեմբերի 11-ից հետո Միացյալ Նահանգները ահաբեկչության դեմ պայքարի և Թալիբանի կառավարությունը ապալելու պատրվակով, որին մեղադրում էր «Ալ-Քաիդայի» հետ համագործակցության մեջ,  ներխուժեց Աֆղանստան:

Տվյալների համաձայն ՝ այս ռազմական օկուպացիայի արդյունքում հազարավոր աֆղան խաղաղ բնակիչներ են զոհվել, երկիրը թողնելով անապահովության և ավերածությունների մեջ: 20 տարվա ընթացքում պատերազմում զոհվել է 2 հազար 448 ամերիկացի և հազար 144  ՆԱՏՕ -ի զինվոր: 20-ամյա պատերազմում զոհվել է 69,000 աֆղան զինվոր, իսկ 72 լրագրող և 444 մարդասիրական օգնության աշխատակից: Վիճակագրությունը չի ներառում նրանց, ովքեր զոհվել հիվանդության, սննդի, ջրի և ենթակառուցվածքների բացակայության և պատերազմի այլ անուղղակի հետևանքների պատճառով:  Աֆղանստանում   ԱՄՆ -ի և ՆԱՏՕ -ի ռազմական ներկայությունըայդ երկրին բացի  սպանություն, անապահովության աճ և թմրանյութերի անանխադեպ  արտադրություն այլ արդյունք չի ունեցել: Վերջին 20 տարիների ընթացքում, թալիբանի նորից հայտնվելուց և Դոհայում Թրամփի վարչակազմի  կողմից ստորագրված խաղաղության համաձայնությունցի հետո, Բայդենն այժմ ստիպված է առանց որևէ հաջողության ավարտել այս օկուպացիան, որը Վիետնամի պատերազմից ավելի վատ էր:

Թալիբների արագ առաջխաղացքը, Աֆղանստանի բանակի ու կենտրոնական կառավարության անկանխատեսելի փլուզումը և նախագահ Աշրաֆ Ղանիի փախուստն ի վերջո հանգեցրին Թալիբանի վերահսկողությանը Քաբուլում: Աֆղանստանի անարդյունք պատերազմի հետևանքներն այժմ կասկածի տակ են դնում ԱՄՆ-ի հակաահաբեկչական պատերազմի առիթվ սկսսած  այս ամբողջ գործընթացը:

Այնուամենայնիվ, Վաշինգտոնի հաջողության մակարդակը կասկածի տակ է դրվել նույնիսկ ԱՄՆ ամենաբարձրաստիճան զինվորական պաշտոնյայի կողմից:

ԱՄՆ-ի  ԶՈՒ ԳՇ  պետ գեներալ Մարկ Միլին ասել է, որ թալիբների կողմից Աֆղանստանի արագ գրավումը կարող է շուտով տարածաշրջանում մեծացնել ահաբեկչական սպառնալիքները:

20 տարվա օկուպացիայից հետո Միացյալ Նահանգները լքում է Աֆղանստանը մի քանի տրիլիոն դոլար շախսելով և հարյուր հազարավոր մարդկանց սպանելով, առանց որևէ հաջողության հասնելու, և նույնիսկ ահաբեկչական սպառնալիքները նվազեցնելու դեպքում: