Մամուլի տեսություն 22-08-2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i148678-Մամուլի_տեսություն_22_08_2021
Այսoր Իրանի իսլամական խորհրդարանում կաբինետի վստահության քվարկության նիստի անցկացումը՝ երկրի թերթերի մեծ մասի առաջին վերնագիրն էր կազմում:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Օգոստոս 22, 2021 08:09 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 22-08-2021

Այսoր Իրանի իսլամական խորհրդարանում կաբինետի վստահության քվարկության նիստի անցկացումը՝ երկրի թերթերի մեծ մասի առաջին վերնագիրն էր կազմում:

Աֆթաբե Յազդ օրաթերթ

Աֆղանստանում ԱՄՆ-ի վնասն ավելի մեծ է եղել, քան՝  Վիետնամում

Աֆղանստանում ԱՄՆ -ի երկու տասնամյակի պատերազմը այն դարձրեց երկրի պատմության մեջ ամենաերկար պատերազմը: Պատերազմ, որը, ըստ Forbes- ի, ԱՄՆ -ին 20 տարվա ընթացքում օրական 300 միլիոն դոլար է արժեցել: Պատերազմին պատրաստվող զինվորներից ոմանք նույնիսկ չէին ծնվել, երբ այն սկսվեց: Time ամսագիրը պատերազմն անվանել է «Ամերիկայի հավերժական պատերազմ»:

 

Էբթեքար օրաթերթ

Ի՞նչ կասեք 3 միլիարդ դոլարի առևտրի մասին: Իրան-Աֆղանստան առևտրային հարաբերությունների ճակատագիրը Թալիբանի օրոք

Իրան-Աֆղանստան համատեղ պալատի փոխնախագահն ասել է.«Եթե թալիբանի տնտեսական քաղաքականությունը լինի այնպիսին, ինչպես հայտարարել են իրենց պաշտոնյաները, ապա մենք կարող ենք լավ հարաբերություններ ունենալ նրանց հետ»: Աֆղանստանի հետ Իրանի առևտրի վերջին ցուցանիշը մոտ 3 մլրդ դոլար է: Որպես Իրանի հինգ խոշորագույն առևտրային գործընկերներից մեկը՝  Աֆղանստանը գրավվել է թալիբների կողմից, և Իրանի ու Աֆղանստանի միջև տնտեսական հարաբերությունների շարունակումը գտնվում է անորոշ վիճակում: Իրան-Աֆղանստան առևտրի պալատի ղեկավար Հոսեյն Սալիմիի խոսքով՝ պետք է սպասել և տեսնել, թե ինչպիսին կլինեն Իրանի հարաբերությունները Աֆղանստանի նոր ու չկայացած կառավարության հետ:

 

 

Ջավան օրաթերթ

Իրանում ուժեղ կառավարության կողմնակիցներն ու հակառակորդները

Կառավարության և համակցող  խորհրդարանի առավելություններից մեկն այն է, որ նրանցից յուրաքանչյուրը ձգտում է մյուսի հաջողությանը: Այս փոխգործակության մեջ չկա քաղաքական հոսանքային միտումներ: Սա հստակ ընդգծվեց Իրանի 13 -րդ կառավարության կողմից առաջարկված կաբինետի քննարկման ժամանակ: Չնայած խորհրդարանի մեծամասնությունը համաձայն է առաջարկվող նախարարների հետ, և կանխատեսվում է, որ նրանցից շատերն առանց խնդիրների կանցնեն խորհրդարանի ֆիլտրից: Բայց եթե կաբինետում կամ նախարարություններում կար ընդդիմություն, ապա ոչ թե քաղաքականության և հոսանքի պատճառով էր, այլ ուժեղ կաբինետի և կառավարության ամրապնդման համար, և ժողովրդի ներկայացուցիչները մտածում են, այսինչ  առաջարկվող նախարարը ուժեղ հեղափոխական կառավարության մակարդակի վրա չէ և չի համարվում, որ նա ունի այս հատկանիշը: Այնուամենայնիվ, պետք է սպասել և տեսնել,  թե առաջարկվող նախարարներն ինչպես կարող են ապացուցել իրենց արդյունավետությունը խորհրդարանի համար: 

 

 

araratnews.am

Ռուսաստանն ու Հայաստանը զարգացնում են համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության ոլորտներում

Օգոստոսի 20-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում ՝ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի, Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանի, ինչպես նաև ռուսաստանյան և հայկական գերատեսչությունների մասնագետների միջև: Հանդիպումը նվիրված էր արդյունաբերության և տեխնոլոգիայի ոլորտում համագործակցության արդիական խնդիրներին:

Հանդիպման ընթացքում Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն առաջարկներ ներկայացրեց երկկողմ համագործակցության զարգացման ոլորտների վերաբերյալ, ներառյալ ՝ փոխադարձ առևտրում բարձրտեխնոլոգիական ապրանքների մասնաբաժնի ավելացումը և Հայաստանում նորարարական արտադրանքի համատեղ արտադրության նախագծերի իրականացումը:

Հանդիպումից հետո կողմերը շեշտեցին բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասշտաբների ընդլայնման կարևորությունը և պայմանավորվեցին շարունակել արդյունավետ փոխգործակցությունը:

 

news.am

ՀՀ վառչապետ Նիկոլ Փաշինյանը Մակրոնի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին  NEWS.am-ին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

«Զրուցակիցները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և այնտեղ տեղի ունեցող վերջին զարգացումները: Նրանք շեշտել են Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման համար:

Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ նախագահ Մակրոնի գործադրած ջանքերը:

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերություններին և մի շարք ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարներին»:

 

armenpress.am

Թուրքիան եւ Պակիստանը համատեղ հարվածային անօդաչու թռչող սարքեր կմշակեն

Թուրքական TUSAŞ և Պակիստանի NESCOM ընկերությունները պայմանագիր են ստորագրել անօդաչու թռչող սարքերի մշակման և արդիականացման վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Anadolu» լրատվական գործակալությունը, TUSAŞ-ում հայտնել են, որ փաստաթուղթը ստորագրվել է Ստամբուլում պաշտպանական արտադրության 15-րդ միջազգային ցուցահանդեսի (IDEF-21) շրջանակներում:

Պայմանագրի շրջանակներում, մասնավորապես, շեշտը կդրվի «Anka» հարվածային անօդաչուների հետագա կատարելագործման վրա: Նախատեսվում է Anka ԱԹՍ-ի համար բաղադրիչների համատեղ արտադրություն հիմնել:

TUSAŞ-ի գլխավոր տնօրեն Թեմել Կոտիլը վստահություն է հայտնել, որ Պակիստանի հետ պայմանագիրը օգուտ կբերի Թուրքիայի ԱԹՍ արդյունաբերությանը:

«Մեր անօդաչու թռչող սարքերն ավելի հզոր կդառնան», - ընդգծել է Կոտիլը:

news.am

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր հնարավոր է կնքել ԼՂ հիմնախնդրի խաղաղ և համապարփակ լուծման դեպքում. Արմեն Գրիգորյան

 

Մենք որևէ նման առաջարկ չենք ստացել՝ խաղաղության պայմանագիր կլինի, թե ինչ կլինի, բայց մենք սրա մասին դիրքորոշում ունենք՝ խաղաղության պայմանագիրը հնարավոր է կնքել ԼՂ հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորման միջոցով, իսկ դա հնարավոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Այս մասին հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարություններին, թե Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է խաղաղության պայմանագիր կնքել, բայց հայկական կողմը չի արձագանքում դրան:

«Վերջերս համանախագահները հայտարարությամբ են հանդես են եկել, արձագանքել ենք և պատրաստ ենք հիմնախնդրի երկարաժամկետ ու համապարփակ կարգավորման շուրջ բանակցել, և դա կլինի լավագույն խաղաղության պայմանագիրը: Սա է ճանապարհը, իսկ դրա դետալներից է սահմանազատման և սահմանագծման աշխատանքների մեկնարկը, իսկ մենք դրան պատրաստ ենք: Այս պահին Ադրբեջանը դրան պատրաստ չէ, իսկ ԼՂ խնդիրը սահմանազատման և սահմանագծման հետ կապ չունի, դրանք առանձին են»,- նշել է ԱԽ քարտուղարը:

yerevanlur.am

Ուզբեկստանն ընդունել է 400 փախստականների Աֆղանստանից

Ուզբեկստանի իշխանություններն ընդունել են ևս 400 փախստականների Աֆղանստանից՝ նրանց ժամանակավորապես տեղավորելով ուզբեկա-աֆղանական սահմանին մոտ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է անանուն աղբյուրը:

Նշվում է, որ փասխատականներն Ուզբեկստանի Թերմեզ քաղաք են բերվել ինքնաթիռով:

Ավելի վաղ Ուզբեկստանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ ծայրահեղական «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ համաձայնությամբ՝ 150 աֆղանցի փախստական, ում անվտանգությունը երաշխավորվել է, վերադարձվել են Աֆղանստան:

 

armenpress.am

Հունաստանը 40 կիլոմետրանոց պատ է կառուցել Թուրքիայի հետ սահմանին

Հունաստանը 40 կիլոմետրանոց պատ է կառուցել  և դիտարկման համակարգեր տեղադրել Թուրքիայի հետ սահմանին` զգուշանալով Աֆղանստանից փախստականների հնարավոր հոսքից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հունաստանի քաղաքացիների պաշտպանության նախարար Միխալիս Խրիսոխոիդիսը:

«Մենք չենք կարող պասիվ սպասել հնարավոր հետեւանքներին: Մեր սահմաններն անձեռնմխելի կմնան »,- ասել  է Հունաստանի ԱԳ նախարարը:

Ավելի վաղ Թուրքիան եվրոպական երկրներին կոչ էր արել հոգ տանել աֆղան միգրանտների մասին: