Մամուլի տեսություն 23-08-2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i148748-Մամուլի_տեսություն_23_08_2021
Քաղաքական փորձագետները Քաբուլի անկումն ու Աֆղանստանից ամերիկյան զորքերի նվաստացուցիչ ու հապճեպ փախուստը գնահատել են որպես ԱՄՆ պատմության ամենամեծ նվաստացումը:
(last modified 2026-04-25T14:25:32+00:00 )
Օգոստոս 23, 2021 12:21 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 23-08-2021

Քաղաքական փորձագետները Քաբուլի անկումն ու Աֆղանստանից ամերիկյան զորքերի նվաստացուցիչ ու հապճեպ փախուստը գնահատել են որպես ԱՄՆ պատմության ամենամեծ նվաստացումը:

Քեյհան օրաթերթ

Ամերիկայի պատմության ամենամեծ նվաստացումն Աֆղանստանում

Աշրաֆ Ղանիի և Աֆղանստանի արևմտմետ կառավարության պաշտոնյաների փախուստից և Քաբուլի անկումից և այս երկրից ամերիկացիների ստորացուցիչ և հապճեպ փախուստից մեկ շաբաթ անց, այս զարգացումների արձագանքները շարունակվում են և  արեւմտյան լրատվամիջոցներն ու պաշտոնյաները շարունակում են քննադատել Բայդենի կառավարությանը:

Որոշ հանրապետականներ պահանջել են Բայդենի հրաժարականը: Մի շարք նախկին դեմոկրատ և հանրապետական ​​պաշտոնյաներ նույնպես շեշտեցին, որ սա նահանջ չէ այլ նվաստացուցիչ փախուստ է: Շատ ամերիկացի փորձագետներ ասում են, որ հաշվի առնելով Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած վերջին միջադեպերը, ԱՄՆ դաշնակիցներն այլևս չեն վստահի Վաշինգտոնին, քանի որ նրանք էլ Աֆղանստանի ժողովրդի նման մենակ կմնան: Նույնիսկ սիոնիստները, որոնք ԱՄՆ -ի դաշնակիցն են, դեմ են արտահայտվել նրանց:

 

Շահրվանդ օրաթերթ

Իրանը խնդիր չունի բանակցությունների սկզբունքի հետ

Երեկ, ի պատասխան ՀԳՀԾ-ի իրագործման անհրաժեշտության կապակցությամբ Ճապոնիայի ԱԳ նախարարի  հայտարարության, Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է.«Իրանը կատարել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր  բոլոր պարտավորությունները, և ամերիկացիներն են, որ չեն կատարել իրենց պարտավորությունները և միակողմանիորեն դուրս են եկել այս միջազգային պայմանագրից և պատժամիջոցներ են սահմանել»:

 

Խորասան օրաթերթ

Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդի նախաձեռնությունները  չեզոքացրել է վերջին 3 տասնամյակում թշնամիների ի ծուղակները

ԻՀՊԿ օդուժի հրամանատարը հայտարարել է. «Որպես գերագույն հրամանատար՝ ռազմական և պաշտպանական ոլորտներում, Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ազդեցությունը լայն չափեր ունի: Վերջին տարիներին, հավանաբար, ավելի շատ է խոսվում զենքերի արտադրման մասին, սակայն դրա հսկայական չափերը փաստված են և թվարկելի»:

Սպառազինության ոլորտում ՝ պատերազմից հետո, գերագույն առաջնորդն ընդգծել է ինքնաբավությունն ու տեղայնացումը և սեփական ոտքերի վրա կանգնելու անհրաժեշությունը: Այս հարցը սկսվել է հրթիռային բանավեճից 27 տարի առաջ, և վերջին տարիներին այլ շեշտադրումներ են եղել, իսկ եթե մենք փնտրեինք այն ճանապարհը, որով աշխարհն անցավ, օրինակ՝ զենքի համար ինքնաթիռներ փնտրեինք, հավանաբար մենք նրանց հետ խոսում էինք երրորդ սերնդի ինքնաթիռների մասին, այսինքն ՝ շարժվում էինք նրանց հետևում, բայց թշնամու հետևից շարժվելու փոխարեն մենք ընտրեցինք այն ճանապարհը, որի հիմա նրանցից  առաջ ենք անցել:

 

Էբթեքար օրաթերթ

Իրանի 13-րդ կառավարության ներկայացրած երեք կարևոր նախարարների  վստահության քվարկության քննարկում

13 -րդ կաբինետի առաջարկվող նախարարների վստահության քվեարկության քննարկման երկրորդ օրը, Իրանի խորհրդարանը շարունակեց իր  աշխատանքը, քննարկելով կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների առաջադրված թեկնածու Զաարե Փուրի ներկայացրած ծրագրերը:

Երեկ նախագահ Էբրահիմ Ռաիսին խորհրդարանում պաշտպանեց 13 -րդ կառավարության գլխավոր ծրագիրը: Այնուհետեւ հակառակորդներն ու կողմնակիցները հայտնեցին իրենց տեսակետները: Դրանից հետո սկսվեց առաջարկվող կրթության նախարարների վստահության քննարկումը, եւ ելույթ ունեցան առաջարկվող նախարարի կողմնակիցներն ու հակառակորդները:

 

lragir.am

Զելենսկին Էրդողանին խնդրել է օգնել 100-ից ավելի Ղրիմի թաթարներին վերադարձնելու հարցում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում խնդրել է աջակցել Ռուսաստանի Դաշնության կողմից պահվող ավելի քան 100 Ղրիմի թաթարների ազատ արձակման հարցում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, հայտնում է Ուկրաինայի նախագահի աշխատակազմը։ Էրդողանն իր հերթին նշել է, որ «Ղրիմյան» հարթակի ստեղծման առաջին իսկ օրերից Թուրքիան աջակցել և աջակցելու է հարթակի աշխատանքներին:

Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը շնորհավորել է Ուկրաինային անկախության 30-ամյակի առթիվ և շնորհակալություն հայտնել ուկրաինացի փրկարարների և հրշեջների` Թուրքիայում անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնակցության համար:

 

araratnews.am

Թալիբները զինյալներ են ուղարկում Փանջշիր նահանգը գրավելու համար

«Թալիբան» շարժումը հայտարարել է, որ պատրաստվում է գրավել Աֆղանստանի հյուսիս-արևելքում գտնվող Փանջշիր նահանգը: Այս շրջանը, որի բնակիչների ճնշող մեծամասնությունը էթնիկ տաջիկներ են, երկրի միակ տարածքն է, որը թալիբների վերահսկողության տակ չէ, գրում է ՏԱՍՍ-ը:

Սոցիալական ցանցերում «Թալիբանի» ներկայացուցիչները հայտնել են, որ զինյալներ են ուղարկել Փանջշիրի կիրճ, քանի որ «տեղական իշխանությունների ներկայացուցիչները հրաժարվել են այն խաղաղ ճանապարհով հանձնել»:

Փանջշիրում «Թալիբանի» դեմ դիմադրության շարժում սկսած առաջնորդ Ահմադ Մասուդն էլ հայտարարել է, որ պատրաստ է բանակցել ընդհանուր կառավարության ձևավորման շուրջ՝ առճակատումից խուսափելու համար: Միաժամանակ, նա հստակ հասկացրել է, որ իր վերահսկողության տակ գտնվող ուժերը կարող են զինված դիմադրություն ցուցաբերել թալիբներին:

Ավելի վաղ թալիբները մեծաթիվ ուժերով ճնշել էին դիմադրության մեկ այլ օջախ Բագլան շրջանում:

Ըստ աֆղանստանյան աղբյուրների՝ թալիբների ձեռքում է հայտնվել մեծ քանակությամբ զենք ու ռազմական տեխնիկա: Աֆղանստանի բանակը, բառացիորեն չդիմադրելով թալիբների հարձակմանը, նրանց է թողել տասնյակ թեթև զրահապատ մեքենաներ և բեռնատարներ և մեծ թվով սպառազինություն, բայց ամենաարժեքավորը մարտական ինքնաթիռներն են:

 

armenpress.am

Ռուսաստանը մշտապես բաց Է ԵՄ-ի հետ կառուցողական համագործակցության համար. Լավրով

Ռուսաստանը մշտապես բաց Է ԵՄ-ի հետ կառուցողական համագործակցության համար՝ իրավահավասարության, փոխադարձ հարգման եւ շահերը հաշվի առնելու սկզբունքներով, գնդակը գտնվում Է Բրյուսելի կողմում: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախարարի խոսքով՝ Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ վստահության վերականգման համար ժամանակ կպահանջվի, իսկ առաջին կառուցողական քայլը Բրյուսելի կողմից կարող Էր դառնալ Ռուսաստանի հետ առեւտրատնտեսական փոխգործակցությունը քաղաքականացնելու փորձերից հրաժարումը:

«Մեր կողմից մշտապես բաց ենք կառուցողական համագործակցության համար՝ իրավահավասարության, փոխանդարձ հարգման եւ շահերի հաշվառման սկզբունքներով:

«Գնդակը» ԵՄ-ի գործընկերների կողմում Է»,-ասել Է Լավրովը «Մադյար Նեմզետ» հունգարական թերթին տված հարցազրույցում: Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել Էր, որ ՌԴ-ն պատրաստ Է վերսկսել բոլոր շփումները Եվրամիության հետ: Հուլիսի կեսերին Եվրամիության երկրների ԱԳ նախարարները պաշտոնապես ձեւակերպել են եւս վեց ամսով, մինչեւ 2022 թվականի հունվարի 31-ը, Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների երկարացումը: Սկզբում այդ պատժամիջոցները Եվրամիության կողմից մեկ տարի ժամկետով սահմանվել Էին 2014 թվականի հուլիսի 31-ին: 2015 թվականի մարտին պատժամիջոցների գործողության ժամկետը շաղկապված Է եղել «Մինսկի համաձայնագրերի լրիվ կատարման հետ»:

Այդ պահից սկսած արդեն վեց տարի անընդմեջ սահմանափակումները երկարացվում են յուրաքանչյուր կես տարին մեկ: ԵՄ-ի երկրների պատժամիջոցները երկարացնելու վերաբերյալ որոշումից առաջ գնահատվում Է Մինսկի համաձայնագրերի կատարումը:

Արեւմուտքի հետ ՌԴ-ի հարաբերությունները վատացել են Ուկրաինայում պետական հեղաշրջումից հետո եւ Դոնբասում ստեղծված իրադրության ֆոնին: Մոսկվան, ի պատասխան Արեւմուտքի պատժամիջոցների, նմանօրինակ միջոցներ Է ձեռնարկել, ներմուծման փոխարինման ուղեգիծ Է վերցրել եւ քանիցս հայտարարել, որ իր հետ պատժամիջոցների լեզվով խոսելն անարդյունավետ Է: Ռուսաստանը նաեւ քանիցս հայտարարել Է, որ Ուկրաինայի հակամարտության կողմ եւ կարգավորման շուրջ Մինսկի համաձայնագրերի սուբյեկտ չԷ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Բայդենը բացատրել է, թե ինչու է որոշել զորքերը դուրս բերել Աֆղանստանից

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կարծում Է, թե ճիշտ որոշում Է ընդունել Աֆղանստանի վերաբերյալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իմ աշխատանքն Է՝ կարծիքներ ունենալ եւ հայտնել, որոնք ուրիշ ոչ ոք չի կարող կամ չի անի: Ես արել եմ դա, ես համոզված եմ, որ միանգամայն ճիշտ եմ՝ որոշում չկայացնելով այլեւս պատերազմ ուղարկել երիտասարդ տղամարդկանց ու կանանց»,-ասել Է նա՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը:

Այսպես Է Բայդենը պատասխանել հասարակական կարծիքի հարցումները մեկնաբանելու խնդրանքին, որոնց համաձայն ամերիկացիների մեծամասնությունը հավանություն չի տալիս այն բանին, թե ինչպես են զարգանում իրադարձություններն Աֆղանստանում: ԱՄՆ-ի նախագահը նշել Է, որ այդ հարցումներին ծանոթ չԷ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

yerevan-times.com

Աֆղանստանում իրավիճակն ուղիղ կապված է Ռուսաստանի անվտանգության հետ. Պուտին

Աֆղանստանում իրավիճակն ուղիղ կապված է Ռուսաստանի անվտանգության հետ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Միասնական Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է ՌԻԱ Նովոտսի-ն:

«Պատկերացրեք որեւէ երկիր մուտք են գործել փախստականներ… ովքե՞ր են այդ փախստականները՝ մենք չգիտենք: Նրանք կարող են հազարներ, անգամ հարյուր հազարներ լինել: Հնարավոր է լինել նաեւ միլիոններ: Իսկ մենք այդ մեր մերձավոր դաշնակիցների եւ հարեւանների հետ անգամ չունենք վիզային սահմանափակումներ: Իսկ սահմանը հազար կիլոմետր երկայնք ունի: Ցանկացած մեքենայով, անգամ ավանակով կարելի է հատել այն: Եւ ի՞նչ պետք է անենք դրա հետ»,-ասել է Պուտինը: