Մեկնաբանություն. ԱՄՆ-ի՝ «ռազմական գործողություններով ազգակերտման» շրջանի ավարտը
Երեքշաբթի օրընԱֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի վերջնական դուրսբերման առիթով ունեցած ելույթում, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս պատերազմահար երկրից դուրս գալը համարել է երկրների վերակառուցման համար իրականացվող առաքելության ավարտ, նշելով.«Աֆղանստանից դուրս գալը գոյություն ունեցող լավագույն տարբերակն էր ԱՄՆ-ի ամենաերկարատև պատերազմին և ռազմական ուժերի մասնակցությամբ այլ երկրների վերակառուցման հարցով Վաշինգտոնի տասնամյակներ տևան անտեղի ջանքերին վերջ տալու համար»:
Բայդենը հավելել է.«Աֆղանստանում անվերջ առաքելություն իրականացնելու համար այլևս պարզ ու հստակ նպատակ չունենք: Աֆնաստանում քսանամյա պատերազմից հետո, ես հրաժարվեցի ամերիկացի տղաների ու աղջիկների նոր սերունդ ուղարկել մասնակցելու մի պատերազմի, որ տարիներ առաջ պետք է ավարտված լիներ»:
Բայդենի հայտարարությունը շրջադարձային կետ է ԱՄՆ-ի արտաքին և անվտանգային քաղաքականության ոլորտներում:
20 ամյա օկուպացիայի շրջանում Աֆղանստանի վերակառուցման փորձն անհաջողէր: Անդրադառնալով Աֆղանստանում ԱՄՆ-ի պարտության Արևմուտքի համար կարևոր դասին, Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասն ասել է. «Մենք պետք է Աֆղանստանից սովորենք այն դասը, որ այդ երկրում ռազմական միջամտությունը հաջողություն չունեցավ»:
ԱՄՆ-ն հայտարարում է, որ միլիարդավոր դոլարներ է ծախսել Աֆղանստանի վերակառուցման համար, սակայն 2021թ. մարտ ամսին ԱՄՆ-ի կառավարության Աֆղանստանի վերակառուցման գլխավոր տեսուչի զեկույցի համաձայն, այս գումարի մեծ մասը վատնվել է անտեղի: Աֆղանստանում համատարած ֆինանսական և վարչական կոռուպցիան և բազմաթիվ անկարգությունները, ինչպես նաև ամերիկյան սխալ կառավարումը, հանգեցրին զգալի ֆինանսական ռեսուրսների կորստի, որոնք Վաշինգտոնը պնդում է, թե ծախսում է Աֆղանստանում պատերազմից ավերված երկրի վերականգնման համար: Սակայն այդ գումարներն արդյունավետ չեն պատերազմներից և համատարած ավերածություններից մեծապես տառապող ժողովրդի կյանքի բարելավման համար: Փաստորեն ԱՄՆ-ն պատասխանատու է Աֆղանստանում խառնաշփոթ առաջանալու, ավերածություների ու աղքատության համար: Մյուս կողմից, քաղաքական, հասարակական ու մշակութային բաժիններում, ազգակերտման, այսինքն՝ ազգային ընդհանուր ինքնություն և Աֆղանստանում քաղաքացիական ու ժողովրդավարական կառույցներ ստեղծելու հարցում նույնպես ԱՄՆ-ի ջանքերն ապարդյուն էին:
Աֆղանստանի վերակառուցման հարցում Բայդենի կողմից ԱՄՆ-ի պարտության մասին խոստովանությունը և այս հարցով ռազմական միջամտությամբ ԱՄՆ-ի կողմից գործադրվող ջանքերի շրջանի ավարտի մասին հայտարարությունը ցույց են տալիս, որ զգալիորեն նվազել է ԱՄՆ-ի ազգային ու համաշխարհային ուժը: Այլ խոսքով, այս երկրի անկման ընթացքը շարունակվում է: Մի երկրի, որ ժամանակին հայտարարում էր, թե աշխարհի գերհզոր կայսրությունն է: ԽՍՀՄ-ի փլուզումից ու սառը պատերազմի ավարտից հետո, ԱՄՆ-ն իրեն պատերազմի հաղթող և գերուժ էր համարում ու խոսում էր համաշխարհային նոր կարգի մասին: Այսուհանդերձ, բազում ցուցանիշներ խոսում են տնտեսական, քաղաքական ու ռազմական հարթություններում ԱՄՆ-ի անկման մասին: Այս ընթացքն ավելի ահագնացավ ու միջազգային մեկուսացման հանգեց Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում, ով գլխավորապես միակողմանի և միջազգային կառույցներին ու օրենքներին կատարյալ անուշադրության արտաքին քաղաքականություն էր վարում: Այժմ Աֆղանստանից ԱՄՆ-ի ուժերի ամոթալի դուրսբերմամբ, իրականում նրանց փախուստով և այս պատերազմահար երկրում ԱՄՆ-ի նպատակները անկատար մնալու հարցով ու նաև ռազմական միջամտությամբ ազգակերտման շրջանի ավարտի մասին Բայդենի խոստովանությամբ, վնասվել է որպես համաշխարհային ուժ՝ ԱՄՆ-ի դիմագիծը: Ֆրանսիացի գրող և վերլուծաբան Նիկոլաս Բավերեզը ասում է.«Քաբուլի անկումը ԱՄՆ-ի գերիշխանությունից հետո աշխարհի սկիզբն է: Աֆղանստանից խայտառակ հեռացումը ոչ միայն վարկաբեկել է Բայդենի կառավարությանը, այլև ոչնչացրել է միջազգային կարգի առաջին շարքեր ԱՄՆ-ի վերադարձի նախագիծը»: