Մեկնաբանություն-Պուտինը քննադատել է Արևմուտքի հակաիրանական անմարդկային պատժամիջոցների շարունակումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i149736-Մեկնաբանություն_Պուտինը_քննադատել_է_Արևմուտքի_հակաիրանական_անմարդկային_պատժամիջոցների_շարունակումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, քննադատելով Թեհրանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցները, ուրբաթ օրը հայտարարեկլ է, որ Իրանը օգնության կարիք ունի կորոնավիրուսի համաճարակի պատճառով, սակայն Արևմուտքը չի չեղարկում այդ երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2021 08:00 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Պուտինը քննադատել է Արևմուտքի հակաիրանական   անմարդկային պատժամիջոցների շարունակումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, քննադատելով Թեհրանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցները, ուրբաթ օրը հայտարարեկլ է, որ Իրանը օգնության կարիք ունի կորոնավիրուսի համաճարակի պատճառով, սակայն Արևմուտքը չի չեղարկում այդ երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

Նա հավելել է. «Ես չեմ ցանկանում զբաղվել Իրանի հետ կապված քաղաքական հարցերով, բայց այս երկիրը օգնության կարիք ունի, սակայն պատժամիջոցներիը չեն չեղարկվում և այդ հարցը նույնիսկ չի քննարկվում»:

Ռուսաստանի նախագահը բազմիցս քննադատել է Արևմուտքին Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցներ կիրառելու համար և ընդգծել, որ Մոսկվան շարունակելու է միջազգային մակարդոկավ աջակցել Թեհրանին: Այս իրավիճակը բացահայտում է Վաշինգտոնի և նրա դաշնակիցների անմարդկային բնույթը, որոնք   համագործակցում են Միացյալ Նահանգների հետ՝ հակաիրանական պատժամիջոցների շարունակման գործում: 

2018 թվականի մայիսին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ՀԳՀԾ-ից Միացյալ Նահանգների միակողմանի դուրս գալու մասին և առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակներում, որը պետք է  Թեհրանին ստիպեր ընդունել Վաշինգտոնի անօրինական պահանջները  Իրանի դեմ կիրառեց պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները: Թրամփի վարչակազմը միակողմանի պատժամիջոցները կիրառելիս ուշադրություն չդարձրեց   մարդասիրական նկատառումներին: Իսկ 2021 թվականի հունվարի կեսերին, Թրամփի հրաժարականից մի քանի օր առաջ, ԱՄՆ-ն պատժամիջոցների ցուցակում ներառեց Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակող խոշոր հետազոտական ​​ինստիտուտներից մեկի՝ «Բարաքաթ» -ի անունը: Մյուս կողմից, չնայած որոշ արտոնություններ տրամադրելու մասին ամերիկացիների պնդումներին, գործնականում, ԱՄՆ սպառնալիքների պատճառով, քիչ ընկերություններ կամ բանկեր կան, որ պատրաստակամություն են հայտնել այդ հարցում անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանին:

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից հետո, հաշվի առնելով ՀԳՀԾ վերադառնալու նրա խոստումն ակնկալվում էր, որ հումանիտար նկատառումներից ելնելով, հատկապես ՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի անհրաժեշտության պատճառով, նրա վարչակազմը կքննարկի Իրանի նկատմամբ որոշ պատժամիջոցների չեղարկման հարցը:  Սակայն, Բայդենի վարչակազմը շարունակեց պատժամիջոցների քաղաքականությունը: Պետդեպի Իրանի հարցերով հատուկ բանագնաց Ռոբերտ Մալին 2021 թվականի հունիսի վերջին տված հարցազրույցում ասել է, որ Վաշինգտոնը  նպատակ չունի չեղարկել հակաիրանական բոլոր պատժամիջոցները և չեղարկվելու են միայն այն պատժամիջոցները, որոնց չեղարկումն անհրաժեշտ է ՀԳՀԾ ԱՄՆ-ի վերադառնալու համար:

Հիմա ՌԴ նախագահը կրկին կոչ է արել չեղարկել սահմանափակումները: Սակայն, հաշվի առնելով վերջին 40 տարիներին Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի վարած թշնամական քաղաքականությունը, Վաշինգտոնը դժվար թե դրական արձագանքի Պուտինի խնդրանքին: