Մեկնաբանություն. Իրանը դարձավ ՇՀԿ-ի լիիրավ անդամ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i151012-Մեկնաբանություն._Իրանը_դարձավ_ՇՀԿ_ի_լիիրավ_անդամ
ՇՀԿ -ին Իրանի լիիրավ անդամակցության մասին համաձայնագիրը վերջին տարիներին այս կազմակերպության ընդունած ամենակարևոր փաստաթղթերից է: Ավելի վաղ Շանհայի կազմակերպությունը համաձայնել էր Հնդկաստանի և Պակիստանի լիարժեք և մշտական ​​անդամակցությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2021 08:12 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իրանը դարձավ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

ՇՀԿ -ին Իրանի լիիրավ անդամակցության մասին համաձայնագիրը վերջին տարիներին այս կազմակերպության ընդունած ամենակարևոր փաստաթղթերից է: Ավելի վաղ Շանհայի կազմակերպությունը համաձայնել էր Հնդկաստանի և Պակիստանի լիարժեք և մշտական ​​անդամակցությանը:

ՇՀԿ-ին անդամակցության կապակցությամբ Իրանի նկատմամբ  կազմակերպության ղեկավարների ջերմ ընդունելությունն ու շնորհավորանքները վկայում են երկրի այս երկրի արտոնյալ  և  տարածաշրջանային ու միջազգային դիրի մասին, ինչն անկասկած կնպաստի  կազմակերպության դիրքերի ամրապնդմանը: Ավելի վաղ, Իրանը ՇՀԿ հանդիպումներին մասնակցում էր դիտորդի կարգավիճակում: Սակայն Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում Շանհայի համագործակցության կազմակերպության 21 -րդ գագաթնաժողովի ավարտին, հաստատվեց  Իրանը լիիրավ և մշտական անդամակցությունը կազմակերպությանը: Այսպիսով, անդամ երկրների թիվը ահսավ իննի:  լիարժեք և մշտական ​​անդամակցությանը, ինչի արդյուքնում, անդամ երկրների թիվը ահսավ իննի, իսկ կազմակերպության աշխարհագրությունն ընդլայնվեց:

Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) ի սկզբանե ստեղծվել է անվտանգության  հետ կապված խնդիրները լուծելու և մարտահրավերները հաղթահարելու նպատակով: Այդ մարտահրավերների թվում էին ՆԱՏՕ-ի մոտենալը ՇՀԿ անդամ երկրների սահմաններին, ինչպես նաև  Արևմուտքի հետ Չինաստանի և Ռուսաստանի տարածաշրջանային ու միջազգային մրցակցության աճը: Ավելի ուշ, կազմակերպության օրակարգում ներառվեց նաև տնտեսական համագործակցությունը:

Այնուամենայնիվ, Շանհայի համագործակցության կազմակերպության ամենակարևոր առաքելությունն ու նպատակը իր անդամների անվտանգության ապահովումն է, սակայն մինչ այժմ, կամզակերպությունը չի ձեռնարկել որևէ ռազմական գործողությու՝ն կանխելու Արևմուտքի կողմից ստեղծված զգայուն իրավիճակները: Սակայն արևմուտքում ոմանք կարծում են, որ ՇՀԿ-ն կարող է վերածխվել ՆԱՏՕ-ի նման ռազմական կառույցի:

Հաշվի առնելով անվտանգության խնդիրները և տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված ՇՀԿ անդամների համագործակցության անհրաժեշտությունը, 21 -րդ գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում Աֆղանստանի զարգացումներն էին:

Գագաթնաժողովի շրջանակներում, անդամ երկրների ղեկավարները քննարկեցին Աֆղանստանում տնտեսական խնդիրների լուծման և այդ երկրի անկախության ու անվտանգության ամրապնդմանը զուգահեռ, շինարարական նախագծերի իրականացումը, ինչը կարող է նպաստել տարածաշրջանային համագործակցությունների և հարևանների հետ Աֆղանստանի համագործակցության ամրապնդմանը:  

Կազմակերպությունը մտահոգված է ԱՄՆ -ի միջամտության պատճառով Աֆղանստանում շարունակվող քաղաքական և անվտանգության քաոսի անվտանգության և ռազմական հետևանքների պատճառով Կենտրոնական Ասիայում:

Միջազգային հանրության կողմից Աֆղանստանում թալիբների իշխանությունը  չճանաչելու պատճառով, խմբավորումը չի մասնակցի  երկուշաբթի օրը  կայացած հանդիպմանը:

Եվ չնայած Աֆղանստանը Շանհայի համագործակցության կազմակերպության դիտորդ անդամ է, սակայն ստեղծված  իրավիճակը և այդ երկրում ՇՀԿ-ի դերը կարևոր խնդիրներ են:

Նախ ՝ թալիբները, կատարելով համապարփակ կառավարություն ձևավորելու և աֆղան ժողովրդի քաղաքացիական իրավունքներն ապահովելու պարտավորությունները, ճանապարհ կբացեն տարածաշրջանային և միջազգային շրջանակների հետ համագործակցության համար:

Երկրորդ ՝ Շանհայի կազմակերպության անդամ  ազդեցիկ երկրները չպետք է փորձեն օգտագործել այս կազմակերպությունը որպես մեկնարկային կետ՝ Աֆղանստանում իրենց ազդեցությունն ամրապնդելու նպատակով:

Երրորդ՝ վերջին տարիներին այս երկրին հասցված  լուրջ վնասներից մեկի պատճառն Աֆղանստանում միջազգային մրցակցությունն է և միջնորդավորված պատերազմների հրահրումը:

Հետևաբար, Աֆղանստանի բնակչությունն ակնկալում է, որ տարածաշրջանային կազմակերպությունները, ներառյալ ՇՀԿ-ն, օգնեն հաստատել խաղաղություն, կայունություն, անվտանգություն և լուծել Աֆղանստանի տնտեսական և սոցիալական խնդիրները `հանուն երկրի հանրային շահերի: