Մեկնաբանություն. Իրանը զգուշացնում է հյուսիսային Իրաքի ահաբեկչական խմբավորումներին և նրանց կողմնակիցներին
Վերջին տարիներին, ԱՄՆ -ի և Սիոնիստական ռեժիմի աջակցությամբ ահաբեկչական խմբերը փորձել են ահաբեկչական գործողությունների միջոցով ճնշում գործադրել Իրանի անվտանգության ոլորտի վրա՝ ապակայունացնելով սահմանամերձ շրջանները:
Թեև այդ գործողությունները միշտ արժանացել են կոշտ պատասխանի: Եվ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ Մոհամմադ Բաղերիի կիրակի օրվա հայտարարությունը լուրջ նախազգուշացում է ահաբեկչական խմբավորումներին ու նրանց աջակիցներին:
Անդրադառնալով Իրաքի հյուսիսում ահաբեկչական խմբավորումների գործունեությանը ՝ Բաղերին հայտարարել է. «Հյուսիսային Իրաքում իրավիճակի նկատմամբ այդ երկրի կառավարության ուշադրության պակասը և ամերիկացիների ներկայությունը, նպաստել է հյուսիսային Իրաքում զինված հակահեղափոխական խմբերի ակտիվ ներկայությանը»:
ԱՄՆ -ի ռազմական օկուպացիայից հետո Իրաքը դարձավ հարմար վայր ահաբեկչական խմբերի համար, իսկ Վաշինգտոնն այդ իրավիճակը բազմիցս օգտագործել է Իրանի անվտանգությանը սպառնալու համար:
Երկրորդ խնդիրը երկրի անվտանգությանը սպառնացող և սահմանները խախտող ահաբեկիչների գործողություններին դիմակայելու օրինական իրավունքն է:
Գեներալ Բաղերին նշել է, որ ամերիկյանի «Հարիր» հենակետն Իրանի դեմ սադրանքների կենտրոններից է: Նա հավելել է. «Մենք չենք հանդուրժի այս բազայի առկայությունը մեր սահմանների երկայնքով և հակահեղափոխական թեմաներով հանդիպումների անցկացումն այնտեղ: Նրանք պետք է հավաքեն իրենց իրերը: Այս գործընթացը նոր է սկսվել և շարունակվելու է ամենայն լրջությամբ: Եվ տարածաշրջանում կայուն անվտանգություն և հանգստություն ապահովելու համար պետք է իրականացբեն դիվանագհիտական ու ռազմական մի շարք գործընթացներ»:
Անկասկած, Իրանն այս հարցում գործելու կտրուկ և վճռական: 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մոտակայքում ԱՄՆ կառավարության հրամանով իրականացված ավիահարձակման արդյունքում ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիի, և Իրաքի Հաշդ ալ-Շաբի խմբավորման փոխհրամանատար Աբու Մեհդի ալ- Մոհանդեսի սպանությունից հետո, Պահապանների կորպուսը պատասխանեց այդ հանցագործությանը: ԻՀՊԿ-ն իրանական բալիստիկ հրթիռներով թիրախավորեց ամերիկյան Այն ալ Ասադի ռազմաբազան, որն ԱՄՆ-ի ամենամեծ և ամենակարևոր ռազմակայանն է Իրաքում: հարձակման արդյունքում ոչնչացվեց բազայի մի մեծ մասը, որը ծառայում էր որպես Իրանի դեմ ահաբեկչական գործողությունների կենտրոն:
ԱՄՆ-ն ավելացրել է իր ռազմական ներկայությունը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում կայունություն և անվտանգություն ապահովելու պատրվակով, բայց ամերիկյան ռազմական ներկայության աճին զուգահեռ, տարածաշրջանում աճել է նաև անապահովությունը և ավելացել են ահաբեկչական գործողությունները: Իրաքի օկուպացիայից հետո ԱՄՆ-ը 14 ռազմակայան հիմնեց Բաղդադ, ալ-Անբար, Դոհուկ, Էրբիլ, Քերկուկ, Նեյնավա և Սալահեդդին նահանգներում: Միևնույն ժամանակ, Իրաքի տարբեր շրջաններում գործում են նաև ամերիկյան մի շարք գաղտնի ուսումնական բազաներ:
Ակնհայտ է, որ համաձայն միջազգային հարաբերությունների սկզբունքների, այս հարցում պատասխանատվություն են կրում ինչպես Իրաքի կառավարությունը, այնպես էլ Իրաքի հյուսիսային տարածաշրջանի ղեկավարությունը, և նրանք պետք է պատասխանատվություն ստանձնեն՝ չեզոքացնել Իրաքի հյուսիսում գործող հակաիրանական ահաբեկչական խմբավորումներին: