Մեկնաբանություն. Իրանը քննադատել է ՄԱԳԱՏԷ-ին
Իրանը մշտապես ամենաբարձր մակարդակով համագործակցել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ և որպես անդամ երկիր ակնկալում է, որ ՄԱԳԱՏԷ-ն ևս ձեռնպահ կմնա քաղաքականացված քայլերից և կպահպանի իր անկախությունը, անաչառությունը և պրոֆեսիոնալիզմը:
Իրանի փոխնախագահ և Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին, ով այցելել է Վիեննա՝ ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր կոնֆերանսի 65-րդ նստաշրջանին մասնակցելու նապտակով, երկուշաբթի՝ նստաշրջանի գործունեության առաջին օրն ասել է.«Եկել է ժամանակը, որ Միացյալ Նահանգները ուղղի իր սխալ քաղաքականությունը և արդյունավետ ու գործնական կերպով չեղյալ հայտարարի բոլոր պատժամիջոցները»:
Նշելով, որ Իրանը, որպես միջուկային զենքից զերծ գոտու ստեղծման նախաձեռնող, իր լուրջ մտահոգությունն է հայտնել Սիոնիստական ռեժիմի գաղտնի ռազմական միջուկային ծրագրի վերաբերյալ, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է.«Չնայած 1995 թվականին NPT- ի վերանայման մասին կայացած համաժողովում բանաձևի ընդունմանը, և 2009 և 2010 թվականներին նրա հետագա ծրագրերին, Սիոնիստական ռեժիմն իր միջուկային գործունեությունն ու օբյեկտները դեռ չի ներառել գործակալության համապարփակ երաշխիքների համաձայնագրում»:
Իրանի կողմից այս հարցերի առաջ քաշվելը և ՄԱԳԱՏԷ-ին ուղղված քննադատությունը ցույց են տալիս, որ վերահսկողական աշխատանքներում և գործակալության տեսուչների զեկույցների ներկայացման հարցում այդ կառույցի գործունեության մեջ կան անորոշություններ: Կառույցի երկակի մոտեցումը պատճառ է դարձել, որ որոշ անդամներ գաղտնի գործունեություն ծավալեն և անհիմն հայտարարություններ անեն միջուկային հարցում քաղաքական նպատակներ հետապնդելու համար, ինչի վկայությունն է Արաբիայի էներգետիկայի նախարար Աբդոլազիզ Բին Սալմանի հայտարարությունը:
Վիեննայի նիստում Բեն Սալմանը մտացածին հայտարարություններ անելով և առանց անդրադառնալու Իսրայելի ատոմային զենքերին ու Արաբիայի չվերահսկվող միջուկային գործունեությանը, պնդեց ,որ Իրանը սպառնալիք է զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխելու համար:
Արաբիան այն դեպքում է նման մեղադրանք հնչեցրել Իրանի դեմ, երբ «Ալ-Խալիջ Ալ- Ջադիդ» թերթը վերջերս գրել էր,որ Արաբիան տարիներ է ինչ մտածում է միջուկային զենք ձեռք բերելու մասին:
«Բլումբերգ» լրատվական գործակալությունը 2020 թվականի հունիսի 20-ին գրել էր.«Ռիադը դեռ չի ընդունել սպառազինություն արտադրելու հարցում ատոմային էներգիայի չօգտագործումն ապահովելու միջազգային օրինաչափությունները»:
Միջազգային կազմակերպություններում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին վերջերս Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը կոչ է արել պարզաբանումներ անել այդ երկրի միջուկային գաղտնի ծրագրի վերաբերյալ և արդյունքը զեկուցել գործակալության անդամներին, սակայն, դեռևս ոչ զեկույց չի հրապարակվել այդ կապակցությամբ:
ՄԱԳԱՏԷ-ին ուղղված մյուս քննադատությունը՝ քաղաքական ճնշումներից ազդվելն է: Դա միանգամայն ակնհայտ էր Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի Իրանի վերաբերյալ երեկ ներկայացրած զեկույցում:
Այն պայմաններում երբ ՀԳՀԾ-ի բանակցություններն ԱՄՆ-ի խափանարարությունների պատճառով չեն ավարտվել, նման մոտեցումը ցույց է տալիս, որ ՄԱԳԱՏԷ-ն նպատակ ունի փոխել հարցի բնույթը:
Իրանի Իսլամական Հանրապետությունն այս տարիների ընթացքում ՀԳՀԾ-ի իրագործման հարցում բարյացակամություն է ցուցաբերել և ռազմավարական համբերատարությամբ ավելի քան երկու տարի սպասել է ՀԳՀԾ-ն ստորագրած երկրները փոխեն իրենց վերաբերմունքը, սակայն ԱՄՆ-ն շարունակեց պատժամիջոցներ կիրառելու իր սխալ քաղաքականությունը և խախտելով ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձևը դուրս եկավ ՀԳՀԾ-ից: ՄԱԳԱՏԷ-ն ևս քայլ պահելով Վաշինգտոնի հետ , զերծ չմնաց քաղաքական կողմնորոշումից՝ հարված հասցնելով այդ միջազգային կառույցի հեղինակությանը:
ՄԱԳԱՏԷ-ի գործունեության դեմ ուղղված Իրանի Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի քննադատությունը հիմնված է այս փաստերի հիման վրա և միևնույն ժամանակ հիշեցնում է, որ իր միջուկային պարտավորություններին հավատարիմ երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռական է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության շրջանակում հետևել իր խաղաղնպատակ միջուկային գործունեությանը: