Մեկնաբանություն. Սիոնիստական ռեժիմը լարվածություն է հարուցում տարածաշրջանում
Մինչ Ադրբեջանի Հանրապետությունը բանակցություններ է վարում Հայաստանի պաշտոնյաների հետ, Բաքվի կառավարությանը հարող քաղաքագետներն ակտիվ գործունեություն են ծավալել՝ Իրանի դեմ ատելություն տարածելու նպատակով:
Բաքվի լրատվամիջոցների հակաիրանական քարոզչությունը ցույց է տալիս, որ հարևան երկրների նկատմամբ Ադրբեջանի մուսուլման ժողովրդի և Իլհամ Ալիևի կառավարության միջև մոտեցումների մեծ տարբերություն կա: Այս կապակցությամբ մի խումբ ազերի քաղաքագետներ համոզված են, որ Ադրբեջանի ներքին գործերին օտարերկրյա կառավարությունների դերակատարությունն ու ազդեցությունը շատ լուրջ է:
Ադրբեջանի կրոնական համայնքի առաջնորդ Հաջ Իլղար Էբրահիմօղլուն «Մուսավաթ Թի Վի» ինտերնետային կայքին տված հարցազրույցում ասել է.«Ադրբեջանի ժողովուրդը պահպանել է իսլամը կոմունիզմի աթեիստական իշխանության յոթանասուն տարիների ընթացքում, և ոչ մի ուժ չի կարողացել իսլամը խլել այս երկրի ժողովրդից»:
Ադրբեջանի կրոնական համայնքի առաջնորդն ասել է.«Իսրայելի ռասիստական ռեժիմը Իրանի դեմ սպառնալիքներն իրագործելու կարողություն չունի»:
2021 թվականի սեպտեմբերի 27-ին, հայկական ուժերի դեմ ռազմական հարձակման առաջին տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում Իլհամ Ալիևն Իրանին ներկայացրել էր որպես Ադրբեջանի նոր թշնամի:
Կասկած չկա, որ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները Բաքվում սիոնիստ դիվանագետներից ու տարածաշրջանում որոշ քաղաքական գործիչներից խաբվելու հետևանք են և ոչ մի երկատատև արդյունք չեն կարող ունենալ այդ երկրի համար:
Իսրայելի ռասիստական ռեժիմը Արաքսի հյուսիսային հատվածում ակտիվ է և թվում է, որ Իրանի կառավարության ու ժողովրդի դեմ ատելություն տարածելով, փորձում է իր շահերն ապահովել այս տարածաշրջանում:
Իլհամ Ալիևի կառավարությանը ծառայող լրատվամիջոցները համադրված քայլերով փորձում են Թուրքիային, Պակիստանին և Սիոնիստական ռեժիմին ներկայացնել որպես Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի մուսուլման ժողովրդի իրական դաշնակիցներ:
Ազերի պաշտոնյաները, անվտանգության ուժերն ու իրավապահ մարմիններն Ադրբեջանի ժողովրդին ստիպել են Բաքվի «դաշնակիցների» դրոշը ծածանելով, ատելություն տարածել Իրանի դեմ: Մինչդեռ Իրանն ինչպես ղարաբաղյան առաջին, այդպես էլ երկրորդ պատերազմի ընթացքում պաշտպանել է Ադրբեջանի ժողովրդի արդար դիրքորոշումը:
Թվում է, թե Արաքսի հյուսիսային հատվածում Ադրբեջանին ուղղված Իրանի օգնության մասին խոսելը արգելված է, և նույնիսկ Ադրբեջանի նախագահն է վերջերս փոխել իր հայտարարություններն ի վնաս երկու երկրների հարաբերությունների:
Թեհրան-Բաքու հարաբերությունների ընդլայնման թշնամիները փորձում են Իրանի դեմ թշնամանք տածելուց բացի, Արաքսի հյուսիսային հատվածում ճնշել շիաներին: Մինչդեռ Ադրբեջանի մուսուլման ժողովուրդը շարունակում է դեմ լինել Իլհամ Ալիևի կառավարության քաղաքականությանը և փորձում է կանխել այդ կառավարության օգնությամբ Իսրայելի ռասիստական ռեժիմի ներկայությունն Ադրբեջանի տարածքում: Մոտեցումների այս տարբերությունները ցույց են տալիս, որ մեծ տարածություն կա ժողովրդի պահանջների և Իլհամ Ալիևի կառավարության հրամանների կատարման միջև: Փաստորեն, Ադրբեջանի կրոնական համայնքի ղեկավարի վերջին հայտարարությունները վկայում են այս մուսուլմանական երկրի կառավարության և ժողովրդի միջև եղած անջրպետի մասին: