Մեկնաբանություն. Սիոնիստական ռեժիմը լարվածություն է հարուցում տարածաշրջանում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i152032-Մեկնաբանություն._Սիոնիստական_ռեժիմը_լարվածություն_է_հարուցում_տարածաշրջանում
Մինչ Ադրբեջանի Հանրապետությունը բանակցություններ է վարում Հայաստանի պաշտոնյաների հետ, Բաքվի կառավարությանը հարող քաղաքագետներն ակտիվ գործունեություն են ծավալել՝ Իրանի դեմ ատելություն տարածելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2021 14:31 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Սիոնիստական ռեժիմը լարվածություն է հարուցում տարածաշրջանում

Մինչ Ադրբեջանի Հանրապետությունը բանակցություններ է վարում Հայաստանի պաշտոնյաների հետ, Բաքվի կառավարությանը հարող քաղաքագետներն ակտիվ գործունեություն են ծավալել՝ Իրանի դեմ ատելություն տարածելու նպատակով:

 Բաքվի լրատվամիջոցների հակաիրանական քարոզչությունը ցույց է տալիս, որ հարևան երկրների նկատմամբ Ադրբեջանի մուսուլման ժողովրդի  և Իլհամ Ալիևի կառավարության միջև մոտեցումների մեծ տարբերություն կա: Այս կապակցությամբ մի խումբ ազերի քաղաքագետներ համոզված են, որ Ադրբեջանի ներքին գործերին օտարերկրյա կառավարությունների դերակատարությունն ու ազդեցությունը շատ լուրջ է:

Ադրբեջանի կրոնական համայնքի առաջնորդ Հաջ Իլղար Էբրահիմօղլուն «Մուսավաթ Թի Վի» ինտերնետային կայքին տված հարցազրույցում ասել է.«Ադրբեջանի ժողովուրդը պահպանել է իսլամը կոմունիզմի աթեիստական ​​իշխանության յոթանասուն տարիների ընթացքում, և ոչ մի ուժ չի կարողացել իսլամը խլել այս երկրի ժողովրդից»:

Ադրբեջանի կրոնական համայնքի առաջնորդն ասել է.«Իսրայելի ռասիստական  ռեժիմը Իրանի դեմ սպառնալիքներն իրագործելու կարողություն չունի»:

2021 թվականի սեպտեմբերի 27-ին, հայկական ուժերի դեմ ռազմական հարձակման առաջին տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում Իլհամ Ալիևն Իրանին ներկայացրել էր որպես Ադրբեջանի նոր թշնամի: 

Կասկած չկա, որ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները  Բաքվում սիոնիստ դիվանագետներից ու տարածաշրջանում որոշ քաղաքական գործիչներից խաբվելու հետևանք են և ոչ մի երկատատև արդյունք չեն կարող ունենալ  այդ երկրի համար: 

Իսրայելի ռասիստական ռեժիմը Արաքսի հյուսիսային հատվածում ակտիվ է և թվում է, որ Իրանի կառավարության ու ժողովրդի դեմ ատելություն տարածելով, փորձում է իր շահերն ապահովել այս տարածաշրջանում: 

Իլհամ Ալիևի կառավարությանը ծառայող լրատվամիջոցները համադրված քայլերով փորձում են Թուրքիային, Պակիստանին և Սիոնիստական ռեժիմին ներկայացնել որպես Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի  մուսուլման ժողովրդի իրական դաշնակիցներ:

Ազերի պաշտոնյաները, անվտանգության ուժերն ու իրավապահ մարմիններն Ադրբեջանի   ժողովրդին ստիպել են  Բաքվի «դաշնակիցների» դրոշը ծածանելով, ատելություն տարածել Իրանի դեմ: Մինչդեռ Իրանն ինչպես ղարաբաղյան  առաջին, այդպես էլ երկրորդ պատերազմի ընթացքում պաշտպանել է Ադրբեջանի ժողովրդի արդար դիրքորոշումը: 

Թվում է, թե Արաքսի հյուսիսային հատվածում Ադրբեջանին ուղղված Իրանի օգնության մասին խոսելը արգելված է, և նույնիսկ Ադրբեջանի նախագահն է վերջերս  փոխել իր հայտարարություններն ի վնաս երկու երկրների հարաբերությունների:

Թեհրան-Բաքու հարաբերությունների ընդլայնման թշնամիները փորձում են Իրանի դեմ թշնամանք տածելուց բացի, Արաքսի հյուսիսային հատվածում ճնշել շիաներին: Մինչդեռ Ադրբեջանի մուսուլման ժողովուրդը շարունակում է դեմ լինել Իլհամ Ալիևի կառավարության քաղաքականությանը և փորձում է կանխել այդ  կառավարության օգնությամբ  Իսրայելի ռասիստական ​​ռեժիմի ներկայությունն Ադրբեջանի տարածքում: Մոտեցումների այս տարբերությունները ցույց են տալիս, որ մեծ տարածություն կա ժողովրդի պահանջների և Իլհամ Ալիևի կառավարության հրամանների կատարման միջև: Փաստորեն, Ադրբեջանի  կրոնական համայնքի ղեկավարի  վերջին հայտարարությունները վկայում են այս մուսուլմանական երկրի կառավարության և ժողովրդի միջև  եղած անջրպետի մասին: