Իրանի ԱԳ նախարար. Մենք մեր ժամանակը չենք վատնելու բանակցությունների վրա
Իրանը կվերադառնա Վիեննայի բանակցություններին, երբ Արևմուտքը բարի կամք դրսևորի և իրագործի ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունները:
Ուրբաթ օրը, Բեյրութ կատարած այցի ավարտին կայացած մամուլի ասուլիսում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը հայտարարել է. «Շատ կարևոր է, որ միջուկային բանակցություններում Իրանի ժողովրդի շահերն ու իրավունքները լիովին ապահովվեն»:
Նշելով, որ Իրանը վերադառնալու է Վիեննայի բանակցություններին, Աբդոլլահյանը հավելել է.. «Մենք մեր ժամանակը չենք վատնելու բանակցությունների վրա: Մեզ համար կարևոր է ազդանշաններ ստանալ մյուս կողմից, այդ թվում ՝ Միացյալ Նահանգներից, որ ամերիկացիները մտադիր են վերադառնալ իրենց ստանձնած պարտավորությունների լիարժեք գործադրմանը»:
2018թ. Դոնալդ Թրամփի հրամանով, ԱՄՆ-ն միակողմանիորեն դուսր եկավ ՀԳՀԾ-ից, սակայն Բայդենի ընտրությունից հետո, Սպիտակ տունը հայտարարեց, որ Վաշինգտոնը պատրաստ է վերադառնալ միջուկային գործարք: Սակայն այդ պատարստակամությունը դրսևորվեց միայն հայտարարություններով և այդ ուղղությամբ որևէ գործնական քայլ չարվեց:
Ամիր Աբդուլլահյանն այդ կապակցությամբ նշել է. «Մենք չափանիշ ենք ընդունում ամերիկացիների վարքագիծը, և եթե նրանք լիարժեք գործադրեն իրենց պարտավորությունները, մենք կարող ենք լավատես լինել Վիեննայի բանակցությունների վերաբերյալ»:
Բանակցություններին Իրանի վերադարձը հիմնված է անցյալի փորձի վրա: ՀԳՀԾ-ի վերաբերյալ իրականությունն այն է, որ Իրանը իր պարտավորությունները, սակայն Եվրոեռյակն ու ԱՄՆ -ն՝ ոչ:
ըստ պայմանավորվածության երկու կողմերը պետք է կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները: Սակայն ներկայումս համաձայնության արևմտյան կողմերը հոգեբանական պատերազմ են վարում ՝ պնդելով, որ եթե Իրանը չվերադառնա բանակցությունների սեղանին, ապա հնարավորությունը կկորի: Եվ դա այն դեպքում, որ վերջբնական որոշումը պետք է կայացնի ԱՄՆ-ն:
Հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ավելի վաղ ասել էր. «Իրանը կվերադառնա իր ստանձնած պարտավորություններին, երբ Միացյալ Նահանգները գործնականում, այլ ոչ թե բառերով կամ թղթի վրա չեղարկի բոլոր պատժամիջոցները, և դա հաստատվի Թեհրանի կողմից»:
Թրամփը Իրանի նկատմամբ սահմանել է ավելի քան 800 միակողմանի և անօրինական պատժամիջոցներ, իսկ Բայդենը շարունակվում է այդ քաղաքականությունը: Ուստի Իրանի համար կարևոր է պատժամիջոցների լիարժեք չեղարկումը: ԱՄՆ -ի կողմից պատժամիջոցները գործնականում չեղարկելու դեպքում, Իրանը կվերադառնա ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների լիարժեք իրագործմանը:
Ռուսաստան կատարած իր վերջին այցի ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարեց, որ եթե բանակցությունները պետք է անցնեն ութ տարվա ճանապարհը և ձևական բնույթ կրեն, Իրանը կկայացնի համապատասխան որոշում:
Վիեննայում բանակցությունների վերսկսման վերաբերյալ Իրանի արտգործնախարարի հայտարարությունը կարևոր է երկու տեսանկյունից: Նախ՝ ներկա իրավիճակում, բազմաթիվ կասկածներ կան ՀԳՀԾ վերադառնալու ԱՄՆ -ի վճռականության վերաբերյալ: Երկրորդ խնդիրը բանակցություններում Իրանի նպատակը ՀԳՀԾ-ի վերածնունդն է: Եվ ապարատը համոզված է, որ բանակցությունների հստակ և նպատակային սկիզբն ավելի լավ է, քան անորոշ սկիզբը:Այս դիրքորոշումները վկայում են, որ ՀԳՀԾ-ի վերաբերյալ Թեհրանի ռազմավարությունը լիովին թափանցիկ է, և որ Իրանի վերադարձը միջուկային գործարք, կախված է մյուս կողմերի կամքից: