Կորոնավիրուսի պանդեմիան մեղմանալով մասամբ աշխուժացել է համայնքային կյանքը
Հոկտեմբեր 12, 2021 11:41 Asia/Tehran
Երեկ երեկոյան Թեհրանի Նայիրի տարրական տղայոց դպրոցում պաշտոնապես բացումը կատարվեց ֆուտբոլի արհեստական մարգագետնի,շնորհիվ Թ.Հ.Թ.Թեմական խորհրդի,Կրթական խորհրդի և բարերարների նյութական ու աշխատանքային ջանքերի։
Այսօր առավոտյան Թեհրանում, Մշակութային ժառանգության,ձեռարվեստի ու զբոսաշրջության նախարարության և Թ.Հ.Թ.Թեմական խորհրդի ենթակա Արտակ Մանուկյան թանգարանի համագործակցությամբ,նախարարության գիտահետազոտական կենտրոնում բացումը կատարվեց հայ արծաթագործ արհեստավորների ցուցահանդեսի ,որը տևելու է մինչև հոկտեմբերի 26-ը։