Մեկնաբանություն- Չինաստանը սպառնում է Բայդենին
Չինաստանի կառավարությունn ի պատասխան Թայվանի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը, վերջինիս կոչ է արել զգուշանալ և ընդգծել է, որ Պեկինը փոխզիջումների չի գնա իր կենսական շահերի հարցում, ինչպիսիք են ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջերս հայտարարեց, որ ամերիկյան բանակը պատրաստ է պաշտպանել Թայվանը, չինական ռազմական հարձակման դեպքում:
ՄԱԿ -ում Չինաստանի ներկայացուցիչը զգուշացրել է նաև Վաշինգտոնի վարչակազմին՝ Թայվանի կղզին պատերազմի անդունդ չքաշելուց: Չինաստանը Թայվանը համարում է իր տարածքի անբաժանելի մասը և մտադիր է Թայվանը, ինչպես և Հոնկոնգը և Մակաոն, միացնել իր հայրենիքին՝ հիմնվելով երկու պետության քաղաքականության վրա:
Սակայն Միացյալ Նահանգները, անհանգստացած է Չինաստանի կողմից իր համաշխարհային հեգեմոն ուժը վտանգի ենթարկելու համար, և ուժեղացնում է իր ճնշումը այդ երկրի վրա՝ ավելացնելով ռազմական համագործակցությունը Թայվան կղզու հետ և ամրապնդելով Չինաստանի դեմ իր ուժի ցուցադրումը: Միացյալ Նահանգները չեն կարող թերագնահատել միջազգային հարցերում Պեկինի հետ համագործակցությունը: ԱՄՆ -ում քաղաքական փորձագետ Ֆրեդերիկ Քեմփը կարծում է. «ԱՄՆ -ի հարաբերությունները Չինաստանի հետ, հաշվի առնելով դրանց բազմաչափ բնույթը, ազդում են համաշխարհային հարաբերությունների բոլոր ասպեկտների վրա ինչպես այժմ, այնպես էլ մոտ ապագայում: Ուստի այն պատմականորեն եզակի նշանակություն ունի»:
Ջո Բայդենը նախազգուշացնում է Թայվանի վրա Չինաստանի ռազմական հարձակման մասին, մինչդեռ Միացյալ Նահանգները հակվածություն չունի Չինաստանի հետ ռազմական առճակատման գնալու: Միջազգային հանրությունը չի մոռացել Չինաստանի կողմից ամերիկյան զինուժի նվաստացումը, որը չինական հողի վրա վայրէջք կատարելուց հետո ապամոնտաժեց ամերիկյան կործանիչը և այն հանձնեց ամերիկյան բանակին:
ԱՄՆ-ն տեղյակ է, թե որքան է Չինաստանը կարևորում Թայվանը և գիտի, որ Թայվանը, որքան էլ արժեքավոր լինի Միացյալ Նահանգների և Արևմուտքի համար, չի կարող լինել Չինաստանի հետ ԱՄՆ-ի՝ լայնածավալ ռազմական գնալու գինը: Ռազմական առճակատման մեջ կներգրավվեն նաև ԱՄՆ դաշնակիցները, ներառյալ՝ Ճապոնիան և Հարավային Կորեան:
Միջազգային հարցերի փորձագետ Մայքլ Շումանը կարծում է. «Եթե Չինաստանը հաջողությամբ կարողանա տնտեսությունը դարձնել ավելի արդյունավետ և դինամիկ, ապա ռիսկն ավելի իրատեսական է Վաշինգտոնի համար: Այս պայմանները կարող են հետագայում նպաստել Թայվանի նկատմամբ Չինաստանի ագրեսիվ քաղաքականությանը :
Չինաստանը գործնականում ցույց տվեց, որ եթե որոշ հարցերի շուրջ համաձայնության գա ԱՄՆ -ի հետ, օրինակ՝ տնտեսական մրցակցության շուրջ, դա բխում է իր հայրենիքի շահերից, որի մաս է կազմում Թայվանը: Այդ պատճառով, Թայվանի անկախության կողմնակից կառավարությունը շատ զգուշավոր է կղզին անկախ հռչակելու հարցում և մինչ այժմ չի ենթառկվել ԱՄՆ-ի կառավարության պաշտպանողական քաղաքականության ազդեցությանը :