Մեկնաբանություն- Բայդենի առջև ծառացած մարտահրավերները՝ ընտրություններից մեկ տարի անց
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i155252-Մեկնաբանություն_Բայդենի_առջև_ծառացած_մարտահրավերները_ընտրություններից_մեկ_տարի_անց
Նախագահական ընտրություններում հաղթելուց մեկ տարի և ԱՄՆ-ի իշխանության ղեկը ստանձնելուց 10 ամիս անց, Ջո Բայդենը կանգնած է մի շարք մարտահրավերների առաջ: Վերջին սոցհարցումները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի գործող նախագահից հանրության գոհունակությունը 45 տոկոսից էլ քիչ է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2021 14:32 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Բայդենի առջև ծառացած մարտահրավերները՝ ընտրություններից մեկ տարի անց

Նախագահական ընտրություններում հաղթելուց մեկ տարի և ԱՄՆ-ի իշխանության ղեկը ստանձնելուց 10 ամիս անց, Ջո Բայդենը կանգնած է մի շարք մարտահրավերների առաջ: Վերջին սոցհարցումները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի գործող նախագահից հանրության գոհունակությունը 45 տոկոսից էլ քիչ է:

Տնտեսական ոլորտում գնաճը և գնողունակության անկումը մեծացրել են դժգոհությունը Միացյալ Նահանգներում, մինչդեռ Բայդենը միշտ պնդել է, որ կորնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած սղաճի պատճառով գների աճը ժամանակավոր է և արագ կկարգավորվի։ Սակայն գնաճն այժմ լուրջ մարտահրավեր է դարձել Բայդենի վարչակազմի համար: Երկրում աճել են սննդամթերքի, դիզվառելիքի և սպառողական այլ ապրանքների գները:

Սպիտակ տան հաղորդակցության գծով փոխտնօրեն Քեյթ Բրեններն ասել է«Կան մի շարք մարտահրավերներ, այդ թվում՝ կորոնավիրուսի համաճարակից հետո տնտեսական վիճակը նորմալ վիճակի վերադարձնելը»:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը վերջերս կանխատեսել էր, որ տիրող տնտեսական պայմանների պատճառով գնաճը չի նվազի մինչև հաջորդ տարի։

Ըստ ԱՄՆ-ի քաղաքական վերլուծաբան Դեյվ Փերկինսի՝ հարցվածների 54 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ-ի կառավարությունը վատ է վերաբերվել երկրի տնտեսությանը։

Վավերացնելով «Ավելի լավ վերակառուցում» կոչվող ծրագիր՝ Բայդենը փորձել է կատարել ավելի լավ պայմանների ապահովման խոստումը։ «Մարդիկ վրդովված են, թերահավատորեն են վերաբերվում շատ բաների՝ կորոնավիրուսի համաճարակից մինչև դպրոցներ, աշխատանք և բենզինի գներ: Եթե իմ բարեփոխումները հավանության արժանանան, և ես կարողանամ իրականացնել իմ ծրագիրը, կարող եմ ամեն ինչ արագ բարելավել»,- ասել է ԱՄՆ-ի նախագահ՝ Ջո Բայդենը։ 

Պատվաստումների ոլորտում, ըստ վերջին հրապարակված վիճակագրության, Ամերիկայի բնակչության 58 տոկոսը ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի երկու չափաբաժինները, սակայն մեծ թվով ամերիկացիներ դեռ թերահավատորեն են վերաբերվում պատվաստանյութին՝ հնարավոր կողմնակի ազդեցությունների վերաբերյալ ունեցած մտահոգությունների պատճառով։ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 46 միլիոնը, որից ավելի քան 759 հազարը մահացել է։

Քաղաքական առումով, չնայած Բայդենը հաջողակ է եղել որոշ ոլորտներում, օրինակ՝ Փարիզի կլիմայի համաձայնագրին կամ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին վերադառնալով, Աֆղանստանից ամերիկյան զորքերի շտապ, չպլանավորված և նվաստացուցիչ դուրսբերումը լայն քննադատության է արժանացել: The Wall Street Journal-ը հայտնել է, որ Միացյալ Նահանգների մի շարք գործակալություններ սկսել են հետաքննել, թե ինչպես է Ջո Բայդենի վարչակազմը կառավարել ԱՄՆ-ի դուրսբերումը Աֆղանստանից։ Շատերն Աֆղանստանում ԱՄՆ-ի դուրս գալուց հետո թալիբների իշխանության գալը Բայդենի քաղաքականության արդյունք են համարում, իսկ ոմանք նույնիսկ կոչ են արել իմփիչմենթի ենթարկել ԱՄՆ-ի նախագահին: