Մեկնաբանություն- ՀԳՀԾ-ի համաձայնության հարցով ԱՄՆ-ին ուղղված Չինաստանի պահանջը
Չինաստանի ԱԳ նախարարն ԱՄՆ-ին կոչ է արել արդյունավետ քայլեր ձեռնարկել ՀԳՀԾ-ի շուրջ ստեղծված իրավիճակը շտկելու համար։ Վանգ Յին հայտարարել է, որ ՀԳՀԾ-ն միակողմանիորեն խախտած Միացյալ Նահանգները, պետք է առաջինը արդյունավետ քայլեր ձեռնարկի՝ պատճառված վնասները փոխհատուցելու համար:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը փորձեց տապալել ՀԳՀԾ-ն, միակողմանիորեն դուրս գալով միջուկային գործարքից և մյուս անդամներին նույնպես փորձելով համոզել հետևել Վաշինգտոնիք այլին: Սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունը ինքնազսպվածություն դրսևորեց և հարգեց ՀԳՀԾ-ն ու փորձեց պահպանել այն։ Այդ իսկ պատճառով, Իրանի Իսլամական Հանրապետությունը և Չինաստանը, ի թիվս այլ անդամների, այդ թվում Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Գերմանիայի, համոզված են, որ ԱՄՆ-ն է, որ պետք է վերադառնա ՀԳՀԾ և քննարկի փոխհատուցման ծրագրերը, քանի որ Վաշինգտոնը, անտեսելով ամենահեղինակավոր միջազգային պայմանագրերից մեկը, խոչընդոտել է այդ համաձայնության շուրջ համաշխարհային ջանքերին:
Բրիտանիայի միջազգային հարցերով փորձագետ Բոբի Նադերիի համոզմամբ.«ՀԳՀԾ-ի անդամներ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին կոչ են արել արդյունավետ քայլեր ձեռնարկել ՀԳՀԾ-ի իրագործման ուղղությամբ: Որովհետև ՀԳՀԾ-ին վերադարձը ոչ միայն օգուտ է, այլ նաև տրամաբանություն, և ԱՄՆ-ը չպետք է խոչընդոտի այդ ուղղությամբ միջազգային ջանքերին»։
Սա առաջին դեպքը չէ, երբ Միացյալ Նահանգները փորձում է տապալել միջազգային ջանքերը՝ դուրս գալով միջազգային պայմանագրից: Կորեական թերակղզու միջուկային խնդրի դեպքում ԱՄՆ-ը նույնպես խախտց, «Վեց կողմերի համաձայնություն»: Քանի որ Իրանի միջուկային գործունեության խաղաղանպատակ լինելը բազմաիցս հաստատվել է միջազգային կառույցների, այդ թվում ՄԱԳԱՏԷ-ի կողմից, ՀԳՀԾ-ն շարունակեց գործել և այսօր ԱՄՆ-ն է, որ պետք է հետևելով Իրանի պայմաններին, վերադառնա համաձայնության:
Ատլանտյան խորհրդում միջուկային հարցերով փորձագետ Բարբարա Էսլավինին համոզված է, որ Միացյալ Նահանգները պետք է վերադառնա իր պարտավորություններին, նախքան որևէ համաձայնություն ձեռք բերելը: «ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունները շատ բարդ են, և Միացյալ Նահանգները չպետք է ավելի բարդացնի դրանք, այլ պետք է աջակցի միջուկային համաձայնության իրականացմանը՝ աջակցելով միջազգային ջանքերին»,- ասել է նա:
Լասկած չկա, որ ԱՄՆ-ի վրա ավելի շատ ազդում է Իսրայելի դիրքորոշումը ՀԳՀԾ-ի հարցում, քան սեփական շահերն ու միջազգային ջանքերը: Սիոնիստական ռեժիմը միշտ զայրացած է արձագանքել ՀԳՀԾ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի դրական դիրքորոշմանը և փորձել է ԱՄՆ-ին հեռու պահել այդ համաձայնությունից։ Այս պայմաններում, միջազգային հանրությունն ակնկալում է, որ Չինաստանը և Ռուսաստանը՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներն ավելի պատասխանատու դիրք կզբաղեցնեն ՀԳՀԾ-ի համաձայնության նկատմամբ և ԱՄՆ-ին թույլ չեն տա միջուկային գործունեության հարցում աշխարհին թելադրել իր ապարտեիդի քաղաքականությունը: