Մեկնաբանություն. Սիոնիստական ռեժիմի կիբերլրտեսությունը՝ իշխանությունից մինչև խոցելիություն
Սիոնիստական ռեժիմը մի կողմից պնդում է, որ շատ հզոր է կիբերանվտանգության ոլորտում, մյուս կողմից՝ շատ խոցելի է կիբերհարձակումների նկատմամբ։
Բրիտանական Middle East Eye կայքը իր նոր զեկույցում բացահայտել է, որ Սիոնիստական ռեժիմի անվտանգության կազմակերպությունը լսող սարք է տեղադրում բոլոր հեռախոսների ներսում՝ անշարժ թե բջջային, որոնք Գազայի հատված են մտնում Քարամ Աբու Սալեմ անցակետով, և ցանկացած մարդ, ով օգտագործում է բջջային կամ մշտական անշարժ հեռախոս, գաղտնալսվում է: Մեջբերելով իսրայելական հետախուզության աղբյուրի խոսքերը, լրատվական կայքը հաղորդել է, որ հարյուրավոր իսրայելցի զորայիններ շուրջօրյա ռեժիմով լսում են պաղեստինցիների խոսակցությունները:
Սա առաջին դեպքը չէ, երբ լրատվամիջոցները բացահայտում են Սիոնիստական ռեժիմի կիբերլրտեսությունը: Ըստ էության, Իսրայելի ռեժիմը օգտագործում է կիբեր լրտեսությունը որպես ուժի աղբյուր, ինչպես նաև տեղեկատվության, հատկապես քաղաքական շորթման աղբյուր:
Կիբեր լրտեսությունը Իսրայելի համար ուժի աղբյուր է, քանի որ նա օգտագործում է այս մեթոդը՝ ցուցադրելու իր հետախուզական և տեխնիկական հնարավորությունները։ Իսրայելը լրտեսող ծրագրեր է օգտագործում բռնապետական երկրների, հատկապես արաբական երկրների հետ ավելի սերտ կապեր հաստատելու համար: Այս ուղղությամբ «Մարքեր» օրաթերթը գրել է. «Իսրայելն ԱՄԷ-ին տրամադրել է երկու Pegasus լրտեսական ծրագրակազմ: Այն առաջինը վաճառվել է Աբու Դաբիի գահաժառանգ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանին, երկրորդ անգամ՝ Դուբայի վարչապետ և կառավարիչ Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումին»:
Կիբեր լրտեսությունը Իսրայելի համար տեղեկատվության աղբյուր է, քանի որ ռեժիմն այդպիով տեղեկատվություն է ստանում թշնամիներից: Այս մեթոդը հատկապես կիրառվում է Դիմադրության խմբերի դեմ: Պաղեստինցիներին գաղտնալսելու Իսրայելի հետախուզական ծառայության քայլը հենց այս ուղղվածությունն ունի:
Middle East Eye ինտերնետային կայքի հաղորդմամբ, Սիոնիստական ռեժիմի համար անվտանգության սպառնալիք հանդիսացող քաղաքական ակտիվիստների ինչպես նաև լայն հասարակության խոսակցությունները գաղտնալսվում են պաղեստինյան հասարակության թույլ կողմերը գտնելու համար:
Կիբեր լրտեսությունը Իսրայելի կողմից այլ երկրներից անձերի շորթման աղբյուրն է: Վերջերս տեղեկություններ են հայտնվել Իսրայելի կողմից Pegasus լրտեսող ծրագրի օգտագործման մասին, որի միջոցով գաղտնալսվել են նաև արևմտյան մի շարք պաշտոնյաներ: Դա արվում է հիմնականում անհրաժեշտության դեպքում քաղաքական շորթման նպատակով։
Մյուս խնդիրը կայանում է նրանում, որ Իսրայելը վերջին օրերին ենթարկվել է մի շարք կիբերհարձակումների, չնայած իր լրտեսական հնարավորությունների մասին բազմաթիվ պնդումներին: «Մովսեսի գավազան» հաքերային խումբն այն խմբավորումներից է, որոնք կիբերհարձակումներ են իրականացնում Իսրայելի դեմ։ «Մովսեսի գավազան» հաքերային խումբը վերջերս հայտարարեց Սիոնիստական ռեժիմի ֆայլերի, պատկերների և եռաչափ քարտեզների ձեռքբերման և նրա որոշ զգայուն տեղեկատվության հրապարակման մասին։ Այս միջադեպից հետո սիոնիստական «Եդիոթ Ահարոնոթ» թերթը մեջբերել է ռեժիմի պաշտոնյաների խոսքերը, որ Իսրայելը պատրաստ չէ դիմակայել կիբերհարձակումների սպառնալիքին։ Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Ավիո Կոխավին նույնպես խոստովանել է, որ Իսրայելի համար այս փուլում ամենակարևոր վտանգը պտտվում է տնտեսական և քաղաքացիական հաստատությունների վրա կիբերհարձակումների շուրջ։
Հաշվի առնելով այս իրավիճակը՝ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հայտարարեց, որ վարչակարգի կիբերտեխնոլոգիաներում մասնավոր ներդրումներն այս տարի կհասնեն 6 միլիարդ դոլարի, ինչը երեք անգամ գերազանցում է 2020 թվականի նախորդ ցուցանիշը։