Մեկնաբանություն- Դիվանագիտական ​​այցերը Սիրիա, վկայում են մեկուսացման քաղաքականության ձախողման մասին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i156266-Մեկնաբանություն_Դիվանագիտական_այցերը_Սիրիա_վկայում_են_մեկուսացման_քաղաքականության_ձախողման_մասին
Սիրիա կատարվող դիվանագիտական ​​այցերը ցույց են տալիս, որ Դամասկոսի համակարգի հակառակորդները ընդունել են, որ այդ երկրի դեմ վարած մեկուսացման քաղաքականությունը ձախողվել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2021 14:20 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Դիվանագիտական ​​այցերը Սիրիա, վկայում են մեկուսացման քաղաքականության ձախողման մասին

Սիրիա կատարվող դիվանագիտական ​​այցերը ցույց են տալիս, որ Դամասկոսի համակարգի հակառակորդները ընդունել են, որ այդ երկրի դեմ վարած մեկուսացման քաղաքականությունը ձախողվել է:

Սիրիայի հարցով ՌԴ նախագահի  հատուկ ներկայացուցիչ  Ալեքսանդր Լավրենտևն այդ  երկիր կատարած այցի ընթացքում հանդիպել է սիրիացի պաշտոնատարների հետ: Ընդգծելով Սիրիայի ինքնիշխանությունը  հարգելու անհրաժեշտությունը, ռուս դիվանագետն անընդունելի է համարել Սիրիայի ներսում քվազի-կառավարություն ձևավորելուն ուղղված ջանքերը։Նա ասել է.«Պետք է հարգել Սիրիայի կառավարությանը, և  Իսրայելի հարձակումները չպետք է կրկնվեն»:

Ավելի վաղ ԱՄԷ արտաքին գործերի նախարար Աբդոլլահ Բեն Զայեդը 10 տարի անց այցելել էր Սիրիա և հանդիպել ու բանակցել էր այդ երկրի նախագահ Բաշար Ասադի հետ։ Դիվանագիտական ​​այս այցերը ցույց են տալիս, որ մի կողմից տապալվել է Սիրիայի մեկուսացման քաղաքականությունը, մյուս կողմից օրակարգում է դրվել արաբական երկրների ու Դամասկոսի հարաբերությունների վերականգնումը:

Վերջին տասնամյակի ընթացքում արաբական, եբրայական, թուրքական և արևմտյան քառյակն աջակցելով ահաբեկչական խմբավորումներին, մեծ ճնշում է գործադրել Բաշար Ասադին իշխանությունից հեռացնելու և Սիրիայի քաղաքական կառուցվածքը նոր առաջնորդներով փոխելու համար: Թեև քառյակը պնդում էր, որ այս քաղաքականության հիմնական նպատակը Սիրիայում ժողովրդավարության հաստատումն է, սակայն այդ քաղաքականությունը, անկասկած, իրականացվում էր Սիրիան դիմադրության առանցքից անջատելու նպատակով։

Այս քաղաքականության ու նպատակի դիմաց, Սիրիան Դիմադրության առանցքի աջակցությամբ կանգնեց ահաբեկչական խմբավորումների և նրանց աջակցող քառյակի դեմ։ Այս դիմադրության արդյունքը եղավ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը, և իշխանության ղեկին Բաշար Ասադի մնալը, ինչպես նաև դիմադրության առանցքի ուժեղացումը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում։ Փաստորեն, ահաբեկիչների ու նրանց աջակիցների նկատմամբ Սիրիայի հաղթանակը և վերջին դիվանագիտական ​​այցերը արդյունավետ եղան պայքարի  դաշտում:

Բացի ԱՄԷ-ից, Սիրիայում պարտությունն ընդունած դերակատարների թվում են նաև Սիոնիստական ​​ռեժիմը և ԱՄՆ-ը։ Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա, առաջին հերթին, ցույց են տալիս նրա հուսահատությունը Սիրիայի ներկայիս համակարգի տապալումից:

Արաբ փորձագետ Զոհեյր Էնդրյուսը արտատարածաշրջանային «Rai Al-Youm»թերթում  հրապարակած իր վերլուծության մեջ գրել է.«Արաբական որոշ երկրների և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման և զարգացման մասին բազմաթիվ զեկույցների հրապարակումից հետո, որոնք քաղաքական դիտորդների կարծիքով կանաչ լույս են ստացել Վաշինգտոնի կողմից, Թել Ավիվն ինչպես իր հին դաշնակիցը, այլ ելք չունի, քան ընդունել առկա իրականությունը, հետևաբար, պաշտոնապես ընդունել է, որ Դամասկոսի և Բաշար Ասադի կառավարության տապալման հարցն այլևս իմաստ չունի»։

Ռազմական վերլուծաբան Լիլախ Շավալը հղում անելով օկուպացված տարածքներում անվտանգության բարձրաստիճան աղբյուրներին, եբրայական «Իսրայել Հյում» թերթում գրել է. «Վերջին փոփոխությունները Սիրիայում շատ դրամատիկ և ակնհայտ են: Սիրիայի նախագահը այժմ փորձում է կառավարել ողջ երկիրը մոտ մեկ տասնամյա քաղաքացիական պատերազմից հետո»:

Կարելի է ասել, որ Սիրիան ահաբեկիչների դեմ պատերազմում հաղթելուց հետո գերակա դիրք ունի քաղաքական ասպարեզում։ Հատկապես,որ եթե դիվերսիաները դադարեցվեն ԱՄՆ-ի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի կողմից, ապա հնարավոր է լուծել սահմանադրության մշակման հարցը և այլ նմանատիպ հարցեր: