Մեկնաբանություն - Իրանի և Ադրբեջանի տնտեսական հարաբերություններում նոր էջ է բացվում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i156600-Մեկնաբանություն_Իրանի_և_Ադրբեջանի_տնտեսական_հարաբերություններում_նոր_էջ_է_բացվում
ԻԻՀ ԱԳ նախարարն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մոստաֆովի գլխավորած Ադրբեջանի տնտեսական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ընդգծել է երկու երկրների տնտեսական ներուժն առևտրի, տրանսպորտային, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներում օգտագործելու անհրաժեշտությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2021 14:26 Asia/Tehran

ԻԻՀ ԱԳ նախարարն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մոստաֆովի գլխավորած Ադրբեջանի տնտեսական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ընդգծել է երկու երկրների տնտեսական ներուժն առևտրի, տրանսպորտային, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներում օգտագործելու անհրաժեշտությունը։

Հանդիպմանը Հոսեյն Ամիր Աբդոլլայանն անդրադարձել է  տարածաշրջանային կայունության հարցում ԻԻՀ մշտական ​​դիրքորոշմանը և ընդգծել տարածաշրջանում միջազգային սահմանների անփոփոխությունը։

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մոստաֆաևը գոհունակություն է հայտնել Իրանի նավթի, ճանապարհների և քաղաքաշինության նախարարների հետ իր կառուցողական հանդիպումների և երկու երկրների միջև նավթի, գազի և տրանսպորտի ոլորտներում պատմական պայմանավորվածությունների կապակցությամբ։

Իրանի և Ադրբեջանի պաշտոնյաների միջև վերջին շաբաթների ընթացքում մշտական ​​խորհրդակցությունները ցույց են տալիս երկու հարևան երկրների լրջությունը՝ մի շարք վեճերի լուծման հարցում, ինչպես նաև վկայում տնտեսական  ոլորտում երկու երկրի համագործակցության նոր էջի մասին:

Իրանը մշտապես կարևորել է հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնումը, Ադրբեջանի ԱԳ նախարարը   նշել է, որ իր երկիրը ցանկանում է համագործակցել հարևան երկրների, այդ թվում՝ Իրանի հետ։

«Ադրբեջանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունը հարևան երկրների, հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների պահպանումն ու զարգացումն է, և հաշվի առնելով երկկողմ համագործակցության բազմաթիվ ոլորտներն ու հնարավորությունները և այդ հարաբերությունների դրական անցյալը, ապագայում ևս երկու երկրների հարաբերությունների զարգացման ականատեսը կլինենք»,-ասել է Ադրբեջանի արտգործնախարար  Ջեյհուն Բայրամովը:

Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում մշակութային, կրոնական և պատմական ասպեկտներից բացի, կան նաև տնտեսական համագործակցության հարմար կարողություններ։ Մինչ օրս մի քանի համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր են կնքվել երկու երկրների միջև առևտուրը հեշտացնելու համար: Այդ թվում կարելի է նշել առևտրի, ներդրումների խրախուսման և փոխադարձ աջակցության, ծովային առևտրի, մաքսային, տրանսպորտի և հյուպատոսային համաձայնագրերը:

Ներկայումս Իրանի և Ադրբեջանի աշխատանքային խմբերն աշխատում են առևտրային փաստաթղթի վրա, որը կարող է ճանապարհային քարտեզ լինել երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման համար. Իրանն ու Ադրբեջանը համատեղ նախագծեր ունեն նաև էներգետիկայի և էլեկտրաէներգիայի ոլորտում, և կողմերի օրակարգում է նաև ավտոպահեստամասերի արտադրության ոլորտում տեխնիկական համագործակցության հարցը։

Հյուսիս-Հարավ միջանցքը նաև կարևորագույն նախագծերից է, որը երկու երկրներն էլ ցանկանում են ավարտել: Այս միջանցքը 7200 կմ երկարությամբ համակցված տրանսպորտային ցանց է, ներառյալ՝ ծովային, ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներ, որոնք ապահովում են հաղորդակցության ամենակարճ ճանապարհը և Հնդկական օվկիանոսը Պարսից ծոցի միջոցով կապում են Կասպից ծովին, ապա Ադրբեջանին, Ռուսաստանին և Հյուսիսային Եվրոպային:

Իրանն ու Ադրբեջանը նաև լավ ներուժ ունեն էներգետիկայի ոլորտում համագործակցության մակարդակը բարձրացնելու համար և վերջին տարիներին միանման քաղաքականություն են վարել նավթի շուկայում։ Կանխատեսվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում երկու երկրների միջեւ կկնքվի Կասպից ծովի նավթահանքերի շահագործման պայմանագիրը։

Հետևաբար, մշակութային և պատմական ընդհանուր արմատները և տնտեսական համագործակցության ընդլայնման առատ կարողությունները լավ հնարավորություն են ընձեռում  որպես երկու հարևան երկրներ՝ Իրանի և Ադրբեջանի համար հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ, ինչը կապահովի երկու ժողովուրդների շահերը, ինչպես նաև կամրապնդի խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում։ Այս առնչությամբ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին հայտարարել է, որ հաշվի առնելով երկու երկրների առևտուրն ընդլայնելու ցանկությունը, Իրանի հնարավորությունները և Ադրբեջանի կապերը, երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների մակարդակը կարելի է բարձրացնել, և այդ ցանկությունն առկա է երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մոտ: