Մեկնաբանություն - Իրանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև գազի փոխանակման եռակողմ համաձայնագրի ստորագրում
(last modified Mon, 29 Nov 2021 14:27:31 GMT )
Նոյեմբեր 29, 2021 17:57 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Իրանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև գազի փոխանակման եռակողմ համաձայնագրի ստորագրում

Աշխաբադում միաժամանակ կայացել է Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամ տասը երկրների և մերձկասպյան ափամերձ հինգ երկրների գագաթնաժողովը։

Այս հանդիպմանը, որին մասնակցում էր ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին, նշանակալի ձեռքբերումներ են գրանցվել էներգետիկայի, առևտրի, տրանսպորտի և տարանցման ոլորտներում։ Այդ իսկ պատճառով, փորձագետներն Աշխաբադի գագաթնաժողովը համարում են ECO-ի վերջին երեք տասնամյակների կարևորագույն հանդիպումներից մեկը։ Աշխաբադի գագաթնաժողովի ընթացքում ստորագրված կարևորագույն պայմանագրերից մեկն Իրանի տարածքով թուրքմենական գազի Ադրբեջան փոխադրելու եռակողմ համաձայնագրի ստորագրումն է:

Այս կարևոր փաստաթուղթը, որը ստորագրվել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում, Իրանի, Ադրբեջանի  և Թուրքմենստանի ղեկավարների ներկայությամբ ECO-ի գագաթնաժողովի շրջանակներում, նախատեսում է, որ տարեկան 1.5- 2 միլիարդ խորանարդ մետր թուրքմենական գազը Իրանի տարածքով կտեղափոխվի Ադրբեջան:

Որպես երկիր, որի համար շատ կարևոր է գազի արտահանումը՝ Թուրքմենստանը միշտ մտածել է իր արտահանման նպատակների դիվերսիֆիկացման մասին։ Այդ պատճառով, Աշխաբադի կառավարությունը այս գազային եռակողմ համաձայնագրի առաջին հաղթողն է։ Թուրքմենստանը, գտնելով իր բնական գազի արտահանման ուղիները, կարողացել է ածխաջրածնային այս արտադրանքի արտահանումը դուրս բերել Չինաստանի մենաշնորհից։ Հատկապես վերջին չորս տարիներին Չինաստանը եղել է թուրքմենական բնական գազի միակ գնորդը։ Այդ իսկ պատճառով Թուրքմենստանը գազի փոխանակման եռակողմ համաձայնագրի առաջին հաղթողն է։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանի  ջանքերը՝ գտնելու գործընկերներ՝ բնական գազի  Եվրամիության երկարաժամկետ կարիքները բավարարելու համար, Ադրբեջանն անկասկած այս եռակողմ համագործակցության համաձայնագրի երկրորդ հաղթողն է։ Ի թիվս այլ բաների, Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները ևս մեկ հնարավորություն ունեն վերականգնելու Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական և առևտրային համագործակցությունը։ Իսրայելի ռասիստական ​​ռեժիմի հետ Ադրբեջանի  ռազմական համագործակցությունից և Իրանի դեմ Ադրբեջանի նախագահի բացասական դիրքորոշումներից հետո, Թեհրանի և Բաքվի հարաբերությունները վերջին ամիսներին սրվելու միտում են ունեցել։ Սակայն եռակողմ համաձայնագիրը Բաքվի պաշտոնյաներին ևս մեկ հնարավորություն է տալիս վերականգնելու Իրանի նկատմամբ նրանց գործադրած նախկին սխալները:

Իր հում նավթի և բնական գազի բնական ռեսուրսներով, Իրանը կարող է հեշտությամբ բավարարել Կասպից ծովի բոլոր երկրների և  ECO-ի պահանջները նավթի և բնական գազի փոխանակման ոլորտում: Իրանը կարևոր  դիրք ունի աշխարհում մոտ քառասուն տրիլիոն խորանարդ մետր ապացուցված բնական գազով, և այս առումով, հատկապես էներգակիրների փոխանակումը կարող է աջակցել տարածաշրջանի երկրներին հարյուրավոր տարիների էներգիայի փոխանցման համար: Սակայն Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների աշխարհագրական դիրքի և այդ երկրների աշխարհագրական սահմանափակումների պատճառով Իրանը կարող է կապել այդ տարածաշրջանների երկրները միջազգային ազատ ջրերով։

Իր հում նավթի և բնական գազի բնական ռեսուրսներով Իրանը կարող է հեշտությամբ բավարարել Կասպից ծովի բոլոր երկրների և ECO-ի պահանջները նավթի և բնական գազի փոխանակման ոլորտում: Աշխարհում մոտ քառասուն տրիլիոն խորանարդ մետր ապացուցված բնական գազ ունենալով, Իրանը հատուկ դիրք է զբաղեցնում աշխարհում և այս առումով, հատկապես էներգակիրների փոխանակումը կարող է աջակցել տարածաշրջանի երկրներին հարյուրավոր տարիների էներգիայի փոխանցման համար: Սակայն Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների աշխարհագրական դիրքի և այդ երկրների աշխարհագրական սահմանափակումների պատճառով, Իրանը կարող է այդ տարածաշրջանների երկրները կապել միջազգային ազատ ջրերին: