Մեկնաբանություն- Թեհրան-Աշխաբադ-Բաքու եռակողմ փոխըմբռնման հուշագրի կարևորությունը
(last modified Fri, 03 Dec 2021 08:04:13 GMT )
Դեկտեմբեր 03, 2021 11:34 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Թեհրան-Աշխաբադ-Բաքու եռակողմ փոխըմբռնման հուշագրի կարևորությունը

Թուրքմենստան-Իրան-Ադրբեջան գազի փոխանակման եռակողմ փոխըմբռնման հուշագրի նպատակն է տարածաշրջանային հարաբերություններում տնտեսական շահերի ապահովումը, որը բացի տնետսական զարգացումից, կնպաստի նաև քաղաքական հարաբերությունների ամրապնդմանը:

Կովկասի և Կենտրոնական Ասիայի վերլուծաբաններն ու փորձագետները այս կապակցությամբ նշում են, որ հուրշագիր կնպաստի  տնտեսական ենթակառուցվածքների ամրապնդմանն իսկ  տարածաշրջանային հարաբերությունների համատեքստում, երեք երկրների համար կապահովի տնտեսական զարգացում: 

Ամեն անգամ, երբ  տարածաշրջանային հարաբերություններում առաջ են գալիս տնտեսական շահեր, դրանք կարևոր դեր են խաղում քաղաքական հարաբերությունների կայունության և ամրապնդման գործում նկատառումներով: Դա նշանակում է, որ Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի այս քայլն արժեքաավոր է:

Այս առումով, կարևորվել է իրանական գազամուղի օգտագործմամբ Թուրքմենստանից Ադրբեջան գազի տեղափոխումը, ինչը միավորում է երեք երկրների շահերը:

Հատկանշական է, որ Թուրքմենստանի գազի արտահանման հիմնական ուղղություններն են Ռուսաստանը և Չինաստանը:

Ուստի այս հուշագիրը, որը հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել Թուրքմենստանի գազի  արտահանման ուղղությունները, աշխարհաքաղաքական առումով նույնպես արժեքավոր է:

Բացի այդ, այս հուշագրի միջոցով, Թուրքմենստանը կբարելավի Իրանի հետ իր հարաբերությունները:

Հուշագրի համաձայն, Թեհրանը տարանցման դիմաց վճարի միջոցով կապահովի իր հյուսիսային նահանգների գազամատակարարումը և լուծել խնդիրները, որոնք առաջացել են բնակչության թվի ավելացման և գազի սպառման ընթացակարգերի փոփոխության արդյունքում: Հուշագիրն արժեքավոր է Իրանի ու Թուրքմենստանի համար:

Մյուս կողմից առկա  է Թուրքիայի անդրկասպյան եռակողմ փոխըմբռնման հուշագիրը , որի միջոցով նախատեսվում է թուրքմենական գազը ծովի հատակով անմիջապես տեղափոխել Ադրբեջան: Սակայն այս նախագիծը շատ ծախսատար է և բարդ՝ իրագործելու համար: բացի այդ, դրա շահութաբերությունը հիմնավորված չէ և այն միայն վկայում է  Թուրքիայի հավակնությունների մասին: 

Թուրքմենստանի, Իրանի և Ադրբեջանի միջև գազի փոխանակման եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին ասել է. «Գազի փոխանակման եռակողմ համաձայնագրի համաձայն՝ Իրանը, Սարախսի շրջանում, Թուրքմենստանից ստանալու է տարեկան մոտ 1,5-ից 2 միլիարդ խորանարդ մետր գազ և այն Աստարայի շրջանից մատակարարելու է Ադրբեջանին:

Հաշվի առնելով Ադրբեջանի  և Թուրքիայի  լավ հարաբերությունները, Բաքուն  անշուշտ, չի ձեռնարկի որևէ քայլ, որը կվտանգի Թուրքիայի շահերը։ Մյուս կողմից, բոլոր չորս երկրներն էլ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO) անդամ են, ուստի հարցը բոլոր կողմերից քննարկվել է, որից հետո ստորագրվել երեք երկրների ղեկավարների կողմից:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի տարածքով գազի փոխանցումը շահավետ է Թուրքիայի համար և համապատասխանում է Անկարայի շահերին։

Իրանի տարածքով Թուրքմենական գազի փոխադրումը Թուրքիա թանկ կարժենա անբավարար ենթակառուցվածքի պատճառով, քանի որ այս երթուղին տեխնիկապման կարիք:

 Թուրքմենստանից Իրանի տարածքով Ադրբեջան գազի փոխանակման եռակողմ համաձայնագիրը ստորագրվել է ECO-ի գագաթնաժողովի շրջանակներում՝ Իրանի և Ադրբեջանի նախագահներ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին և Իլհամ Ալիևի ներկայությամբ:

Էներգիայի փոխանակման այս ձևը, որն անվանում են նաև «Սվափ» (swap) գործողություն, ամենաանվտանգ և էժան մեթոդներից մեկն է: Հաշվի առնելով Կասպից ծովի ափամերձ երկրների աշխարհագրական դիրքը և տարածաշրջանում Իրանի համեմատական ​​առավելությունը՝ Թեհրանի հետ մերձկասպյան երկրների հում նավթի և բնական գազի փոխանակումն ամենաանվտանգ ուղիներից է։