Մեկնաբանություն- վիրտուալ ձևաչափով կայացել է Ռուսաստանի և Չինաստանի նախագահների վիրտուալ հանդիպումը
Չորեքշաբթի օրը, ՌԴ և Չիանստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Սի Ցզինպինը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում են ունեցել։ Մեկուկես ժամ տևած հանդիպման ընթացքում Պուտինն ու Ցզինպինը քննարկել են հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդումը, Արևելյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի կողմցիւ ստեղծվող լարվածությունը և անվտանգության պայմանագրերը:
ՌԴ նախագահը նշել է, որ Չինաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները 21-րդ դարում կառավարությունների իրական համագործակցության օրինակ է և հավելել, որ Մոսկվան ու Պեկինն ակտիվորեն համագործակցում են ՄԱԿ-ի ԱԽ-ում, Շանհայի համագործակցության կազմակերպությունում և ՀԳՀԾ-ում։
Ռուս-չինական հարաբերություններն ընդլայնվեցին հետսառըպատերազմյան շրջանում՝ ընդհանուր շահերի, ինչպես նաև ընդհանուր սպառնալիքների պատճառով։ Ներկայումս, հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունն ու գործողությունները Մոսկվայի և Պեկինի գլխավոր մտահոգություններից են։ Մտահոգություն հայտնելով հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի նորաստեղծ Aukus նորաստեղծ ռազմական դաշինքի վերաբերյալ, պուտինը և Սիցզինպինը նշել են, որ այն խախտում է աշխարհում հավասարակշռությունը սրում լարվածությունն այդ ռազմավարական տարածաշրջանում:
Բայդենի իշխանության շրջանում, Վաշինգտոնը շատ խիստ մոտեցում է ցուցաբերում Մոսկվայի և Պեկինի նկատմամբ։ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը խորը տարաձայնություններ ունեն տարածաշրջանային ճգնաժամերի, ընտրություններին միջամտելու վերաբերյալ փոխադարձ մեղադրանքների, կիբերհարձակումների, սպառազինությունների վերահսկման և այլ հարցերի շուրջ: Միևնույն ժամանակ, Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ դեմ է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում արևմտյան դաշինքների ձևավորմանը՝ դրանք անվանելով տարածաշրջանում անկայունություն և լարվածություն հրահրող քայլեր:
բայդենի նախագահության շրջանում ԱՄՆ-ը կրկնապատկել է իր կոշտ ու թշնամական քաղաքականությունն ու գործողությունները նաև Չինաստանի նկատմամբ: Բայդենի վարչակազմի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Չինաստանը 21-րդ դարում աշխարհառազմավարության ոլորտում ԱՄՆ-ի ամենամեծ սպառնալիքն է: Չնայած Չինաստանի հետ հավասար մրցակցության և երկկողմ հարաբերությունների դեէսկալացիայի մասին ամերիկյան պաշտոնյաների հայտարարություններին, այն ինչ պարզ է Բայդենի պաշտոնավարման շրջանում Չինաստանի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշման վերաբերյալ այն է, որ Վաշինգտոնը ձգտում է Պեկինի հետ տնտեսական, առևտրային, ռազմական, անվտանգության, քաղաքական և կիբեր ոլորտներում առճակատման, ինչպես նաև դեմ է Չիանստանի ծովային պահանջներին:
Չինաստանին վախեցնելու նպատակով, որին Վաշինգտոնը համարում է իր ամենախոշոր սպառնալիքն ու մրցակիցը՝ համաշխարհային մակարդակում իր գերիշխանությունը տարածելու հարցում, Միացյալ Նահանգները Ավստրալիայի, Ճապոնիայի և Հնդկաստանի հետ համատեղ ձևավորեց Quad դաշինքը իսկ Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի հետ՝ Aukus դաշինքը, փորձելով հնդկխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում զսպել Պեկինին:
Վաշինգտոնը նաև իր տարածաշրջանային դաշնակիցների հետ բազմաթիվ զորավարժություններ է անցկացրել Խաղաղ օվկիանոսում և ակտիվացրել է իր ներկայությունը տարածաշրջանում՝ պնդելով, որ ապահովում է ծովային տրանսպորտի անվտանգությունը:
Ի պատասխան Վաշինգտոնի գործողություններին, Չինաստանը վարում է Ռուսաստանի հետ ռազմական դաշինք կնքելու քաղաքականություն և այդ շրջանակում, երկու երկրներն անցկացնում են համատեղ զորավարժություններ և ծովային պարեկություն։