Մեկնաբանություն - Ալ-Ջուֆի ազատագրումը Ալե Սաուդի հերթական պարտությունն է Եմենում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i159962-Մեկնաբանություն_Ալ_Ջուֆի_ազատագրումը_Ալե_Սաուդի_հերթական_պարտությունն_է_Եմենում
Եմենի ԶՈՒ ոսնակ, գեներալ Յահյա Սարին, հայտարարելով Ալ-Ջաուֆ նահանգի ամբողջական ազատագրման մասին, ասել է.«Եմենի զինված ուժերը պատրաստվում են հակառակորդի հետ առճակատման նոր փուլի համար»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2021 14:49 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Ալ-Ջուֆի ազատագրումը Ալե Սաուդի հերթական պարտությունն է Եմենում

Եմենի ԶՈՒ ոսնակ, գեներալ Յահյա Սարին, հայտարարելով Ալ-Ջաուֆ նահանգի ամբողջական ազատագրման մասին, ասել է.«Եմենի զինված ուժերը պատրաստվում են հակառակորդի հետ առճակատման նոր փուլի համար»։

2021 թվականի դեկտեմբերի 26-ին Սաուդյան կոալիցիայի կողմից Եմենի դեմ սկսված պատերազմը թևակոխեց 82-րդ ամիսը։ Չնայած այս պատերազմի մարդկային և նյութական վնասների հետևանքով Եմենը հայտնվել է  21-րդ դարի ամենամեծ հումանիտար աղետի շեմին, ուժերի հավասարակշռությունը մարտի դաշտում շատ կարևոր է երկու կողմերի համար։

Այս կարևոր ձեռքբերումը ցույց է տալիս, որ պատերազմի տեսարանը դեռ փոխվում է։

Եմենի դեմ պատերազմը սկսվել է 2015 թվականի մարտի 26-ին, իսկ Ալե-Սաուդը համոզված էր, որ երեք շաբաթվա ընթացքում հակամարտությունը կավարտվի Անսար ալ-Իսլամի շարժմանը իշխանությունից հեռացնելով և պաշտոնանկ արված նախագահ Աբդ ալ Մանսուր Հադիի Սանա վերադարձով: Պատերազմից անցել է 82 ամիս, և իրավիճակը 2015 թվականից միչև 2021 թվականի ավարտը չի փոխվել։

Վերջին ամիսներին Մաարիբ ռազմավարական նահանգն ամբողջությամբ ազատագրվել է և  Եմենի զինված ուժերի խոսնակ գեներալ Յահյա Սարին երեկ հայտարարել է Ալ-Ջուֆ նահանգի ամբողջական ազատագրման մասին։ Նա ասել է, որ Ալ-Ջուֆի  նահանգի բոլոր շրջաններն ազատագրվել են, բացառությամբ որոշ անապատային շրջանների:

Այս կարևոր ձեռքբերումը ցույց է տալիս, որ պատերազմի դաշտը փոփոխվում է։ Սաուդյան Արաբիայի և նրա վարձկանների կողմից օկուպացիան  տարածքներն օրեցօր փոքրանում են։ Եմենի հյուսիսային շրջաններն ամբողջությամբ գտնվում են Եմենի բանակի և ժողովրդական կոմիտեների վերահսկողության տակ։ Թեև Ալ-Սաուդն իր կույր հարձակումներով սպանում է խաղաղ բնակիչներին, սակայն Եմենի բանակի մարտավարությունը շարժվում է դեպի օկուպացված  տարածքների ազատագրում։

Ալ-Ջուֆը աղքատ նահանգ է, բայց ունի «ռազմավարական կշիռ»։ Այս նահանգը սահմանակից է՝ Էմրան, Սանաա, Մարիբ, Հազարամաութ և Սաադա հինգ այլ նահանգների։ Աշխարհագրական  այս դիրքը Եմենի բանակին թույլ տալիս մուտք գործել այս նահանգներ և փաստորեն խոչընդոտում է սաուդցիների և նրա վարձկանների մուտքը Եմենի հյուսիսային շրջաններ: Ալ-Ջուֆի ազատագարումը սպառնալիք է նաև Սաուդյան Արաբիայի համար, քանի որ Ալ-Ջուֆը երկար սահմաններ ունի Սաուդյան Արաբիայի հետ: Բացի այդ, նահանգի հյուսիս-արևելքում  է գտնվում Սաուդյան Արաբիայի «Ալ-Ռաբ Ալ-Խալի» նավթային պաշարները։ Հետևաբար հնարավոր է ավելի շատ հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիային հատկապես Եմենի հետ սահմանամերձ շրջաններում։